Գլխավոր տեղեկություն
Համար
N 681-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 681-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

28.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 681-Ա որոշման

 

«ԾՐԱԳԻՐ

 

«ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱՑՄԱՆ, ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Անազատ պայմաններում պահվող, լքված և/կամ հիվանդ, ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների փրկում, ապաստարանի տրամադրում, համապատասխան խնամքի կազմակերպում, բազմացման, ադապտացման և վերաբնակեցման իրականացում:

Գորշ արջերի ապաստարանի ընդլայնում - Պահպանելու գորշ արջի վայրի պոպուլյացիան, տրամադրելու համապատասխան կացարանային պայմաններ անազատության մեջ պահվող գորշ արջերին՝ տրամադրելով մասնագիտական խնամք և վերադարձ վայրի բնություն՝ հնարավորության դեպքում:

Անգղների բազմացման և վերաբնակեցման կենտրոն - Պահպանելու և կազմակերպելու ՀՀ կարմիր գրքում գրանցված անգղների բազմացումն անազատ պայմաններում և իրականացնելու նրանց վերաբնակեցումը՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Կովկասյան ընձառյուծի ադապտացման և վերաբնակեցման կենտրոն - Իրականացնելու Կովկասյան ընձառյուծի երիտասարդ առանձնյակների ադապտացման ընթացքը Հայաստանում և վերաբնակեցման գործընթացը տեսակին բնորոշ կենսամիջավայրում՝ նպաստելու Կովկասյան ընձառյուծի վայրի պոպուլյացիայի թվաքանակի ավելացմանը բնության մեջ:

Ծրագիրն ուղղված է փրկելու, համապատասխան խնամք և ապաստարան տրամադրելու, հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելու ՀՀ կարմիր գրքում գրանցված, հիվանդ, լքված կամ անազատության մեջ պահվող կենդանիներին՝ արջերին, հնարավորության դեպքում, նրանց ուղարկելու մասնագիտացված ապաստարաններ, ինչպես նաև կազմակերպելու և իրականացնելու ՀՀ կարմիր գրքում գրանցված Կովկասյան ընձառյուծի երիտասարդ առանձնյակների ադապտացումն ու վերաբնակեցումը,

ստեղծել և զարգացնել էկոտուրիզմի ենթակառուցվածքներ ՀՀ թիրախային համայնքների տարածքներում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և

պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագիրը ֆինանսավորում են`

1. Վայրի կենդանիների փրկարար կենտրոն/ International Animal Rescue – 430,000 եվրոյին համարժեք դրամ՝ 5 տարվա համար,

2. Բրիջիթ Բարդո հիմնադրամ/ Brigitte Bardot Foundation – 35,000 եվրոյին համարժեք դրամ` 2 տարվա համար,

3. «Բեարզ ին Մայնդ» /Bears in Mind – 15,000 եվրոյին համարժեք դրամ` 2 տարվա համար,

4. «Արտիսի» Թագավորական կենդանաբանական այգի/ Artis Royal Zoo- 50,000 եվրոյին համարժեք դրամ` 5 տարվա համար,

5. Անգղերի բնապահպանական հիմնադրամ/Vulture Conservation Foundation- 7,500 եվրոյին համարժեք դրամ` 2 տարվա համար,

6. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղը / E.V. Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets Germany -85,000

եվրոյին համարժեք դրամ` երեք տարվա համար:

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագիրն անմիջականորեն կազմակերպող և իրականացնող է հանդիսանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (գործող հասցեն` քաղ. Երևան, Խանջյան 47/1, բն. 14, ՀՎՀՀ՝ 02565835, հեռ.` 010 58-58-84)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագրի իրականացման վայրեր են հանդիսանում ՀՀ Արարատի և Արագածոտնի մարզերը: Ծրագրի ուղղվածությունը բնապահպանական և կրթական է` ուղղված պահպանելու ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանմանը, բազմացմանը և վերաբնակեցմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացման միջոցով նվազեցնելու բացասական մարդածին ազդեցություններն էկոհամակարգերի վրա:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի արժեքն է` 5 տարվա համար 622,500 եվրոյին համարժեք` 339,573,750 դրամ (2019 թ.-ին ծրագրի մեկնարկման ժամանակահատվածին փոխարժեքին համապատասխան (1 եվրոն = 545.5 դրամ)

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրում ընդգրկված են`

- Իրավաբանական և ֆիզիկական անձինք (ռեստորաններ, հյուրանոցներ, մասնավոր կոլեկցիոներներ), ովքեր անազատ պայմաններում են պահում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին, օր.՝ գորշ արջերին:

- Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

- ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը շարունակական է և իրականացվում է 2016 թ.-ից, այժմ որակավորման է ներկայացվում 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը իրականացվելիք ծրագիրը:

9.

Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Գորշ արջերի ապաստարանի ընդլայնում և Կովկասյան ընձառյուծի ադապտացման և վերաբնակեցման կենտրոնի կառուցում – 188,673,750 դրամ 8 տարվա համար,

մնացորդը առ 2022 թ.՝ 99,737,088 դրամ

 

1.1. Կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

1.2. Կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներին ուղղված ծախսեր 2017-2024 թթ.

1.3. Կենդանիների փախուստի և այլ վայրի կենդանիների տարածք ներխուժման անվտանգության ապահովման համար էլեկտրական ցանկապատ համակարգերի տեղադրման ծախսեր 2017-2024 թթ.

 

2. Անգղերի բազմացման և վերաբնակեցման կենտրոնի կառուցում - 9,280,000 դրամ՝ 3 տարվա համար, մնացորդը առ 2022 թ.՝ 1,359 դրամ

 

Թռչունների պահման պահանջներին համապատասխան հատուկ վանդակների կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 2017-2024 թթ.

 

3. Կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցում- 22,510,000 դրամ՝ 8 տարվա համար մնացորդը առ 2022 թ.՝ 6,166,568 դրամ

 

3.1. Կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցման ծախսեր՝ 2017-2024 թթ.

3.2. Կենտրոնին անհրաժեշտ սարքավորումների և պարագաների ներմուծման և ձեռքբերման ծախսեր՝ 2017-2024 թթ.

 

4. Գորշ արջերի փրկարարական աշխատանքների և հետագա խնամքի կազմակերպման ծախսեր – 119,110,000 դրամ` 8 տարվա համար մնացորդը առ 2022 թ.՝ 29,037,714 դրամ

 

4.1. Սննդի ձեռքբերման և կենդանիների սննդակարգի ապահովման ծախսեր 2017-2024 թթ.

4.2. Կենդանիների խնամքն ապահովելու համար դեղերի ներմուծման և ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

4.3. Կենդանիների փրկարարական աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

4.4. Կենդանիների խնամքի պարագաների ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

4.5. Կենդանիների փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ ավտոմեքենայի ձեռքբերման և ներմուծման ծախսեր- 2022 թ.։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում ծախսվում է`

Շուրջ 188,673,750 դրամ՝ վայրի կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 65,658,000 դրամ (61,315,980 դրամը ծախսված, մնացորդը՝ 4,342,020 դրամ) և կառուցապատման աշխատանքներին և ծառայություններին ուղղված ծախսեր՝ 84,315,750 դրամ (24,139,932 դրամը ծախսված, մնացորդը՝ 60,175,818 դրամ), էլեկտրական ցանկապատ համակարգերի տեղադրման ծախսեր՝ 13,700,000 դրամ, (3,480,750 դրամը ծախսված, մնացորդը՝ 10,219,250 դրամ), էլեկտրական ցանկապատ համակարգերի ներմուծման ծախսեր (25,000,000 դրամ):

 

Շուրջ 9,280,000 դրամ՝ թռչունների պահման հատուկ վանդակների կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 4,880,000 դրամ և կառուցապատման աշխատանքներին ուղղված ծախսեր՝ 4,400,000 դրամ (4,398,641 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,359 դրամ)։

 

Շուրջ 22,510,000 դրամ` կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցման ծախսեր՝ 9,275,000 դրամ, անհրաժեշտ սարք-սարքավորումների և պարագաների, 13,235,000 դրամ, մարտկոցներով, ինվերտորներով, այլ պարագաներով լրակազմով՝ արևային ֆոտովոլտային կայանի ձեռքբերում և ներմուծում (16 343 432 դրամը ծախսված, մնացորդը՝ 6,166,568 դրամ):

 

Շուրջ 119,110,000 դրամ` սննդի ձեռքբերման և կենդանիների սննդակարգի ապահովման ծախսեր՝ 51,570,000 դրամ (46,070,641 ծախսված, մնացորդը՝ 5,499,359 դրամ), կենդանիների խնամքն ապահովելու համար դեղերի ձեռքբերման 6,790,000 դրամ (5,449,260 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,340,740 դրամ) և շինանյութի և սարքավորումների ներմուծման համար 18,830,000 դրամ ծախսեր (12,300,260 դրամը ծախսված, մնացորդը` 6,529,740 դրամ), կենդանիների փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծախսեր՝ 2,740,000 դրամ (1,253,200 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,486,800 դրամ), կենդանիների խնամքի համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների ձեռքբերման 6,680,000 դրամ և ներմուծման 3,700,000 դրամ ծախսեր (778,825 դրամը ծախսված, մնացորդը՝ 9,601,175 դրամ), 12,450,000 դրամ` ավտոմեքենայի ձեռքբերման ծախսեր (9,311,900 դրամը ծախսված, մնացորդը՝ 3,138,100 դրամ) և ներմուծման ծախսեր՝ 1,950,000 դրամ (508,200 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,441,800 դրամ)։

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմա- կերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր ծրագրով նախատեսված չեն և իրականացվելու են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի սեփական միջոցներից:

12. 

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզպետարաններ, այլ առևտրային կազմակերպություններ և իրավաբանական անձինք։

13.

Ծրագրի արդյունավետու-

թյան նկատմամբ վերահսկո-

ղության մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն կներկայացվի դոնորներին, ինչպես նաև սահմանված կարգով ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի ՀՀ կառավարության համապատասխան լիազոր մարմին:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

28.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ