Գլխավոր տեղեկություն
Համար
N 1643-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2022 թվականի N 1643-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնման ընթացակարգ սահմանելու մասին» N 1642-Ն որոշման`

1) նախաբանը «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը,» բառերից հետո լրացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը,» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սահմանել, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից նկարահանման տեխնիկական սարքավորումների (շարժական հեռուստակայան, ԼԵԴ էկրաններ, լուսային սարքավորումներ, ալյումինե կոնստրուկցիաներ, էլեկտրական ճախարակներ, լուսավորման կառավարման համակարգ, էլեկտրական գեներատորներ, նկարահանման հատուկ տեխնիկա) վարձակալական, սպասարկման ու մրցույթի նկարահանման ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «զ» պարբերությունների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2022 թվական: