Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2022
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

          

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 110-Ն

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -22

 

 Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ  Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ  Ա. ՄԵՂՐՅԱՆ
 Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  Դ. ԶԱՐՈՅԱՆ  Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
 Է. ԲԱԲԱՅԱՆ  Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ  Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
 Ա. ԲԱԴԱԼՅԱՆ  Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ  Պ. ՑՈՒԳՈՒՆՅԱՆ
 Գ. ԳԱԼՍՏՅԱՆ  Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  Ա. ՔՈՍԱԿՅԱՆ
 Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ  Ն. ՀԱԿՈԲՅԱՆ  Գ. ՕՍԻՊՅԱՆ
 Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆ  Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  
 Տ. ԳԵՂԱՄՅԱՆ  Ն. ՄԵԼԻՔՅԱՆ  

 

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2022 թ. սեպտեմբերի 29

ք. Աբովյան

 

Հավելված

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի սեպտեմբերի 29-ի

N 110-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող բոլոր տեսակի իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հանրային սննդի կազմակերպման ու իրականացման կանոնները:

2. Սույն կանոններում օգտագործվող հասկացություններն են`

հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ)՝ խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում,

հանրային սննդի ծառայություն՝ սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր,

խոհարարական արտադրանք՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ,

ճաշացուցակ՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին՝ զանգվածի և գնի նշումով,

հանրային սննդի օբյեկտներ՝ հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր,

վաճառող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ:

3. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

4. Հանրային սննդի կազմակերպման և իրացման համար իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ստանալ թույլտվություն, որը տրվում է համայնքի ղեկավարի որոշմամբ, համայնքի ավագանու կողմից սահմանված չափով տեղական տուրքը վճարելու դեպքում։

5. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:

6. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցակներ, սանհանգույցներ:

7. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառք` համայնքի ղեկավարի կողմից անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց տրված թույլտվության դեպքում: Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր օբյեկտի համար առանձին՝ համայնքի ավագանու կողմից սահմանված չափով տեղական տուրքը վճարելու դեպքում:

8. Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:

9. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

10. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

11. Օրենքով սահմանված շինությունների ներսում հանրային սննդի և սահմանափակման ենթակա օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվությունը տրվում է համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու կողմից սահմանված չափով տեղական տուրքը յուրաքանչյուր օբյեկտի համար առանձին վճարելու դեպքում:

12. Համայնքի տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հանրային սննդի և սահմանափակման ենթակա օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն չի տրվում:

13. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:

14. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):

Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

15. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ՝ իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

16. Անվանաքարտ կրում են համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողները` աշխատավայրում գտնվելու ժամանակահատվածում:

17. Անվանաքարտն աշխատողին տրվում է աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:

18. Անվանաքարտի վրա հայերեն տպագիր տառերով լրացվում է`

1) կազմակերպության ֆիրմային անվանումը,

2) աշխատողի անունը, ազգանունը,

3) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:

19. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը` նվազագույնը 30մմ x 40մմ չափսերով:

20. Անվանաքարտը հաստատվում է գործատուի ստորագրությամբ:

21. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ:

22. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:

23. Աշխատողներից խոհարարը, հրուշակագործը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:

24. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:

25. Հանրային սննդի ոլորտին վերաբերվող այն նորմերը, որոնք սահմանված չեն սույն կանոններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

26. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է համայնքի ղեկավարի հանձնարարությամբ՝ համայնքապետարանի աշխատակազմի միջոցով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ լիազոր տեսչական մարմնի միջոցով:

27. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: