ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1085-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» խորագրով միջոցառմանը մասնակցելու և երկկողմ հետաքրքրության մի շարք ոլորտային հարցեր քննարկելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 21-24-ը Իտալիայի Հանրապետություն (Միլան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ռաֆայել Գևորգյանի և Նարինե Հարոյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Աննա Հայրոյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1085-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ. Գևորգյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ն. Հարոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչության փորձագետ | |
Ա. Հայրոյան | - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|