Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-79-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2007-26.06.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.321
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 26-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում:».

բ) ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով.

բ) 5-րդ կետից հանել «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների,» բառերը:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ կետում «համապատասխան վճարով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարով» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, տեղամասային կենտրոններ են կազմավորվում արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Նույն ժամկետում» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, ինչպես նաև դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:

 

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 6-րդ կետից հանել « Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաև» բառերը:

 

Հոդված 12. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել և Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 6
Երևան
ՀՕ-79-Ն