Գլխավոր տեղեկություն
Համար
N 1035-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.10.2022-30.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.23/62(1151) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1035-Ն

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1369-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի (այսուհետ` աջակցող միջոցներ) օգտագործման ժամկետները և շահառուների խմբերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հատուկ ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) աջակցող միջոցների ձեռքբերման պետական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) աջակցող միջոցների երաշխավորության մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 21.11.19 N 1657-Ն, 14.01.21 N 10-Ն, խմբ. 25.01.21 N 81-Ն, լրաց. 27.08.21 N 1406-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1369-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վերականգնողական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Վերականգնողական օգնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

 

II. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Վերականգնողական օգնությունը սոցիալական ծառայություն է, որը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով տրամադրվում է անձի բժշկական և (կամ) մասնագիտական և (կամ) սոցիալական վերականգնման նպատակով:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներին (այսուհետ նաև՝ հաշմանդամություն ունեցող անձ) վերականգնողական օգնությունը տրամադրվում է վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ ՎԱԾ) համաձայն՝ բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով:

5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է սոցիալական աջակցության բնագավառում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

(5-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն)

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

(բաժինը խմբ. 27.08.21 N 1406-Ն)

 

1. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

6. Բժշկական վերականգնումը բուժման միջոցառումների համակարգ է, որն ուղղված է տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների և առողջության վերականգնմանը:

7. Հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ բժշկական վերականգնման ծրագրին համապատասխան:

8. Բժշկական վերականգնում իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) ցանկը, բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման գործընթացում այդ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) իրավասություններն ու պարտականությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

9. Բժշկական վերականգնումն իրականացվում է՝

1) վերականգնողական բժշկական օգնության ու սպասարկման ձևով (այդ թվում` վերականգնողական՝ բալնեոլոգիական, ցեխաբուժություն, շարժաթերապևտիկ, ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում, ֆիզիոթերապևտիկ` բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում, ինչպես նաև կինեզոթերապիա, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական` ներառյալ դեղորայքային բուժումը, առողջարանային բուժումը).

2) աջակցող միջոցների տրամադրման միջոցով:

10. Վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Աջակցող միջոցները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման), անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար:

12. Աջակցող միջոցները (բացառությամբ պրոթեզի կոշիկի, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների) տրամադրվում են պետական հավաստագրերի (այսուհետ` հավաստագիր) հիման վրա: Հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման գործընթացը, ինչպես նաև հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:

13. Հավաստագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ է, որը կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:

14. Հավաստագրերը, ինչպես նաև առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցները հատկացվում են պետական բյուջեով նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։

(14-րդ կետը խմբ. 27.10.22 N 1645-Ն)

15. Յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Նույն տեսակի աջակցող միջոցի համար ձևավորված 2 հավաստագրով մեկ աջակցող միջոց չի տրամադրվում: Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն աջակցող միջոցից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների օրթեզներ, աջ և ձախ վերջույթների, ակնագնդերի պրոթեզներ, կրծքագեղձերի էկզոպրոթեզներ, աջ և ձախ ականջի լսողական սարքեր կամ դրանց ներդիրներ և այլն), ապա տրամադրվում է 2 հավաստագիր՝ հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը: Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 90 օրացուցային օր: Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ չեն տրամադրվում դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում:

16. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի հավաստագրի տրամադրելը, անձին տրամադրվում է բուժամարզական պրոթեզի հավաստագիր:

17. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և մեկ շարժողական պրոթեզի հավաստագիր (ձգողական կամ միոպրոթեզ):

18. Ստորին վերջույթի վակուումային ծայրատի ընդունիչով պրոթեզ կրող, ինչպես նաև վերին վերջույթի միոպրոթեզներ կրող անձանց բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաներ չեն տրամադրվում, մյուս պրոթեզների դեպքում՝ անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք գուլպա (ձեռնոց), բացառությամբ պրոթեզավորվելու առաջին տարվա, որի ընթացքում գուլպաները տրամադրվում են պրոթեզի հետ միասին պրոթեզավորող կազմակերպության կողմից։ Ընդ որում, կաշվե պրոթեզների հետ տրամադրվում է 3 բրդյա-բամբակյա գուլպա մեկ ծայրատի համար, իսկ ոչ կաշվե պրոթեզների հետ` շահառուի ցանկությամբ, 2 սիլիկոնե և 1 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց):

19. Յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ՝ մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Օրթոպեդիկ կոշիկների հավաստագիր ստանալու իրավունք ունեցող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն առանց տաքացվող տակդիրների կամ միայն կիսաճիտք կամ երկարաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Օրթոպեդիկ կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ:

20. Ստորին վերջույթը պրոթեզավորված անձանց (բացառությամբ` թաթի մակարդակում անդամահատումների) յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ պրոթեզի կոշիկներ, իսկ օրթեզավորված անձանց՝ երկու զույգ օրթեզի կոշիկներ, մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք, եթե պրոթեզավորված և (կամ) օրթեզավորված անձին կոշիկի այլ տեսակ երաշխավորված չէ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրով կամ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) եզրակացությամբ: Պրոթեզի և օրթեզի կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ: Պրոթեզի կոշիկ ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է սույն կարգի 30-րդ կետով սահմանված՝ որակավորված կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

21. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատում ունեցող անձին կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակի հավաստագիր:

22. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից՝ անձը կարող է ստանալ՝

1) մեկ կամ երկու արմնկային հենակի հավաստագիր կամ.

2) մեկ կամ երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.

3) մեկ ձեռնափայտ և երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.

4) մեկ ձեռնափայտ և երկու արմնկային հենակի հավաստագիր:

22.1. Ստորին վերջույթի սրունքի, ազդրի և կոնքազդրի հատվածում անդամահատումներ ունեցող անձանց կարող են տրամադրվել և´ թևատակի հենակների, և´ արմնկային հենակների հավաստագրեր:

23. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով անձանց անվճար տրվում է կողային ռետինե ժապավեններով կոշիկ:

23.1. Աջակցող միջոցները տրամադրվում են սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց, ինչպես նաև վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց` ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:

23.2. Երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող վերին և ստորին վերջույթի պրոթեզները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող վերին և ստորին վերջույթի պրոթեզների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ՝ ֆունկցիոնալ պրոթեզ) ստացած շահառուների) կարող է տրամադրվել վերանորոգման ծառայություն՝ ծնկան հոդ կամ պրոթեզի ծայրատի ընդունիչ կամ սիլիկոնե լայներ կամ պրոթեզի թաթ կամ պրոթեզի արմունկ կամ դաստակ կամ այլ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։

(23.2-րդ կետը լրաց. 27.10.22 N 1645-Ն)

23.3. Ֆունկցիոնալ պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև հարակից այլ մասեր՝ պրոթեզի ծնկակալ և պրոթեզի աղեկապ՝ սույն որոշման N 2 հավելվածի 19-21-րդ կետերի համաձայն:

(23.3-րդ կետը լրաց. 27.10.22 N 1645-Ն)

24. Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում՝ ներկայացուցչին տրամադրվում է դրա օգտագործման և պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն:

25. ՄՍԾ-ն աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն տրամադրում է՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների) նշանակման դեպքում.

2) բուժամարզական պրոթեզների, առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման դեպքում.

3) վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու դեպքում.

4) վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության դեպքում.

5) վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ՝ սիլիկոնե լայներ, պրոթեզի ծայրատի ընդունիչ, ծնկան հոդ, պրոթեզի թաթ, պրոթեզի արմունկ, պրոթեզի դաստակ և այլն ստանալու դեպքում.

6) երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու դեպքում.

7) երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում՝

ա․ խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,

բ․ թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,

գ․ աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,

դ․ աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,

ե․ թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,

զ․ թերությունն առաջացել է դժբախտ պատահարների, միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,

է․ հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ,

ը․ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված վիճակ, որը հանգեցրել է ծայրատի փոփոխության․

8) աջակցող միջոցների, մասնավորապես, վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգման և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգում տրամադրելու դեպքում.

9) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում․

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

(25-րդ կետը խմբ. 27.10.22 N 1645-Ն)

25.1. Կոտրված (վնասված), անձի կարիքներին չհամապատասխանող (այդ թվում՝ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցը նորով փոխարինելու համար շահառուն ՄՍԾ է հանձնում (վերադարձնում) աջակցող միջոցը: Ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասերի (պարագաների) դեպքում անձի կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար ՄՍԾ-ին է ներկայացվում նաև համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Երեխաների օրթեզավորման և օրթեզի տեսակի վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է մասնագիտացված բժշկական կազմակերպությունը (կենտրոնը): Եթե շահառուն, ելնելով առողջական վիճակից՝ հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, չի կարող ներկայանալ ՄՍԾ և դրա մասին նշել է դիմումում, ներկայացնելով տնային կամ հիվանդանոցային պայմաններում եզրակացությունը տրամադրելու բժշկական հիմքեր, ապա ՄՍԾ-ն սույն կարգով սահմանված եզրակացությունը տրամադրում է շահառուի գտնվելու վայրում կամ շահառուի հետ կամ ՄՍԾ տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից տեսակապ ապահովելու միջոցով, եթե դրա հնարավորությունը կա։ ՄՍԾ-ն սույն կարգի 25-րդ և 25.1-ին կետերով սահմանված եզրակացությունը տրամադրում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(25.1-ին կետը խմբ. 27.10.22 N 1645-Ն)

26. Սույն կարգի 25-րդ և 25.1-ին կետերով սահմանված դեպքերում ՄՍԾ-ի գրավոր եզրակացությունն ստանալու համար անձը դիմում է ՄՍԾ՝ դիմումին կից ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ` սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) շահառուի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ. հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը` ՎԱԾ-ը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ` աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,

գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում` բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.

3) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձինք ներկայացնում են էպիկրիզ.

4) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում`

ա. իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,

բ. բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունն աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից.

5) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

6) դիմումը լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը:

(26-րդ կետը փոփ. 27.10.22 N 1645-Ն)

26.1. Եթե ՄՍԾ-ն տնօրինում է սույն կարգի 26-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, ապա դրանք կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են (վավեր են) և համապատասխանում են եզրակացություն տրամադրելու համար սահմանված պահանջներին: Տվյալ դեպքում ներկայացվում է միայն գրավոր դիմում:

(26.1-ին կետը լրաց. 27.10.22 N 1645-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 27.10.22 N 1645-Ն)

28. ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացնում են համապատասխանաբար վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզներ և (կամ) օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունները, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են վերին և ստորին վերջույթի պրոթեզների և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզների և (կամ) օրթոպրոթեզներ վերանորոգելու մասին համապատասխան պայմանագիր:

29. Աջակցող միջոցի վերանորոգումը կամ փոփոխումը (երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում) իրականացնելու նպատակով շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը որակավորված կազմակերպություն է ներկայացնում`

1) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) ՄՍԾ-ի եզրակացությունը վերանորոգում իրականացնելու վերաբերյալ.

3) վերանորոգման կարիք ունեցող աջակցող միջոցը.

4) ներկայացուցչի դիմելու դեպքում՝ նաև նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

30. Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունների ընտրության համար սահմանվում են հետևյալ որակավորման չափանիշները՝

1) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում.

2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.

3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ) մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպությունները՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ.

4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն:

31. Կազմակերպությունը սույն կարգի 30-րդ կետով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստիացնում է իր կողմից տրված՝ միակողմանի հաստատված հայտարարությամբ, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերով:

32. Նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով՝ կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով:

33. Կազմակերպությունները սույն կարգի 30-րդ կետով սահմանված որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են նախարարություն: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ չլինելու դեպքում նախարարությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որը պետք է պարունակի սույն կարգի 35-րդ և 36-րդ կետերով նախատեսված դրույթները: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը: Վերջինս հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթղթերը: Նախարարության և կազմակերպության միջև պայմանագիր կնքվում է շտկված փաստաթղթերը ներկայացվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը նախարարություն չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

34. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում: Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում՝ բացառությամբ սույն կարգի 33-րդ կետով նախատեսված դեպքի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:

35. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 20-ը տրամադրված աջակցող միջոցների և (կամ) իրականացված վերանորոգման դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տրամադրված աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման անվանումը, քանակը, գինը, հաշիվ-ապրանքագիրը:

36. Տրամադրված աջակցող միջոցների և իրականացված վերանորոգման դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 35-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:

 

3. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

37. Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց (էլեկտրոնային) եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ դիմում է ներկայացնում ՄՍԾ կամ դրա տարածքային կենտրոն՝ ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր)`

1) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

ա. անձը հաստատող փաստաթուղթը,

բ. երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ. ՎԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ՝ համաձայն N 5 հավելվածի.

4) ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը` վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագնդի և (կամ) ձայնալարերի բացակայություն ունեցող հաշմանդամություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում.

5) սույն որոշման N 2 հավելվածով սահմանված շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը․

6) համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (բացառությամբ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց տրամադրվող օրթեզների, ձայնաստեղծ սարքերի (պրոթեզների), աչքի պրոթեզների, անվասայլակների).

7) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները): Ընդ որում, աուդիոգրամմայում պետք է նշվի լսողության խանգարման աստիճանը Դբ-ով (500, 1000, 2000 հց, կամ 500, 1000, 2000, 4000 հց հաճախականության միջին թվաբանականը).

8) կոխլեար իմպլանտի պրոցեսորի մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն ենթակետում նշված տեղեկանքում նշվում է կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.

9) լսողական սարքերի ներդիրների հավաստագրի տրամադրման համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրամադրված տեղեկանք՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.

10) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.

11) առձեռն դիմելու դեպքում՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները.

12) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության (կենտրոնի) կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն): Մասնագիտական եզրակացությունը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին.

13) սույն կարգի 25-րդ և 25.1-ին կետերով սահմանված դեպքերում՝ ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը.

14) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում:

(37-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 27.10.22 N 1645-Ն)

38. Հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, եթե անձը չի կարող անձամբ ներկայանալ ՄՍԾ տարածքային կենտրոն և հեռախոսազանգի միջոցով դիմել է ՄՍԾ՝ տնային կամ հիվանդանոցային պայմաններում հավաստագիր ստանալու համար դիմում ընդունելու նպատակով, ապա դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է այցելություն շահառուի գտնվելու վայր՝ համապատասխան դիմումի լրացման գործընթացը կազմակերպելու համար:

(38-րդ կետը խմբ. 27.10.22 N 1645-Ն)

39. Եթե հավաստագիր ստանալու համար շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում տարբեր աջակցող միջոցներ ստանալու համար, սակայն դրանք ստանալու ժամկետները տարբեր են, ապա հաջորդ աջակցող միջոցն ստանալու համար սույն կարգի 37-րդ կետի 2-13-րդ կետերով սահմանված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են մինչև հաջորդ միջոցն ստանալու ժամկետները և համապատասխանում են աջակցող միջոցն ստանալու համար սահմանված պահանջներին: Այս դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում են միայն գրավոր դիմում:

(39-րդ կետը փոփ. 27.10.22 N 1645-Ն)

40․ ՄՍԾ-ն, ստանալով հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում դիմողին:

(40-րդ կետը խմբ. 27.10.22 N 1645-Ն)

41. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՄՍԾ-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(41-րդ կետը փոփ. 27.10.22 N 1645-Ն)

42․ Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը, ինչպես նաև կազմակերպությունների ցանկը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով:

(42-րդ կետը խմբ. 27.10.22 N 1645-Ն)

43. Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը: Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև`

1) ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը.

3) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

44. Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում աջակցող միջոցների տրամադրման մասին դիմումը ներկայացնում է տվյալ անձի խնամակալը:

45. Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը (միջոցները) տրամադրում է տեղեկատվական համակարգում հավաստագրի առկայության դեպքում: Կազմակերպությունում աջակցող միջոցներ ստացող յուրաքանչյուր անձի համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են՝

1) աջակցող միջոց ստացող անձի՝

ա. անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

դ. սոցիալական խումբը (կարգավիճակը).

2) տրամադրվող աջակցող միջոցի լրիվ անվանումը.

3) աջակցող միջոցի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը.

4) աջակցող միջոցը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում՝ ներկայացուցչի վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետի ,աե և ,բե պարբերություններում նշված տվյալները.

5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(45-րդ կետը փոփ. 27.10.22 N 1645-Ն)

46. Անձնական քարտում կարող են լրացվել նաև սույն կարգի 45-րդ կետում չնշված` աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ: Աջակցող միջոցներն ստացող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն ստորագրում են անձնական քարտում:

47. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կազմակերպությունը պարտավոր է անձի պահանջով նրան տրամադրել անձնական քարտի պատճենը: Կազմակերպությունը լիազորած մարմնին է տրամադրում անձնական քարտը՝ լիազորած մարմնի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

48. Հավաստագիրը տրամադրում է ՄՍԾ-ն:

(48-րդ կետը փոփ. 27.10.22 N 1645-Ն)

48.1. Հավաստագիրը ձևավորվում և հաշվառվում է տեղեկատվական համակարգում` անձի դիմումի և սույն կարգի 37-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա:

48.2. Հավաստագրի, ինչպես նաև առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների փոխհատուցման գումարի գնային արժեքը սահմանվում է` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցող միջոցների ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:

(48.2-րդ կետը խմբ. 27.10.22 N 1645-Ն)

48.3 (կետն ուժը կորցրել է 27.10.22 N 1645-Ն)

48.4. Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք աջակցող միջոցներ: Եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:

48.5. Անձն իր ցանկությամբ անվասայլակի, լսողական սարքի, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզի փոխարեն կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար: Ընդ որում, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ ստանալու վերաբերյալ եզրակացությունը տալիս է ՄՍԾ-ն:

48.6. Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան անվասայլակ, լսողական սարք, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի էկզոպրոթեզ, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա կարող է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար, իսկ սեղմիրանների և աղեկապերի դեպքում նաև երկրորդ սեղմիրանը կամ աղեկապը՝ որպես փոխնորդ:

48.7. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռք բերված աջակցող միջոցների գինն ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված աջակցող միջոցների համար կազմակերպությունը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:

48.8. Կազմակերպությունները պետք է մշտապես ունենան հավաստագրով կամ առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների փոխհատուցման գումարի գնային արժեքին համարժեք աջակցող միջոցներ:

(48.8-րդ կետը լրաց. 27.10.22 N 1645-Ն)

 

IV. ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
(բաժինը խմբ. 27.08.21 N 1406-Ն)
(վերնագիրը խմբ. 27.08.21 N 1406-Ն)

 

49. Հերթական նոր աջակցող միջոցն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը` անձի ցանկության դեպքում, իսկ անձի մահվան դեպքում՝ ընտանիքի անդամները նախորդ ստացած աջակցող միջոցը կարող են վերադարձնել ՄՍԾ: Վերադարձված աջակցող միջոցներն օգտագործվում են դրա կարիքն ունեցող այլ անձանց ժամանակավոր տրամադրելու նպատակով:

49.1. Վերադարձված վերին և ստորին վերջույթի պրոթեզները կարող են ենթարկվել վերամշակման պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում և կարգով և տրամադրվել աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և պրոթեզն ակտիվ շահագործող հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես փոխնորդ՝ ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:

49.2. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոց տրամադրվում է անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացության (այսուհետ` մասնագիտական եզրակացություն) հիման վրա:

49.3. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոցները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընդ որում, ժամկետը նշվում է սույն կարգի 49.2-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական եզրակացության մեջ: Եթե քաղաքացուն աջակցող միջոցն անհրաժեշտ է ավելի երկար ժամկետով, ապա նա ՄՍԾ է ներկայացնում նոր մասնագիտական եզրակացություն:

49.4. Վերադարձված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են քաղաքացիների կողմից վերադարձված աջակցող միջոցի հաշվառման գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի N 4 ձևի: Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցների հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի N 5 ձևի:

49.5. Գրանցամատյաններում անճշտությունների, սխալ գրառումների ուղղումը կատարվում է սխալ կամ ոչ ճիշտ լրացված գրառումները վերցնելով փակագծերի մեջ՝ հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ոչ ճիշտ գրառման կողքին դրվում է ուղղումը կատարողի ստորագրությունը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և պաշտոնը:

 

V. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

50. Մասնագիտական, այդ թվում՝ աշխատանքային վերականգնումը (այսուհետ՝ մասնագիտական վերականգնում) անձանց կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնման, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացման, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատուցվող համալիր ծառայություն է, որը ներառում է (սակայն չի սահմանափակում) անձի աշխատանքային կարիքների գնահատումը, անձի մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական կրթության, մասնագիտական ուսուցման (որակավորման բարձրացման, վերամասնագիտացման, նախնական մասնագիտական պատրաստման, արհեստագործական ուսուցման) կազմակերպումը, աշխատանք փնտրելու հմտությունների ուսուցումը, գործատուի հետ բանակցելով՝ աշխատատեղի հարմարեցումը, մասնագիտական հարմարվողականությանն ուղղված միջոցառումները, աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները:

51. Մասնագիտական վերականգնումը կազմակերպում և իրականացնում են տարածքային կենտրոնը, ինչպես նաև մասնագիտական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինները (կազմակերպությունները, հիմնարկները), այդ թվում՝ միջին մասնագիտական և պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գործառույթներ իրականացնող կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(51-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

52. Տարածքային կենտրոնների կողմից անձի մասնագիտական վերականգնումը կազմակերպվում և իրականացվում է բացառապես տվյալ անձի՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով որպես աշխատանք փնտրող անձ հաշվառված լինելու դեպքում:

(52-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

53. Հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ մասնագիտական (աշխատանքային) վերականգնման ծրագրին համապատասխան:

54. (նախադասությունը հանվել է 25.03.21 N 396-Ն) ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումներն իրականացվում են տարածքային կենտրոնների, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով մասնագիտական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից:

(54-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

55. Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները, մասնագիտական վերականգնման միջոցառումների մասին ՎԱԾ-ում լրացված տեղեկատվությանը համապատասխան, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն՝ ըստ անհրաժեշտության`

1) գնահատում են հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային կարիքները և կազմում անհատական գործունեության ծրագիր.

2) տրամադրում են մասնագիտական կողմնորոշում և խորհրդատվություն.

3) կազմակերպում են մասնագիտական ուսուցում (որակավորման բարձրացում, վերամասնագիտացում, նախնական մասնագիտական պատրաստում, արհեստագործական ուսուցում).

4) իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածության ապահովմանն ուղղված գործառույթներ.

5) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են մասնագիտական վերականգնման ուղղված այլ միջոցառումներ:

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

56. Սոցիալական վերականգնումը սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-իրավական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում այլ անձանց հետ հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց սոցիալական հմտությունների վերականգնմանը և սոցիալական ներառմանը նպաստելուն:

57. Սոցիալական վերականգնումն իրականացնում են տարածքային կենտրոնները, համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետները, խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետները՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, սոցիալական վերականգնումը կարող է իրականացվել նաև սոցիալական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից:

(57-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն)

58. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ սոցիալական վերականգնման ծրագրին համապատասխան:

59. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ հաշմանդամություն չունեցող անձի սոցիալական վերականգնումն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված անհատական սոցիալական ծրագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

60. Սոցիալական վերականգնման շրջանակներում խորհրդատվական օգնությունը տրամադրվում է, իսկ իրավաբանական օգնությունը կազմակերպվում է տարածքային կենտրոնների և (կամ) համայնքի և (կամ) խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատողների կողմից՝ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

(60-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն)

61. Սոցիալական վերականգնման շրջանակներում խնամքի տրամադրմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություններում՝ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

62. Հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ տառատեսակներով` Բրայլյան գրքերի տրամադրումը, Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումն իրականացվում է համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով և (կամ) տվյալ կազմակերպությունների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:

63. Հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող անձի ներկայացուցչի դիմումի համաձայն, ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը կազմակերպվում է տարածքային կենտրոնների միջոցով:

(63-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն)

64. Տարածքային կենտրոնները, ՎԱԾ-ում ներառված սոցիալական վերականգնման ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում են հաշմանդամություն ունեցող տվյալ անձի մասին տվյալների համադրումն ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում և սոցիալական աջակցության տեղեկատվական այլ բազաներում հաշմանդամություն ունեցող տվյալ անձի վերաբերյալ առկա տեղեկատվության հետ: Համադրման արդյունքում պարզվում են՝

1) հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը և ընտանիքի անապահովության միավորը.

2) հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման անձնագրի (անձնագրերի) առկայությունը (երբևէ կազմած լինելու հանգամանքը) կամ բացակայությունը, իսկ առկայության դեպքում` դրանում արտացոլված տեղեկատվությունը.

3) հաշմանդամություն ունեցող անձի համար երբևէ անհատական սոցիալական ծրագիր (ծրագրեր) կազմած լինելու հանգամանքը, իսկ առկայության դեպքում` դրանում արտացոլված տեղեկատվությունը:

(64-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն)

65. Համադրման արդյունքներն ամփոփելուց հետո, անկախ սույն կարգի 64-րդ կետով սահմանված հանգամանքների առկայությունից, տարածքային կենտրոնների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձին տնային այցելություն (այսուհետ` տունայց), որի ընթացքում, ի թիվս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ իրականացման ենթակա այլ գործառույթների, տունայցն իրականացնող սոցիալական աշխատողը (կամ տունայցն իրականացնող հանձնաժողովի (խմբի) կազմում ընդգրկված սոցիալական աշխատողը) հաշմանդամություն ունեցող անձին տեղեկատվություն և խորհրդատվություն է տրամադրում ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման, դրանց հաջորդականության, նպատակների, այդ միջոցառումներն իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) վերաբերյալ, ինչպես նաև իրազեկում է հաշմանդամություն ունեցող անձի կամահայտնության (համաձայնության) առկայության պարագայում ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը, իսկ սույն կարգի 70-րդ և 71-րդ կետով նախատեսված դեպքում՝ ՎԱԾ-ն ամբողջությամբ տարածքային կենտրոնների միջոցով կազմակերպելու հնարավորության վերաբերյալ, եթե մինչև տունայցի կատարվելը հաշմանդամություն ունեցող անձը դրա համար չի դիմել տարածքային կենտրոններին (կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանին): Սույն կետով սահմանված տեղեկատվությունը և խորհրդատվությունը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներին (իսկ օրենքի կամ լիազորագրի հիման վրա ներկայացուցիչներ ունենալու կամ պատրոնաժ սահմանված լինելու դեպքում՝ նաև ներկայացուցիչներին ու պատրոնին), եթե հաշմանդամություն ունեցող անձն առողջական վիճակի բերումով չի կարող ինքնուրույն իրականացնել սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումներն իրականացնելու իր իրավունքները կամ ունի հաղորդակցվելու կարողության այնպիսի սահմանափակում, որը հնարավորություն չի ընձեռում լիարժեք ընկալել տունայցը կատարող սոցիալական աշխատողի կողմից տրամադրվող տեղեկատվությունը:

(65-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն)

66. Սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը տարածքային կենտրոնների միջոցով կազմակերպելու դեպքում, տարածքային կենտրոնները, հաշվի առնելով սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների բնույթը, հաշմանդամություն ունեցող անձին ուղղորդում են տվյալ միջոցառումներն իրականացնող կազմակերպություն:

(66-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

67. Եթե սույն կարգի 64-րդ կետով սահմանված համադրման արդյունքում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար վարվում է սոցիալական դեպք, ապա հաշմանդամություն ունեցող անձի անհատական սոցիալական ծրագրում անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ` հաշվի առնելով ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումները, իսկ ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է` սույն կարգի VII բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:

68. Եթե տունայցի արդյունքների ամփոփման ու վերջնական գնահատման փուլում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար առկա է սոցիալական դեպքի վարման անհրաժեշտություն, ապա ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է` սույն կարգի VII բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:

69. Սույն կարգի 64-68-րդ կետերով սահմանված պահանջները ենթակա են կատարման` անկախ հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող անձի ներկայացուցչի դիմումի համաձայն ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը տարածքային կենտրոնների կողմից կազմակերպվելու հանգամանքից:

(69-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

 

VII. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՌԻՍԿԻ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

70. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում նշված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է տարածքային կենտրոնների կողմից՝ օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

(70-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

71. Տարածքային կենտրոնների կողմից օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կազմակերպվում է նաև հաշմանդամություն ունեցող այն անձանց ՎԱԾ-ում նշված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը, որոնք կարող են հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում:

(71-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

72. ՎԱԾ-ն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է սույն կարգի 64-րդ կետում նշված՝ հաշմանդամություն ունեցող տվյալ անձի մասին տվյալների համադրումը, որից հետո կատարում է տունայց՝ սույն կարգի 65-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:

(72-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

73. Եթե տվյալների համադրման կամ տունայցի արդյունքների ամփոփման ու վերջնական գնահատման փուլում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող անձը գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում կամ գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո (առկա են բավարար և էական նախադրյալներ, բացասական գործոններ, որոնց ազդեցությունը կարող է հանգեցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն), ապա հաշմանդամություն ունեցող անձի կամահայտնության (համաձայնության) առկայության պարագայում, ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի տրամադրման գործընթացը կազմակերպվում է տարածքային կենտրոնների միջոցով: Այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձը գրավոր կերպով հրաժարվում է ՎԱԾ-ում ներառված որևէ ծրագրի կամ ՎԱԾ-ում ներառված ծրագրերում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից կամ դրանց տրամադրման գործընթացը տարածքային կենտրոնների միջոցով կազմակերպելու հնարավորությունից, ապա տարածքային կենտրոնների միջոցով կազմակերպվում է ՎԱԾ-ում ներառված այն ծրագրի կամ ՎԱԾ-ում ներառված ծրագրերում ընդգրկված այն միջոցառման (միջոցառումների) տրամադրման գործընթացը, որից հաշմանդամություն ունեցող անձը չի հրաժարվել և որի տրամադրման գործընթացը համաձայն է կազմակերպել տարածքային կենտրոնների միջոցով:

(73-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

74. Սույն կարգի 73-րդ կետում նշված համաձայնությունը ձեռք է բերվում հաշմանդամություն ունեցող անձի ներկայացուցչից, իսկ այդպիսին չունենալու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներից, եթե հաշմանդամություն ունեցող անձն ունի հաղորդակցվելու կարողության այնպիսի սահմանափակում, որը հնարավորություն չի ընձեռում լիարժեք ընկալել ստացվող տեղեկատվությունը և արտահայտել իր կամահայտնությունն իրավունքների իրականացման ծավալի և վերականգնմանն ուղղված միջոցառումների ստացման եղանակների մասին:

75. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպելիս, տարածքային կենտրոնները, հաշվի առնելով ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ներառված տվյալները, նախապես ճշտում և հաշմանդամություն ունեցող անձին իրազեկում են հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար նախատեսված բժշկական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելու հնարավորություն ունեցող մարմինների վերաբերյալ՝ նշելով դրանց անվանումները, գտնվելու վայրերը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևորվել բժշկական վերականգնման ծրագրի իրականացման և այլընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում բժշկական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնող մարմնի (կազմակերպության, հիմնարկի) ընտրության կատարման տեսանկյունից: Բժշկական վերականգնման ծրագրում աջակցող միջոցներով ապահովում նախատեսող միջոցառումների առկայության դեպքում, հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում է նաև խորհրդատվություն աջակցող միջոցների տրամադրման համար իրականացման ենթակա քայլերի և դրանց հաջորդականության վերաբերյալ:

(75-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

76. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպելիս, տարածքային կենտրոնները հաշմանդամություն ունեցող անձին ուղղորդում են զբաղվածության պետական գործակալության համապատասխան տարածքային կենտրոն՝ նախապես իրազեկելով հաշմանդամություն ունեցող անձի կողմից ձեռնարկվելիք գործողությունների և դրանց հաջորդականության, ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, բովանդակության, դրանց ներկայացման ժամկետների վերաբերյալ, տրամադրում են անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևորվել մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման տեսանկյունից:

(76-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

77. Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետ՝ ՀՍԾՏԿ) սույն կարգի 76-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը հաշմանդամություն ունեցող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում են նաև ՀՍԾՏԿ-ի միասնական ընդունարանների՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողները:

78. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրի շրջանակներում խորհրդատվական օգնությունը տրամադրվում է, իսկ իրավաբանական օգնությունը կազմակերպվում է սույն կարգի 60-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:

79. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված՝ սոցիալական վերականգնման ծրագրի շրջանակներում խնամքի տրամադրումը, Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումը, Բրայլյան գրքերի տրամադրումը, ինչպես նաև սոցիալական վերականգնմանն ուղղված այլ միջոցառումների տրամադրումը կազմակերպելու նպատակով, տարածքային կենտրոնները, հաշվի առնելով սոցիալական վերականգնման ծրագրում ներառված տվյալները, նախապես ճշտում և հաշմանդամություն ունեցող անձին իրազեկում են հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար նախատեսված սոցիալական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելու հնարավորություն ունեցող մարմինների վերաբերյալ՝ նշելով դրանց անվանումները, գտնվելու վայրերը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևորվել սոցիալական վերականգնման ծրագրի իրականացման և այլընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում սոցիալական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնող մարմնի (կազմակերպության, հիմնարկի) ընտրության կատարման տեսանկյունից:

(79-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

80. Տարածքային կենտրոնները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի տրամադրման գործընթացը կազմակերպելիս, ըստ անհրաժեշտության, համագործակցում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված՝ աջակցող ցանցի մասնակիցների, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի, խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատողների հետ՝ վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների ու հնարավորությունների զուգակցված, արդյունավետ և նպատակային կիրառմամբ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը նպաստելու և ՎԱԾ-ի իրականացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների արդյունավետ իրականացման և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

(80-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

81. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացի կազմակերպման և դրանց իրականացման ամբողջ ընթացքում, տարածքային կենտրոնները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում աջակցում են հաշմանդամություն ունեցող անձին՝ ՎԱԾ-ում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները լուծելու և խոչընդոտները վերացնելու հարցերում:

(81-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն, 25.03.21 N 396-Ն) 

82. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների իրականացման և դրանց իրականացմանն աջակցության հետ կապված հարաբերությունների վրա սույն կարգի III, V և VI բաժիններով նախատեսված դրույթները տարածվում են, եթե այլ բան չի բխում սույն բաժնով սահմանված կարգավորման առանձնահատկություններից և որքանով որ դրանք կիրառելի են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

VIII. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

83. Վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով, լիազորած մարմին են ներկայացնում վերականգնողական օգնության տրամադրման մասին տեղեկատվություն:

84. Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների կողմից, լիազորած մարմնի հետ կնքած համապատասխան պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան, աջակցող միջոցների տրամադրման մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով մուտքագրվում է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ:

(84-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն)

85. Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունները լիազորած մարմին են ներկայացնում աջակցող միջոցների տրամադրման (վերանորոգման) մասին հաշվետվություն՝ լիազորած մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով և ձևին համապատասխան:

(85-րդ կետը փոփ. 21.11.19 N 1657-Ն)

 

Ձև N 1

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

 

Աջակցող միջոցների վերաբերյալ

(ձևն ուժը կորցրել է 27.10.22 N 1645-Ն)

 

 

 

Ձև N 2

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

Ստորին և վերին վերջույթների պրոթեզների, օրթեզների և անհատական պատրաստվող աջակցող միջոցների վերաբերյալ
(ձևն ուժը կորցրել է 27.10.22 N 1645-Ն)

 

Ձև N 3

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

 

Աջակցող միջոցների վերանորոգման վերաբերյալ

(ձևն ուժը կորցրել է 27.10.22 N 1645-Ն)

 

 

 

 

Ձև N 4

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ

 

NN

ը/կ

Աջակցող միջոցը վերադարձնողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը վերադարձ-նելու օրը, ամիսը,

տարեթիվը

Վերա-դարձված աջակցող միջոցի անվանումը

Վերա-դարձված աջակցող միջոցի քանակը

Աջակցող միջոցը վերադարձնողի ստորագրությունը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորագրու-թյունը

Նշումներ

 

1

2

3

4

5

6

7

8

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 5

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի սոցիալական կարգավիճակը

Աջակցող միջոցի անվանումը

Աջակցող միջոցը տրամա-դրելու օրը, ամիսը,

տարեթիվը

Մասնագիտական եզրակացություն տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Որքան ժամկետով է տրամադրվում աջակցող միջոցը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորա-գրությունը

Աջակցող միջոցը տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը տրամա-դրողի ստորա-

գրությունը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

(հավելվածը խմբ. 07.09.17 N 1151-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն, փոփ. 14.01.21 N 10-Ն, 25.03.21 N 396-Ն, խմբ. 27.08.21 N 1406-Ն, խմբ., լրաց., փոփ. 27.10.22 N 1645-Ն)

(սույն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված` հավաստագրի ուժի մեջ գտնվելու 90-օրյա ժամկետը տարածվում է նաև մինչև 27.08.21 N 1406-Ն որոշման ընդունումը տրամադրված այն հավաստագրերի վրա, որոնք նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գտնվում են ուժի մեջ`համաձայն 27.08.21 N 1406-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով խմբագրվող 51-րդ կետի)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ
(վերնագիրը խմբ. 
27.08.21 N 1406-Ն)

 

NN

ը/կ

Աջակցող միջոցը

Օգտագործման ժամկետները

Աջակցող միջոցն ստանալու իրավունք ունեցող անձինք

 

1

2

3

1.

Պրոթեզներ

հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն չունեցող անձինք

1)

ստորին վերջույթների բուժամարզական պրոթեզ

մեծահասակներին` մեկ տարի

երեխաներին` վեց ամիս

2)

ստորին վերջույթների հիմնական պրոթեզ

մեծահասակներին` երեք տարի

երեխաներին` մեկ տարի

3)

վերին վերջույթների պրոթեզ

մեծահասակներին` չորս տարի

երեխաներին` երկու տարի

4)

ակնագնդի պրոթեզ

մեծահասակներին` երկու տարի,

երեխաներին` մեկ տարի

5)

ձայնալարերի պրոթեզ և ձայնաստեղծ սարք

հինգ տարի

6)

օրթոպրոթեզ

մեծահասակներին` երկու տարի

1. hաշմանդամություն ունեցող անձինք,

2. երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

7)

կրծքագեղձի էկզոպրոթեզ

մեկ տարի

1. hաշմանդամություն ունեցող կանայք,

2. սոցիալապես անապահով կանայք

2.

Օրթեզներ

1. hաշմանդամություն ունեցող անձինք,

2. երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից

1)

վերին վերջույթի

մեծահասակներին` երկու տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

2)

ստորին վերջույթի՝ առանց հոդի

մեծահասակներին` մեկ տարի

երեխաներին` վեց ամիս

3)

ստորին վերջույթի՝ հոդով

մեծահասակներին` երկու տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` մեկ

տարի

8-18 տարեկան երեխաներին՝ վեց ամիս

4)

պարանոցի և գլխի

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

5)

օրթեզ-սեղմիրան

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

3.

Սեղմիրան

մեծահասակներին` երկու տարի

1. հաշմանդամություն ունեցող անձինք,

2. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամները,

3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված

անձինք,

4. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները,

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ) ընտանիքի անդամները,

6. երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից,

7. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

4.

Հենակ` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի

5.

Աղեկապ

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

6.

Ծնկակալ

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

7.

Ձեռնափայտ` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի

8.

Քայլակ

մեծահասակներին` երեք տարի

երեխաներին` երկու տարի

9.

Ռեկլինատոր

մեկ տարի

10.

Կոշիկներ

 

1)

պրոթեզի կոշիկ

տարեկան` երկու զույգ

ստորին վերջույթը պրոթեզավորված կամ օրթեզավորված անձինք

2)

օրթեզի կոշիկ

տարեկան` երկու զույգ

3)

օրթոպեդիկ կոշիկ

տարեկան` երկու զույգ

հաշմանդամություն ունեցող անձինք

11.

Գուլպա (անդամահատված ծայրատի համար)

տարեկան` 3 հատ (բացառությամբ պրոթեզավորվելու առաջին

տարվա, որի ընթացքում գուլպաները տրամադրվում են պրոթեզի հետ միասին պրոթեզավորող կազմակերպության կողմից)

վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող անձինք

12.

Լսողական սարքի ներդիր

մեկ տարի

լսողական սարք կրող՝ մինչև 12 տարեկան երեխաներին

13.

Անվասայլակ

16 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` երեք տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

0-15 տարեկան (ներառյալ) երեխաներին` երկու տարի

14.

Փոքր տրամաչափի անվասայլակ

երկու տարի

ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումով հաշմանդամություն ունեցող անձինք

15.

Լոգարանի աթոռ

երեք տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

16.

Լսողական սարք

12-29 տարեկան (ներառյալ) անձանց` 5 տարի

լսողության խնդիրներ ունեցող անձինք

30-64 տարեկան (ներառյալ) անձանց` 5 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 3 տարի

65 տարեկանը լրացած անձինք

17.

Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր/պարագաներ

1. լար

մեկ տարի

1. կոխլեար իմպլանտ կրող անձինք

2. միկրոֆոնի ֆիլտրեր

վեց ամիս

3. կոճ

մեկ տարի (տրամադրվում է կոխլեար իմպլանտի

տեղադրումից մեկ տարի հետո)

4. վերալիցքավորող մարտկոց

մեկ տարի (տրամադրվում է կոխլեար իմպլանտի

տեղադրումից մեկ տարի հետո)

5. մագնիս

երկու տարի (տրամադրվում է կոխլեար

իմպլանտի տեղադրումից երկու տարի հետո)

6. ծրագրավորում

կոխլեար իմպլանտի տեղադրումից հետո առաջին

5 տարին` վեց ամիս

5-րդ տարուց հետո` 1 տարի

18.

Ֆունկցիոնալ պրոթեզ

5 տարի

զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձինք

19.

Սիլիկոնե լայներ

6 ամիս (տրամադրվում է ֆունկցիոնալ պրոթեզ տրամադրելուց 6 ամիս հետո)

20.

Պրոթեզի ծնկակալ

21.

Պրոթեզի աղեկապ

22.

Հակապառկելախոցային ներքնակ

10 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

23.

Աթոռ սանիտարական հարմարանքով

5 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

24.

Անվասայլակի կցորդիչ

7 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

25.

Քայլաբեր

7 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

26.

Կանգնակ-սայլակ

7 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

27.

Կանգնակ

7 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 07.09.17 N 1151-Ն, խմբ. 20.12.18 N 1516-Ն, 21.11.19 N 1657-Ն, 27.08.21 N 1406-Ն, լրաց. 27.10.22 N 1645-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց (այսուհետ՝ շահառու) աջակցող միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները և քաղաքացիական անձինք (այսուհետ` զինծառայողներ և քաղաքացիական անձինք) աջակցող միջոց ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում են ՄՍԾ՝ ներկայացնելով դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև նոտարական վավերացմամբ կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:

3. Եթե զինծառայողները և քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ այլ բժշկական կազմակերպություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ ՄՍԾ, ապա վերջինս զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա հնգօրյա ժամկետում կազմակերպում է այցելություն անձի գտնվելու վայր:

4. ՄՍԾ-ն գնահատում է անձի կարիքը, նույն օրը տալիս է եզրակացություն՝ աջակցող միջոցի անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ: Աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում ՄՍԾ-ն նույն օրը կազմակերպում է հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի ընդունումը, սահմանված կարգով ապահովում դրա հետագա ընթացքը, ինչպես նաև տրամադրում է տվյալ աջակցող միջոցը տրամադրող կազմակերպությունների ցանկը, դրանց կոնտակտային տվյալները և հասցեները: ՄՍԾ-ն հավաստագիր ստանալու համար դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է հավաստագրի կազմումը և դրա մասին տեղեկացնում դիմողին:

(4-րդ կետը փոփ. 27.10.22 N 1645-Ն)

5. Սույն ընթացակարգի 2-4-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում 6-րդ կետով սահմանված շահառուների պրոթեզավորման (վերին կամ ստորին վերջույթի, աչքի և ձայնաստեղծ պրոթեզների տրամադրման) գործընթացի վրա: Սույն հավելվածի 6-րդ կետում նշված շահառուների վրա տարածվում են սույն կարգի 6-15-րդ կետերով սահմանված դրույթները:

6. Սույն ընթացակարգի պրոթեզավորման շահառուներ են հանդիսանում ռազմական գործողություններին մասնակցած՝

1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.

2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.

3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.

4) կամավորականները:

7. Շահառուների պրոթեզավորումն իրականացվում է կարիքի գնահատման հիման վրա՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ցուցակները, որոնք կարող են համալրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ճշգրտված տվյալներով:

8. Շահառուների կարիքի գնահատումն իրականացնում է ՄՍԾ-ն և այդ նպատակով ստեղծված բազմամասնագիտական թիմը:

9. Կարիքների գնահատման բազմամասնագիտական թիմի կազմում ընդգրկվում են առնվազն հետևյալ մասնագետները՝

1) օրթոպեդ կամ վնասվածքաբան.

2) ֆիզիոթերապիստ.

3) վերականգնողաբան.

4) էրգոթերապիստ.

5) պրոթեզիստ.

6) համակարգող-խորհրդատու, այդ թվում՝ միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով.

7) անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ՝ սուրդոլոգ, տիֆլոմանկավարժ (տարածական կողմնորոշման մասնագետ), հոգեբան և այլն:

10. Շահառուի ցանկության դեպքում կարիքի գնահատումը ՄՍԾ-ն և բազմամասնագիտական թիմն իրականացնում են տունայցի միջոցով:

11. Եթե սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված ցուցակներում անձի տվյալները բացակայում են, ապա սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված զինծառայողներին աջակցող միջոցների տրամադրումը և 6-րդ կետով սահմանված անձանց պրոթեզավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա՝ համաձայն ձևի: Սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական անձանց դեպքում ՄՍԾ-ի համար հիմք է հանդիսանում համապատասխան մարմիններից կատարված գրավոր կամ բանավոր հարցումը:

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը շահառուն ներկայացնում է ՄՍԾ, որն էլ բազմամասնագիտական թիմի հետ միասին կատարում է կարիքի գնահատում:

13. Գնահատման արդյունքում կազմվում է կարիքի գնահատման եզրակացություն հիմնական պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, ընդ որում, կարող է տրամադրվել եզրակացություն արմնկային և (կամ) թևատակի հենակների համար, տեղում կազմակերպվում է շահառուից դիմումի ընդունումը: Ստորին վերջույթի բուժամարզական կամ վերին վերջույթի կոսմետիկ պրոթեզները շահառուներին տրամադրվում են սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան:

14. Հատուկ ընթացակարգով պրոթեզավորման ծառայությունը մատուցում են սույն որոշմամբ սահմանված կարգով որակավորված կազմակերպությունները` հիմք ընդունելով բազմամասնագիտական թիմի կարիքի գնահատման եզրակացությունը: Պրոթեզավորման ծառայությունը ներառում է ինչպես պրոթեզ տրամադրելը և վերանորոգելը, այնպես էլ պրոթեզը կրելուն նախապատրաստելը և օգտագործելու հմտություններ սովորեցնելը:

15. Շահառուն իր նախընտրությամբ դիմում է որևէ կազմակերպություն՝ պրոթեզավորումը, պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստելը, այն կրելու հմտությունների ուսուցումը և այլ աջակցող միջոցներն ստանալու համար՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է ------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը)

անձը հաստատող փաստաթղթի տեսակը ------------------------------------------------------,

սերիան/ համարը----------------------------------------, ՀԾՀ-ն կամ սոցիալական քարտը, կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը----------------------------, այն մասին, որ նա հանդիսանում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների մասնակից։

 

Տրվում է ներկայացնելու միասնական սոցիալական ծառայություն

 

Տրամադրող մարմինը

-----------------------------------------------------------

Տրամադրողի պաշտոնը

-----------------------------------------------------------

 

Տրամադրողի

-----------------------------------------

(անունը, ազգանունը)

-----------------------------------------

(ստորագրությունը)

 

----  --------------------202  թ.

 

Կ.Տ.

(հավելվածը խմբ. 25.01.21 N 81-Ն, 27.08.21 N 1406-Ն, փոփ. 27.10.22 N 1645-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _______

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________________________

3. Անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) տվյալները ____________________________________

______________________________________________________________________________________

(անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

4. Աջակցող միջոցի անվանումը (աջ և ձախ նշումով, եթե կա տարբերակում)

______________________________________________________________________________________

5. Հավաստագրի արժեքը ____________________________________

6. Տրամադրման ամսաթիվը ________________________20______ թ.

7. Շահառուի կարգավիճակը _________________________________

8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը,

______________________________________________________________________________________

 

Ուժի մեջ է մինչև __________ ___________________ 20______

(հավելվածը լրաց. 27.08.21 N 1406-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Տեղեկանքը տալու ամսաթիվը ____________ Տեղեկանքի գործողության (ուժի մեջ գտնվելու) ժամկետը __________

Շահառուի ազգանունը ___________________անունը _____________հայրանունը__________ սեռը _______

Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի N -ը)_____________________

Շահառուի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______________________________

Շահառուի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն ընդգծել / հեռախոսահամարը ______________

Հաշմանդամության խումբը կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը

____________________________________________________________________________

Հաշմանդամության ժամկետը և պատճառական կապը

____________________________________________________________________________

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ

NN ը/կ

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՊՈՒՏԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՁԵՌԱԳՐՈՎ

ԱՋ/ՁԱԽ ՆՇՈՒՄԸ

ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՆԻՔԸ

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

ՄՍԾ բժշկասոցիալական փորձաքննության և մեթոդական աջակցության բաժին

____________________________________________________________________________

(ստորագրությունը) Ա.Ա.Հ

 

(հավելվածը լրաց. 27.08.21 N 1406-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Կազմակերպության անվանումը

_________________________________________________________________________

 

Հետազոտվողի անունը, հայրանունը, ազգանունը

_________________________________________________________________________

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________

Հետազոտվողի բնակության վայրը __________________________________________

 

Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը)

_________________________________________________________________________

 

Ու՞նի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ)

_________________________________________________________________________

Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել՝ քանի սարքի կարիք ունի

_________________________________________________________________________

Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի՝ նշել, թե որ ականջի համար

_________________________________________________________________________

 

Բժիշկ

-----------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

-----------------------------------------

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(կազմակերպության կնիքը)

 

_______ ______________ 20   թ

(հավելվածը լրաց. 27.08.21 N 1406-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան