Գլխավոր տեղեկություն
Համար
N 1015-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1015-Ա

«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
 (վերնագիրը փոփ. 07.10.22 N 704-Ա)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 338,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անհոգ մանկություն, ապահով ծերություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 07.10.22 N 704-Ա)

2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02108133571 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 33,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված N 7133123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված N 402654358 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 07.10.22 N 704-Ա)

3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

(3-րդ կետը փոփ. 07.10.22 N 704-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1015-Ա որոշման

 

«ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1

Ծրագրի նպատակը

1. Տիրամայր Հայաստանի կուսաստանի Պողոսյան կրթահամալիրում անվճար պահել և դաստիարակել 3-18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 60 երեխաների ու պատանիների Հայաստանի բոլոր մարզերից, անկախ նրանց կրոնական պատկանելիությունից: Երեխաները հաճախում են պետական դպրոցներ, ապա վերադառնում են կրթահամալիր:

2. Տիրամայր Հայաստանի կուսաստանի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնում աջակցել աղքատության մեջ գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ և կարիքավոր ծերերին:

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3

Բարեգործը

«Պողոսյան» հիմնադրամ (Avenue Franklin Roosevelt 67 B - 1050 Bruxelles, Belgium) – տարեկան 12,500,000 դրամ

Ռեյմոն Կույումջյան (Kobe Port P.O. Box 531,4-11 Kotonoo-CHO 2-Chome, Chuo-Ku Kobe-Japan) – տարեկան 10,000,000 դրամ

«Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France) – տարեկան 10,000,000 դրամ

«Քնեվա Քանադա» բարեգործական կազմակերպություն (1247 Kilborn Place, Ottawa, Ontario K1H 6K9, Canada) – տարեկան 10,000,000 դրամ

«Ասոսասիոն Ալյանս Արմենիեն» բարեգործական կազմակերպություն (10B Rue Thouin 3, Paris, France) – տարեկան 8,700,000 դրամ

«Միսիոն Անֆանս» բարեգործական կազմակերպություն (19 Avenue Des Papalins, Monaco) – տարեկան 2,600,000 դրամ

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)» բարեգործական կազմակերպություն (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) – տարեկան 15,000,000 դրամ

ԱՄՆ հայ համայնք (Inc 1587 Palmer Springfield, PA, USE ) – տարեկան 10,000,000 դրամ

Փիթր Ոսբիկիան (408 Pond View Drive Mooresroun, NJ 08057, USA) – տարեկան 10,000,000 դրամ

Աննա Կազանչյան (25 Allegra CT White Plains, NY, USA) – տարեկան 12,000,000 դրամ

Վալերի Աուբերսոն (2 Via Castagnone, Sul Naviglio 20063, Italy) – տարեկան 3,000,000 դրամ

Մարլեն Երևանյան (18933 La Montana Place Tarzana, CA 91396, USA) – տարեկան 2,000,000 դրամ

«Ֆոքուս ին չիլդրեն նաու» հիմնադրամ (17412 Ventura Blvd #689 Encino, CA 91316 - USA) – տարեկան 7,000,000 դրամ

4

Ծրագիրը կատարողը

«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպություն (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6,

ՀՎՀՀ 05513266):

5

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք Ե․Չարենցի 6 հասցեում:

Բնագավառը՝ կրթական և սոցիալական:

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն է 338,400,000 դրամ:

7

Բարեգործություն ստացողը

- Տիրամայր Հայաստանի կուսաստանի «Պողոսյան կրթահամալիր» հաճախող 3-18-ից տարիքի մոտ 60 երեխաներ ու պատանիներ, ովքեր ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող ընտանիքներում կամ միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ են:

- Տիրամայր Հայաստանի Կուսաստանի «Ծերերի ցերեկային խնամքի» կենտրոն հաճախող մոտ 50 միայնակ ծերեր:

- Հայաստանի բոլոր մարզերի, անապահով ընտանիքները, որոնց ցուցակները կազմվել են տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին՝ ընտանիքների սոցիալական նկարագրերի մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա:

Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուներ են հանդիսանում 1000-ից ավելի ընտանիքներ:

8

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● Շենքի շահագործման և կոմունալ-կենցաղային ծախսեր – տարեկան 57,000,000 դրամ և 171,000,000 դրամ 3 տարվա համար,

● Երեխաներին և ծերերին վիտամիններով և հանքային նյութերով հարուստ տաք սննդի մատուցում օրը 3 անգամ: Տարեկան սննդի ծախսը կազմում է 20,000,000 դրամ և 60,000,000 դրամ 3 տարվա համար:

● Դպրոցահասակ երեխաների դպրոցական տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո: Երեխաներին գրենական պիտույքների, ուսումնական նյութերի պայուսակների ապահովում: Տարեկան գրենական պիտույքների ծախսը կազմում է 1,100,000 դրամ և 3,300,000 դրամ 3 տարվա համար:

● Երեխաների բնականոն կենցաղի ապահովման համար անհրաժեշտ տնտեսական պարագաներ - տարեկան 1,700,000 դրամ և 5,100,000 դրամ 3 տարվա համար:

● Կենտրոնի գործունեության, ինչպես նաև անապահով ընտանիքներին բաժանելու համար բարեգործական բեռների ներմուծում-տարեկան 30,000,000 դրամ և 90,000,000 դրամ 3 տարվա համար:

● Ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր – տարեկան 3,000,000 դրամ և 9,000,000 դրամ 3 տարվա համար:

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝

- տարեկան 4,000,000 դրամ էլեկտրականության համար և 12,000,000 դրամ 3 տարվա համար,

- տարեկան 1,000,000 դրամ ջրամատակարարման և ջրահեռացման համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար,

- տարեկան 500,000 դրամ հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 11,000,000 դրամ գազի համար և 33,000,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 40,500,000 դրամ շենքերի և տարածքի վերանորոգման համար և 121,500,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 20,000,000 դրամ սննդի համար և 60,000,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 1,100,000 դրամ գրենական պիտույքների համար և 3,300,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 1,700,000 դրամ տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների համար և 5,100,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 30,000,000 դրամ բարեգործական բեռների ներմուծման համար և 90,000,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 3,000,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման

համար և 9,000,000 դրամ 3 տարվա համար,

11

Ծրագրի իրականացման

հետ կապված

կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12

Համագործակցությունը

պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման և

այլ մարմինների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցալական ծառայության, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև` Գյումրու քաղաքապետարանի հետ:

13

Ծրագրի արդյունավե-

տության նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 07.10.22 N 704-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2022, N 704-Ա 08.10.2022, N 1015-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան