ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 676-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2022 թվականի հուլիսի 20-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 17,335,189 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Իքս-Արթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01237555) հետ 2022 թվականի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մալուխների ձեռքբերում՝ 216,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կագև» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00437984) հետ 2022 թվականի հուլիսի 28-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մանրահատակի լաքի ձեռքբերում՝ 296,666.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էյէմէս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00240275) հետ 2022 թվականի հուլիսի 29-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկի, տեսախցիկի համալրող մասերի ձեռքբերում՝ 484,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ար-Մոբիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի հուլիսի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Մարալիկ «Թումո տուփ» կենտրոնի համար ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01245672) հետ 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համացանցի կապի ծառայությունների մատուցում՝ 45,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի Մարալիկ «Թումո տուփ» և ամսական 45,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի Արթիկ «Թումո տուփ» կենտրոնների համար.
7) «Վուդ Լայն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00445922) հետ 2022 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի աստիճանների ձեռքբերում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մաքոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01241775) հետ 2022 թվականի օգոստոսի 16-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 8,178,018 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Սիթիլենդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02821957) հետ 2022 թվականի հուլիսի 29-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է կախիչների ձեռքբերում՝ 320,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2022 թվականի հուլիսի 29-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 333,528 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) Digital River Ireland, Ltd.-ի (OJAI, CA 93023, USA) հետ 2022 թվականի օգոստոսի 7-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 983.34 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |