Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

23 հունիսի 2017 թվականի

թիվ 45

ք. Մոսկվա

 

«ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

    

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ)։

2. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ՝

տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ դիրքի, տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի եւ 4-րդ աղյուսակի 1-ին դիրքի, տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 1-ին աղյուսակի VI բաժնի 17-րդ դիրքի, 2-րդ աղյուսակի I բաժնի եւ II բաժնի 1-ին դիրքի, ինչպես նաեւ 4-րդ աղյուսակի, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխան միջպետական այն չափանիշների մշակումից հետո, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) եւ չափումների կանոններ եւ մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք անհրաժեշտ են նշված պահանջները կիրառելու եւ կատարելու համար, ինչպես նաեւ հետազոտությունների (փորձարկումների) եւ չափումների այն մեթոդիկաների մշակումից հետո, որոնք ատեստավորվել (վավերացվել) եւ հաստատվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եւ դրանք «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության 4-րդ կետով որոշված՝ չափանիշների ցանկում («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) ներառելուց հետո։

(պարբերությունը հանվել է ԵՏՀԽ 05.10.21 թիվ 97)

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 05.10.21 թիվ 97)

3. Մինչեւ Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ նախապատրաստել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) փոփոխությունների նախագիծը՝ այն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու մասով։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

      

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

     

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

      

     

    

    

    

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

    

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի հունիսի 23–ի

թիվ 45 որոշմամբ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)

 

I. Կիրառության ոլորտը

 

1. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան՝ մարդու կյանքը և (կամ) առողջությունը, գույքը, շրջակա միջավայրը, կենդանիների և բույսերի կյանքը և (կամ) առողջությունը պաշտպանելու, փաթեթավորված խմելու ջրի նշանակության և անվտանգության վերաբերյալ սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխարգելելու նպատակներով։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ Միության տարածքում շրջանառության մեջ դրվող և սպառողներին իրացնելու համար նախատեսված փաթեթավորված խմելու ջրի (ներառյալ՝ բնական հանքային ջուրը) անվտանգության պահանջները, դրա արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև խմելու ջրի մականշվածքին և փաթեթվածքին ներկայացվող պահանջները՝ դրա ազատ շրջանառությունը Միության մաքսային տարածքում ապահովելու համար։

3. Այն դեպքում, երբ փաթեթավորված խմելու ջրի նկատմամբ ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնք սահմանում են փաթեթավորված խմելու ջրի անվտանգության պահանջները, դրա արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրա փաթեթվածքին և մականշվածքին ներկայացվող պահանջները, փաթեթավորված խմելու ջուրը, դրա արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացները, ինչպես նաև դրա մականշվածքն ու փաթեթվածքը պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

4. Սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է՝

ա) սննդամթերքի շարքին դասվող փաթեթավորված խմելու ջրի վրա, որը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ է դրվում և նախատեսված է սպառողներին իրացնելու համար, ներառյալ՝

բնական հանքային ջրի (այդ թվում՝ սեղանի բնական հանքային ջրի, բուժիչ-սեղանի բնական հանքային ջրի և բուժիչ բնական հանքային ջրի) վրա.

տեսակախառնած խմելու ջրի վրա.

մշակված խմելու ջրի վրա.

բնական խմելու ջրի վրա.

մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի վրա.

արհեստականորեն հանքայնացված խմելու ջրի վրա.

բ) փաթեթավորված խմելու ջրի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների վրա։

5. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են խմելու ջրի մականշվածքին և փաթեթվածքին ներկայացվող պահանջները, որոնք պարտադիր են Միության տարածքում կիրառման և կատարման համար ՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 769 որոշմամբ ընդունված՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների հետ մեկտեղ և չեն հակասում դրանց։

6. Սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում՝

ա) բնական հանքային ջրի հանքավայրեր պարունակող՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքների ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանման կապակցությամբ առաջացող հարաբերությունների, այլ հարաբերությունների վրա, որոնք կարգավորվում են ջրօգտագործման և ընդերքօգտագործման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ.

բ) որպես բնական բուժիչ պաշար բնական հանքային ջրի ուսումնասիրության, օգտագործման, զարգացման և պահպանման հետ կապված հարաբերությունների վրա, այդ թվում՝ բնական հանքային ջրի բուժիչ-կանխարգելիչ հատկությունների մասին անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների եզրակացությունների տրամադրմանը վերաբերող մասով.

գ) փաթեթավորված խմելու ջրի (ներառյալ՝ բնական հանքային ջուրը) ծագման տեղանվան հետ կապված հարաբերությունների վրա.

դ) խմելու համար չնախատեսված բնական հանքային ջրի վրա.

ե) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում բնակչության ապահովման համար անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից օգտագործվող խմելու ջրի վրա.

զ) կենտրոնացված և չկենտրոնացված ջրամատակարարման միջոցով բնակչության ապահովման համար օգտագործվող խմելու ջրի վրա։

 

II. Հիմնական հասկացությունները

 

7. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011), «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 022/2011) և «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 005/2011) նախատեսված հասկացությունները, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

փաթեթավորված խմելու ջրի անվտանգություն՝ փաթեթավորված խմելու ջուրն օգտագործելիս վնաս հասցնելու և (կամ) կորուստներ պատճառելու հնարավորության հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայություն.

բնական հանքային ջրի բուժիչ-կանխարգելիչ հատկությունների առկայությունը հաստատող փաստաթուղթ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ, որը նկարագրում է բնական հանքային ջրի բուժիչ-կանխարգելիչ հատկությունները, ինչպես նաև պարունակում է բնական հանքային ջրի կազմի, դրա արդյունահանման վայրի մասին տեղեկություններ (օրինակ՝ ջերմուկաբուժական (բալնեոլոգիական) եզրակացություն, բժշկական եզրակացություն, բժշկակակլինիկական եզրակացություն և այլն).

արհեստականորեն հանքայնացված ջուր՝ մինչև 2 գ/դմ3 ընդհանուր հանքայնացմամբ ջուր, որը ստացվել է հանքային աղերի ավելացմամբ բնական հանքային ջրի կամ բնական խմելու ջրի հիման վրա, կամ որը ստացվել է խմելու ջրի օգտագործմամբ բնական հանքային ջրի հանքային աղի վերականգնման ժամանակ.

տեսակախառնած խմելու ջուր՝ 2 գ/դմ3-ից ոչ ավելի ընդհանուր հանքայնացմամբ ջուր, որը չի դասվում բնական հանքային ջրի և բնական խմելու ջրի շարքին և պատրաստվել է բնական հանքային ու բնական խմելու ջուրը խառնելու միջոցով կամ միայն բնական հանքային ջուրը խառնելու միջոցով.

բուժիչ բնական հանքային ջուր՝ 10-ից մինչև 15 գ/դմ3 (հազվադեպ ավելի բարձր) հանքայնացմամբ կամ 10 գ/դմ3-ից պակաս հանքայնացմամբ բնական հանքային ջուր՝ դրանում այնպիսի կենսաբանական ակտիվ բաղադրիչների առկայության դեպքում, որոնց զանգվածային խտությունը թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված նորմերից ցածր չէ.

բուժիչ-սեղանի բնական հանքային ջուր՝ 1-ից մինչև 10 գ/դմ3 ներառյալ հանքայնացմամբ կամ 1 գ/դմ3-ից պակաս հանքայնացմամբ բնական հանքային ջուր՝ դրանում այնպիսի կենսաբանական ակտիվ բաղադրիչների առկայության դեպքում, որոնց զանգվածային խտությունը սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածով նախատեսված նորմերից ցածր չէ.

մշակված խմելու ջուր՝ ջուր, որը ստացվել է տարբեր ջրառներից, մշակվել է ցանկացած ձևով, նախատեսված է մարդու կողմից անմիջական օգտագործման համար և կարող է պարունակել բնական կերպով իր մեջ ներկա հանքային նյութեր կամ հատուկ ավելացված հանքային նյութեր, ինչպես նաև ածխածնի դիօքսիդ.

խմելու ջրի հիմնական կազմ՝ հիմնական կատիոնների (կալցիումի, մագնեզիումի, նատրիումի, կալիումի), անիոնների (հիդրոկարբոնատների, սուլֆատների, քլորիդների) և կենսաբանական ակտիվ բաղադրիչների զանգվածային խտություն.

խմելու ջուր՝ սկզբնական վիճակում կամ մշակումից հետո ջուր (անկախ ծագումից (մթնոլորտային, մակերևութային, ստորգետնյա և այլն)), որը պիտանի է խմելու և (կամ) սնունդ պատրաստելու համար, նախատեսված է մարդու կողմից օգտագործման համար և չի պարունակում շաքար, քաղցրացուցիչներ, բուրավետիչներ և այլ սննդային նյութեր՝ բացառությամբ որպես անիոնների և կատիոնների աղբյուր ավելացվող հանքային աղերի.

մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուր՝ խմելու ջուր, որը նախատեսված է երեխաների կողմից օգտագործելու, սննդի պատրաստման և երեխաների սննդի համար չոր մթերքների վերականգնման համար.

բնական հանքային ջուր՝ այն ստորգետնյա ջուրը, որն արդյունահանվել է մարդածին գործոնի ազդեցությունից պաշտպանված ջրատար հորիզոններից կամ ջրատար համալիրներից, պահպանում է բնական քիմիական կազմը և դասվում է սննդամթերքի շարքին, իսկ առանձին կենսաբանական ակտիվ բաղադրիչների (բորի, բրոմի, մկնդեղի, գումարային երկաթի, յոդի, սիլիցիումի, օրգանական նյութերի, ածխածնի ազատ դիօքսիդի) բարձր պարունակության առկայության դեպքում կամ բարձր հանքայնացման դեպքում բուժիչ-կանխարգելիչ ազդեցություն ունի։ Բնական հանքային ջրերի շարքին չեն դասվում ոչ բնական ծագման հետևայլ խառնուրդները (արհեստականորեն պատրաստված ջրերի խառնուրդները)՝

2 կամ ավելի ջրատար հորիզոններից կամ ջրատար համալիրներից ստորգետնյա ջրեր՝ դրանց ջրաքիմիական տեսակների ձևավորման տարբեր պայմաններով.

տարբեր ջրաքիմիական տեսակների ստորգետնյա ջրեր.

խմելու ջրի կամ արհեստականորեն հանքայնացված խմելու ջրի հետ խառնած բնական հանքային ջուր.

բնական գազավորման բնական հանքային ջուր՝ բնական հանքային ջուր, որը երկրի մակերևույթ դուրս գալուց պարունակում է բնական ածխաթթվային գազ, և որի փաթեթավորման ժամանակ պահպանվում է տվյալ բնական հանքային ջրի մեջ ածխաթթվային գազի բնական պարունակությանը համապատասխանող ծավալով ածխաթթվային գազի բնական պարունակությունը (բնական տատանումների սահմաններում).

բնական հանքային ջուր՝ հանքաղբյուրից կամ հորատանցքից բնական գազով՝ բնական հանքային ջուր, որը հագեցած է միայն հանքաղբյուրից կամ հորատանցքից անջատված ածխածնի դիօքսիդով և պարունակում է ածխածնի ավելի շատ դիօքսիդ, քան ջուրն այն հորիզոնում, որից այն արդյունահանվում է.

բնական խմելու ջուր՝ մակերևութային ջրերից կամ ստորգետնյա ջրատար հորիզոններից ստացված ջուր, որը չի դասվում բնական հանքային ջրի շարքին, սկզբնական վիճակով համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգին և պահպանում է իր հաստատուն կազմը.

սեղանի բնական հանքային ջուր՝ 1 գ/դմ3-ից պակաս հանքայնացմամբ բնական հանքային ջուր, որը կարող է պարունակել կենսաբանական ակտիվ բաղադրիչներ, որոնց զանգվածային խտությունը սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածով նախատեսված նորմերից ցածր է.

փաթեթավորված գազավորված խմելու ջուր՝ փաթեթավորված խմելու ջուր ոչ բնական ծագման (ոչ հանքաղբյուրից կամ հորատանցքից) ածխածնի դիօքսիդի ավելացմամբ և դրա պարունակության առնվազն 0.2 գ/դմ3(0.2 տոկոս), իսկ երկաթախառն բնական հանքային ջրի համար՝ առնվազն 0.4 գ/դմ3 (0.4 տոկոս) զանգվածային մասով.

փաթեթավորված խմելու ջուր՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող խմելու ջուր, որը շշալցված է վաճառքի համար նախատեսված փաթեթվածքի մեջ կամ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի առաջնային փաթեթվածքի համար նախատեսված փաթեթվածքի մեջ։

 

III. Տեխնիկական կարգավորման օբյեկտների նույնականացման կանոնները

 

8. Տեխնիկական կարգավորման օբյեկտների նույնականացումն իրականացվում է շահագրգիռ անձի կողմից հետևյալ նպատակներով՝

ա) սույն Տեխնիկական կանոնակարգի գործողության ոլորտին արտադրանքի պատկանելիության սահմանում.

բ) սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելում:

9. Արտադրանքի նույնականացումն իրականացվում է դիմումատուի, պետական վերահսկողության (հսկողության) մարմինների, մաքսային հսկողություն իրականացնող մարմինների, անդամ պետությունների համապատասխանության գնահատման մարմինների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց կողմից արտադրանքը տեխնիկական կարգավորման այն օբյեկտներին դասելու նպատակներով, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Տեխնիկական կանոնակարգը՝ առանց մականշվածքում կամ ապրանքաուղեկցող փաստաթղթերում նշված արտադրանքի անվանումը սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետի «ա» ենթակետում և 36-րդ կետում նշված՝ փաթեթավորված խմելու ջրի անվանումների հետ համեմատելու միջոցով հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու։

10. Սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման նպատակներով արտադրանքի նույնականացման համար շահագրգիռ անձը պարտավոր է համոզվել, որ նույնականացվող արտադրանքը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված հատկանիշներին և մականշվածքում և (կամ) այլ փաստաթղթում նշված տեղեկատվությանը։ Այդ նույնականացումն իրականացվում է փորձարկման հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում) հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու միջոցով՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման համար և սույն Տեխնիկական կանոնակարգի IX բաժնի համաձայն համապատասխանության գնահատման անցկացման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող չափանիշների ցանկում ընդգրկված չափանիշներով սահմանված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներին համապատասխան։

Բնական հանքային ջրի, բնական խմելու ջրի նկատմամբ լրացուցիչ նույնականացումն անցկացվում է բնական հանքային ջրի, բնական խմելու ջրի ջրառի վայրից այդ ջրի քիմիական անալիզի ցուցանիշների համեմատության միջոցով՝ հաշվի առնելով դրա կազմի բնական տատանումները, նույնականացվող ջրի քիմիական անալիզի ցուցանիշները և սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ բնական հանքային ջրի, բնական խմելու ջրի մշակման եղանակները։

11. Արտադրանքի արտադրության, պահպանման, փոխադրման գործընթացների նույնականացման ժամանակ սույն Տեխնիկական կանոնակարգի ոլորտին դրանց պատկանելիությունը սահմանելու նպատակով ցանկացած շահագրգիռ անձ պարտավոր է համոզվել, որ այդ գործընթացներն իրականացվում են սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետի «ա» ենթակետում նշված արտադրանքի արտադրության, պահպանման և փոխադրման նպատակներով։ Արտադրանքի արտադրության, պահպանման և փոխադրման գործընթացների նույնականացումն իրականացվում է նշված գործընթացների տեսողական գնահատման և այն փաստաթղթերի ստուգման միջոցով, որոնց համապատասխան դրանք իրականացվում են։

 

IV. Միության մաքսային տարածքում փաթեթավորված խմելու ջրի շրջանառության կանոնները

 

12. Փաթեթավորված խմելու ջուրը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ է դրվում սույն Տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և պայմանով, որ այն անցել է համապատասխանության գնահատում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի IX բաժնին համապատասխան։

13. Փաթեթավորված խմելու ջուրը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի և իր վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, և որն անցել է համապատասխանության գնահատում՝ համաձայն սույն Տեխնիկական կանոնակարգի IX բաժնի, մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

 

V. Փաթեթավորված խմելու ջրին ներկայացվող անվտանգության պահանջները

 

14. Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված փաթեթավորված խմելու ջուրը դրա պիտանիության ժամկետի ընթացքում ըստ նշանակության օգտագործելու դեպքում և պահպանման պայմաններին հետևելու դեպքում չպետք է վնաս պատճառի մարդու կյանքին կամ առողջությանը։

15. Փաթեթավորված խմելու ջուրը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա:

16. Բնական հանքային ջուրը, ըստ անվտանգության ցուցանիշների, պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում սահմանված պահանջներին։

17. Միայն բնական հանքային ջրերը խառնելու միջոցով արտադրված տեսակախառնած խմելու ջուրը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում սահմանված պահանջներին։ Բնական խմելու ջրի օգտագործմամբ արտադրված տեսակախառնած խմելու ջուրը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում սահմանված պահանջներին։

18. Բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը և արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում սահմանված պահանջներին։

 

VI. Փաթեթավորված խմելու ջրի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացներին ներկայացվող պահանջները

 

19. Փաթեթավորված խմելու ջրի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացները պետք է իրականացվեն Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջներին, ինչպես նաև սույն Տեխնիկական կանոնակարգի 20- 32-րդ կետերով սահմանված՝ արտադրության գործընթացներին ներկայացվող պահանջներին և Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

20. Բնական հանքային ջուրը փաթեթվածքի մեջ շշալցնելու համար պետք է օգտագործվի մարդածին գործոնի ազդեցությունից պաշտպանված հանքաղբյուրից կամ հորատանցքից ջուրը, որը դասվում է բնական հանքային ջրին (այդպիսին է ճանաչված) այն պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում այն դուրս է բերվում գետնի տակից։

Հանքաղբյուրից կամ հորատանցքից ջուրը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի 14-16-րդ կետերով սահմանված՝ բնական հանքային ջրին ներկայացվող պահանջներին։

21. Հանքաղբյուրից կամ հորատանցքից բնական հանքային ջրի դուրս գալը պետք է կազմակերպվի ջրաերկրաբանական պայմաններից ելնելով այնպես, որ կանխարգելվի արդյունահանվող ջրի մեջ ցանկացած այլ ջրի ներթափանցումը, իսկ մղիչ սարքվածքների (պոմպերի) կիրառման դեպքում՝ կանխարգելվի կողմնակի ջրի ներթափանցումը բնական հանքային ջրի մատակարարումը նվազեցնելու հետևանքով։

22. Բնական հանքային ջրի դուրսբերման (հավաքման) համար օգտագործվող՝ դրա հետ հպվող խողովակների, պոմպերի և այլ սարքավորումների մակերեսները պետք է պատրաստված լինեն բնական հանքային ջրի սկզբնական հատկությունների պահպանումը երաշխավորող նյութերից։

23. Ջրառի կառույցի հորանաբերանը պետք է հասանելի լինի սանիտարական մշակման համար։

24. Հորատանցքին կամ հանքաղբյուրին անմիջապես հարակից տարածքում պետք է ընդունվեն բնական հանքային ջրի դուրսբերման (հավաքման) ժամանակ դրա աղտոտումը կանխարգելող միջոցներ։ Հորատանցքին կամ հանքաղբյուրին անմիջապես հարակից տարածքը պետք է անհասանելի լինի կողմնակի անձանց համար, ինչը կարող է ապահովվել համապատասխան համասարքերի (օրինակ՝ փակոցների) տեղադրման կամ կառույցվածքների կառուցման միջոցով։ Այդ տարածքում չի թույլատրվում ոչ մի գործունեություն, որն ուղղված է բնական հանքային ջրի դուրսբերմանը (հավաքմանը)։

25. Բնական հանքային ջրի հետ հպվող տեխնոլոգիական սարքավորումների, խողովակաշարերի, տարաների և գույքի մակերեսները պետք է պատրաստված լինեն բնական հանքային ջրի ազդեցության նկատմամբ կայուն իներտ նյութերից (օրինակ՝ կերամիկայից, ապակուց կամ չժանգոտվող պողպատից), ախտահանիչ միջոցներից և այլ նյութերից, որոնք օգտագործվում են բնական հանքային ջրի մշակման ժամանակ։

26. Բնական հանքային ջրի, բնական խմելու ջրի մշակման համար թույլատրվում է կիրառել մշակման այն եղանակները, որոնք այդ ջրի կազմում չեն փոփոխում կատիոնների (կալցիումի, մագնեզիումի, նատրիումի և կալիումի), անիոնների (հիդրոկարբոնատի, սուլֆատների, քլորիդների), ինչպես նաև կենսաբանական ակտիվ բաղադրիչների պարունակությունը և (կամ) հարաբերակցությունը, այդ թվում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 27-րդ և 28-րդ կետերով նախատեսված մշակման եղանակները։

27. Բնական հանքային ջրի համար թույլատրվում է կիրառել մշակման հետևյալ եղանակները՝

ա) երկաթի, մանգանի, ծծմբի, մկնդեղի միացությունների բաժանումը՝ օդով և (կամ) թթվածնով մշակելու միջոցով․

բ) լուծված ածխածնի դիօքսիդից ամբողջական կամ մասնակի ազատումը՝ բացառապես ֆիզիկական մեթոդներով.

գ) ածխածնի դիօքսիդով հագեցումը.

դ) այնպիսի չլուծվող տարրերի բաժանումը, ինչպիսիք են երկաթի և ծծմբի միացությունները՝ զտման կամ դեկանտացման միջոցով.

ե) կիտրոնաթթվով և (կամ) ասկորբինաթթվով (երկաթախառն ջրերի համար) մշակումը.

զ) ծծմբաթթվական արծաթով մշակումը (ընդ որում, բնական հանքային ջրի մեջ արծաթի զանգվածային խտությունը չպետք է գերազանցի 0.2 մգ/դմ3).

է) ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ՈւՃ-վարակազերծումը)։

28. Բնական խմելու ջրի համար թույլատրվում է կիրառել մշակման հետևյալ եղանակները՝

ա) երկաթի, մանգանի, ծծմբի, մկնդեղի միացությունների բաժանումը՝ օդով և (կամ) թթվածնով մշակելու միջոցով․

բ) լուծված ածխածնի դիօքսիդից ամբողջական կամ մասնակի ազատումը՝ բացառապես ֆիզիկական մեթոդներով.

գ) ածխածնի դիօքսիդով հագեցումը.

դ) ջերմաստիճանի նվազեցումը և (կամ) բարձրացումը.

ե) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող քանակությամբ ի սկզբանէ առկա տարրերի կամ ռադիոակտիվ տարրերի խտացման նվազեցումը և (կամ) բաժանումը, այդ թվում՝ զտման կամ դեկանտացման միջոցով.

զ) ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ՈւՃ-վարակազերծումը).

է) օզոնավորումը։

29. Չի թույլատրվում շշալցման համար նախատեսված խմելու ջրի մշակման համար քլորի պատրաստուկների կիրառումը։

30. Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի արտադրության համար պետք է օգտագործվի միայն սեղանի բնական հանքային ջուրը կամ բնական խմելու ջուրը։ 0-ից 3 տարեկան երեխաների համար նախատեսված՝ մանկական սննդի համար խմելու ջրի շշալցումն իրականացվում է միայն բնական խմելու ջրի և բնական հանքային ջրի շշալցման համար նախատեսված արտադրական գծերում։ Ընդ որում, 0-ից 3 տարեկան երեխաների համար նախատեսված՝ մանկական սննդի համար խմելու ջրի շշալցման ժամանակ արգելվում է օգտագործել ըմպելիքների արտադրության համար նախատեսված արտադրական գծերը։ Նախքան մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի բացթողումն արտադրական գծերը պետք է ենթարկվեն լվացման և ախտահանման։

31. Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի արտադրության ժամանակ չի թույլատրվում՝

ա) ծծմբաթթվական արծաթի օգտագործումը.

բ) որպես կոնսերվանտ ածխածնի դիօքսիդի օգտագործումը.

գ) մշակման ընթացքում քլորի պատրաստուկների օգտագործումը.

դ) 0-ից 3 տարեկան երեխաների համար նախատեսված՝ մանկական սննդի համար խմելու ջրի արտադրության ժամանակ յոդի և ֆտորի պատրաստուկների ներմուծումը։

32. Մշակված խմելու ջրի արտադրության ժամանակ թույլատրվում է օգտագործել ջրապատրաստման ցանկացած տեխնոլոգիա (ռեագենտային, ոչ ռեագենտային, խառնված), որն ապահովում է մշակված խմելու ջրի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

 

VII. Փաթեթավորված խմելու ջրի փաթեթվածքին և մականշվածքին ներկայացվող պահանջները

 

33. Խմելու ջուրը պետք է փաթեթավորված լինի այնպես, որ բացառվի փաթեթվածքի պարունակությանը հասանելիության հնարավորությունը՝ առանց փաթեթվածքի կամ այդ փաթեթվածքը փակող սարքվածքի ամբողջականությունն ակնհայտ վնասելու։

0-3 տարեկան երեխաների համար նախատեսված՝ մանկական սննդի համար խմելու ջրի սպառողական փաթեթվածքի ծավալը չպետք է գերազանցի 6 լ։

34. Խմելու ջրի հետ դրա արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման ընթացքում շփվող նյութերը պետք է համապատասխանեն սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության պահանջներին։

35. Փաթեթավորված խմելու ջրի մականշվածքը պետք է համապատասխանի Մաքսային միության «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջներին և սույն Տեխնիկական կանոնակարգի 36-50-րդ կետերին և պարունակի արտադրանքի մասին ստույգ տեղեկատվություն։ Փաթեթավորված խմելու ջրի սննդային արժեքը մականշվածքում չի նշվում։

36. Փաթեթավորված խմելու ջրի մականշվածքը պետք է պարունակի արտադրանքի անվանումը՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետին համապատասխան՝ բացառությամբ մակնշման հետևյալ դեպքերի՝

ա) սեղանի բնական հանքային ջրի համար՝ «ջուր՝ բնական հանքային, սեղանի, խմելու».

բ) բուժիչ-սեղանի բնական հանքային ջրի համար՝ «ջուր՝ բնական հանքային, բուժիչ-սեղանի, խմելու».

գ) բուժիչ բնական հանքային ջրի համար՝ «ջուր՝ բնական հանքային, բուժիչ, խմելու».

դ) մշակված խմելու ջրի համար՝ «ջուր խմելու».

ե) տեսակախառնած խմելու ջրի համար՝ «ջուր խմելու, տեսակախառնած»։

37. Փաթեթավորված խմելու ջրի մականշվածքում թույլատրվում է օգտագործել բառեր, որոնք բնութագրում են դրա բնական հանքաղբյուրներից ծագումը (օրինակ՝ «աղբյուրի», «հանքաղբյուրից» և այլն) միայն այն պայմանով, որ տվյալ ջուրն ունի համապատասխան ծագում և փաթեթավորվում է կամ առանց մշակման, կամ դրա մշակման համար օգտագործվում են միայն սույն Տեխնիկական կանոնակարգի 26-րդ և 27-րդ կետերով նախատեսված եղանակներ՝ բնական հանքային ջրի համար, և սույն տեխնիկական կանոնակարգի 26-րդ և 28-րդ կետերով նախատեսված եղանակներ՝ բնական խմելու ջրի համար։

Փաթեթավորված խմելու ջրի մականշվածքում թույլատրվում է նշել քիմիական կազմի տարրերը՝ պայմանանշանի տեսքով (օրինակ՝ նատրիում՝ Na)։

38. Բնական հանքային ջրի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) բնական հանքային ջրի նշանակությունը («սեղանի», «բուժիչ-սեղանի», «բուժիչ»).

բ) «գազավորված» կամ «չգազավորված» բառը կամ «բնական գազավորման» կամ «հանքաղբյուրի գազով» արտահայտությունը՝ կախված բնական հանքային ջրի մեջ ածխածնի դիօքսիդի ծագումից.

գ) հորատանցքի համարը (հորատանցքերի համարները)՝ նշելով հանքավայրը կամ հանքավայրի հատվածը կամ հանքաղբյուրի (աղբյուրի, ակնաղբյուրի և այլն) անվանումը և դրա գտնվելու վայրը.

դ) ընդհանուր հանքայնացումը (գ/լ կամ գ/դմ3).

ե) «հիմնական կազմ» բառերը, այնուհետև նշվում են քիմիական կազմի տարրերը և կենսաբանական ակտիվ բաղադիչները (դրանց առկայության դեպքում), որոնք բնութագրում են բնական հանքային ջուրը, և դրանց քանակի սահմանային (նվազագույն և առավելագույն) արժեքները (մգ/լ կամ մգ/դմ3).

զ) «Պարունակում է ֆտորիդ» գրառումը (բնական հանքային ջրի մեջ ավելի քան 1 մգ/դմ3 ֆտորիդ պարունակվելու դեպքում) և «Խորհուրդ չի տրվում օգտագործել նախադպրոցական տարիքի երեխաներին» գրառումը (խմելու բնական հանքային ջրի մեջ ավելի քան 1.5 մգ/դմ3 ֆտորիդ պարունակվելու դեպքում՝ բացառությամբ կալցիումական ջրերի (ավելի քան 10 մգ/դմ3 (Са2+) կալցիումի պարունակությամբ)).

է) պահպանման պայմանները և բացելուց հետո պիտանիության ժամկետը՝ 5 լ և ավելի ծավալով սպառողական փաթեթվածքով բնական հանքային ջրի համար։

39. Բնական հանքային ջրի համար ստեղծված անվանումը կարող է իրենից ներկայացնել կամ պարունակել քաղաքային կամ գյուղական այն բնակավայրի, տեղանքի կամ այլ աշխարհագրական օբյեկտի ժամանակակից կամ պատմական, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, ամբողջական կամ կրճատ անվանումը, որոնց բնական պայմանները բացառապես կամ գլխավորապես սահմանում են բնական հանքային ջրի (բնական հանքային ջրի հանքավայրի, հանքավայրի հատվածի, հանքավայրի հանքաղբյուրի կամ հորատանցքերի և այլ տարրի, հանքավայրի սահմաններում այլ աշխարհագրական օբյեկտի) հատկությունները՝ պայմանով, որ այդ բնական հանքային ջուրն արդյունահանվում է այդ աշխարհագրական օբյեկտի սահմաններում։

40. Չի թույլատրվում օգտագործել տարբեր ստեղծված անվանումներ մեկ հորատանցքից կամ հանքաղբյուրից արդյունահանվող բնական հանքային ջրի համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Տեխնիկական կանոնակարգով թույլատրված մշակման կիրառման արդյունքում բնական հանքային ջուրը ստանում է այլ հատկություններ՝ առանց մշակման բնական հանքային ջրի համեմատ (բացի սույն Տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված մշակման եղանակներից)։ Արտադրողը կարող է լրացնել բնական հանքային ջրի ստեղծված անվանումը համասեռ արտադրանքի դասի նկատմամբ կիրառվող ապրանքային նշանով։

41. Բնական գազավորմամբ բնական հանքային ջրի համար նշվում է ածխածնի դիօքսիդի քանակությունը՝ բնական տատանումների սահմաններում դրա բնական մակարդակին համապատասխան՝ հաշվի առնելով տեխնոլոգիական թույլտվածքները։

42. Բուժիչ և բուժիչ-սեղանի բնական հանքային ջրի բուժիչ-կանխարգելիչ կիրառման ցուցումները և կիրառման մասով սահմանափակումները նշվում են անդամ պետության լիազորված կազմակերպության կողմից տրված այն փաստաթղթին համապատասխան, որը հաստատում է բնական հանքային ջրում բուժիչ-կանխարգելիչ հատկությունների առկայությունը։

43. Թույլատրվում է բնական հանքային ջրի մականշվածքում անդամ պետության լիազորված կազմակերպության կողմից տրված՝ այդ ջրում բուժիչ-կանխարգելիչ հատկությունների առկայությունը հաստատող փաստաթղթին համապատասխան լրացուցիչ նշել հետևյալ գրառումները՝ «Կարող է թուլացնող ազդեցություն ունենալ աղեստամոքսային տրակտի վրա» և «Կարող է միզամուղ ազդեցություն ունենալ»։

44. Բնական խմելու ջրի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) «գազավորված» կամ «չգազավորված» բառը.

բ) ջրառի վայրի մասին տեղեկություններ (գետի, լճի կամ ջրային այլ օբյեկտի անվանումը).

գ) ընդհանուր հանքայնացումը (գ/լ կամ գ/դմ3).

դ) «հիմնական բաղադրություն» բառերը, այնուհետև նշվում են բնական խմելու ջրի քիմիական կազմի տարրերը և դրանց քանակի սահմանային (նվազագույն և առավելագույն) արժեքները (մգ/լ կամ մգ/դմ3).

ե) պահպանման պայմանները և բացելուց հետո պիտանիության ժամկետը՝ 5 լ և ավելի ծավալով սպառողական փաթեթվածքով բնական խմելու ջրի համար։

45. Բնական խմելու ջրի համար ստեղծված անվանումը կարող է իրենից ներկայացնել կամ պարունակել քաղաքային կամ գյուղական այն բնակավայրի, տեղանքի կամ այլ աշխարհագրական օբյեկտի ժամանակակից կամ պատմական, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, ամբողջական կամ կրճատ անվանումը, որոնց բնական պայմանները բացառապես կամ գլխավորապես սահմանում են բնական խմելու ջրի հատկությունները՝ պայմանով, որ այդ բնական խմելու ջուրը արդյունահանվում է այդ աշխարհագրական օբյեկտի սահմաններում։

46. Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) «մանկական սննդի համար» բառերը կամ խմելու ջուրը մանկական սննդի համար նախատեսված լինելու մասին այլ նշում.

բ) երեխաների տարիքային այն խմբի մասին տեղեկություններ, որի համար նախատեսված է խմելու ջուրը (0-ից մինչև 3 տարեկան կամ 3 տարեկանից սկսած).

գ) ընդհանուր հանքայնացումը (գ/լ կամ գ/դմ3).

դ) «հիմնական բաղադրություն» բառերը, այնուհետև նշվում են մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի քիմիական կազմի տարրերը և դրանց քանակի սահմանային (նվազագույն և առավելագույն) արժեքները (մգ/լ կամ մգ/դմ3).

ե) պահպանման պայմանները և բացելուց հետո ժամկետը:

47. Մշակված խմելու ջրի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) «գազավորված» կամ «չգազավորված» բառը.

բ) ընդհանուր հանքայնացումը (գ/լ կամ գ/դմ3).

գ) «հիմնական բաղադրություն» բառերը, այնուհետև նշվում են մշակված խմելու ջրի քիմիական կազմի տարրերը և դրանց քանակի սահմանային (նվազագույն և առավելագույն) արժեքները (մգ/լ կամ մգ/դմ3).

դ) տեղեկատվություն սկզբնական ջրի մշակման այն եղանակի և վարակազերծման մեթոդի մասին, որոնք փոփոխում են նրա քիմիական կազմը և միկրոֆլորան, այդ թվում՝ այնպիսիք, ինչպիսիք են զտումը, հակամանրէային մշակումը, օզոնավորումը, ապաիոնացումը, հետադարձ օսմոսը, սառեցումը (արտադրողի կողմից դրանց կիրառման դեպքում), օրինակ՝ «մշակված է ՈւՄ-ճառագայթմամբ», «մշակված է օզոնով», «մշակված է հետադարձ օսմոսի կիրառմամբ» և այլն.

ե) պահպանման պայմանները և բացելուց հետո պիտանիության ժամկետը՝ 5 լ և ավելի ծավալով սպառողական փաթեթվածքով մշակված խմելու ջրի համար։

48. Տեսակախառնած խմելու ջրի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) «գազավորված» կամ «չգազավորված» բառը.

բ) հորատանցքի համարը (հորատանցքերի համարները)՝ նշելով բնական հանքային ջրի հանքավայրը կամ հանքավայրի հատվածը կամ հանքաղբյուրի (աղբյուրի, ակնաղբյուրի և այլն) անվանումը և (կամ) տեսակախառնած խմելու ջրի արտադրության համար օգտագործվող բնական խմելու ջրի ջրառի վայրի մասին տեղեկությունները (գետի, լճի կամ ջրային այլ օբյեկտի անվանումը).

գ) ընդհանուր հանքայնացումը (գ/լ կամ գ/դմ3).

դ) «հիմնական բաղադրություն» բառերը, այնուհետև նշվում են տեսակախառնած խմելու ջրի քիմիական կազմի տարրերը և դրանց քանակի սահմանային (նվազագույն և առավելագույն) արժեքները (մգ/լ կամ մգ/դմ3).

ե) «Պարունակում է ֆտորիդ» գրառումը (տեսակախառնած խմելու ջրի մեջ ավելի քան 1 մգ/դմ3 ֆտորիդ պարունակվելու դեպքում) և «Խորհուրդ չի տրվում օգտագործել նախադպրոցական տարիքի երեխաներին» գրառումը (տեսակախառնած խմելու ջրի մեջ ավելի քան 1.5 մգ/դմ3 ֆտորիդ պարունակվելու դեպքում՝ բացառությամբ կալցիումական ջրի (ավելի, քան 10 մգ/դմ3 (Са2+) կալցիումի պարունակությամբ)).

զ) պահպանման պայմանները և բացելուց հետո պիտանիության ժամկետը՝ 5 լ և ավելի ծավալով սպառողական փաթեթվածքով տեսակախառնած խմելու ջրի համար։

49. Արհեստականորեն հանքայնացված խմելու ջրի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) «գազավորված» կամ «չգազավորված» բառը.

բ) ընդհանուր հանքայնացումը (գ/լ կամ գ/դմ3).

գ) «հիմնական բաղադրություն» բառերը, այնուհետև նշվում են արհեստականորեն հանքայնացված խմելու ջրի քիմիական կազմի տարրերը և դրանց քանակի սահմանային (նվազագույն և առավելագույն) արժեքները (մգ/լ կամ մգ/դմ3).

դ) պահպանման պայմանները և բացելուց հետո պիտանիության ժամկետը՝ 5 լ և ավելի ծավալով սպառողական փաթեթվածքով արհեստականորեն հանքայնացված ջրի համար։

50. Փաթեթավորված խմելու ջրի մականշվածքում կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ՝ ստանդարտացման ոլորտում կիրառվող այն փաստաթղթերին համապատասխան, որոնք ներառված են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) չափանիշների ցանկում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն չափանիշների ցանկում, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմքով ապահովվում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն այն դեպքում, երբ այդ տեղեկությունները չեն հակասում «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով և սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

 

VIII. Անվտանգության պահանջներին փաթեթավորված խմելու ջրի համապատասխանության ապահովումը

 

51. Փաթեթավորված խմելու ջրի՝ սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունն ապահովվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի, Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) և Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջները պահպանելու միջոցով, որոնց գործողությունը տարածվում է փաթեթավորված խմելու ջրի վրա:

52. Փաթեթավորված խմելու ջրի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդներԸ, այդ թվում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները:

 

IX. Փաթեթավորված խմելու ջրի համապատասխանության գնահատումը

 

53. Սույն Տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) տեխնիկական այն կանոնակարգերի պահանջներին փաթեթավորված խմելու ջրի համապատասխանության գնահատումը, որոնց գործողությունը տարածվում է փաթեթավորված խմելու ջրի վրա, անցկացվում է հետևյալ ձևերով՝

ա) փաթեթավորված խմելու ջրի՝ բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի համապատասխանության հայտարարագրման ձևով համապատասխանության հաստատում.

բ) մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի պետական գրանցում։

54. Սույն Տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է փաթեթավորված խմելու ջրի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների վրա, փաթեթավորված խմելու ջրի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների համապատասխանության գնահատումն անցկացվում է սույն Տեխնիկական կանոնակարգով և Միության տեխնիկական այն կանոնակարգերով (Մաքսային միության) սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) ձևով, որոնց գործողությունը տարածվում է նշված գործընթացների վրա։

55. Փաթեթավորված խմելու ջուրը, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվելը ենթակա է համապատասխանության հաստատման՝ 1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրման ձևով։

56. Փաթեթավորված խմելու ջրի, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, համապատասխանության հայտարարագրման ժամանակ դիմումատու կարող են լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձը, որոնք արտադրողներ են կամ վաճառողներ կամ արտադրողի կողմից լիազորված անձինք են։

57. Սերիական թողարկման փաթեթավորված խմելու ջրի, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է 1 հ, 3 հ և 6 հ սխեմաներով, փաթեթավորված խմելու ջրի խմբաքանակի՝ բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, համապատասխանության հայտարարագրումը՝ 2հ և 4հ սխեմաներով։

58. Փաթեթավորված խմելու ջրի, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, համապատասխանության հայտարարագրման ժամանակ դիմումատու կարող է լինել՝

ա) 1հ, 3հ և 6հ սխեմաների համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).

բ) 2հ և 4հ սխեմաների համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ վաճառողը։

59. Փաթեթավորված խմելու ջրի, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, համապատասխանության հայտարարագրման սխեմայի ընտրությունն իրականացվում է դիմումատուի կողմից։

60. Սույն Տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին փաթեթավորված խմելու ջրի, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, համապատասխանության հայտարարագրումը, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, իրականացվում է դիմումատուի ընտրությամբ սեփական ապացույցների և (կամ) երրորդ կողմի մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա համապատասխանության մասին հայտարարագիրն ընդունելու միջոցով։

61. Փաթեթավորված խմելու ջրի, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի, համապատասխանության հայտարարագրման ժամանակ դիմումատուն՝

ա) ձևավորում և վերլուծում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին փաթեթավորված խմելու ջրի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝

սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության առնչությամբ փաթեթավորված խմելու ջրի նմուշների փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները)․

պայմանագիրը (առաքման պայմանագիրը) և ապրանքաուղեկից փաստաթղթերը (2հ և 4հ սխեմաներ).

կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (6հ սխեմա).

դիմումատուի ընտրությամբ՝ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել փաթեթավորված խմելու ջրի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստելու համար, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա (առկայության դեպքում).

բ) իրականացնում է փաթեթավորված խմելու ջրի նույնականացում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետին համապատասխան.

գ) ապահովում է արտադրական հսկողության անցկացումը և ձեռնարկում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին փաթեթավորված խմելու ջրի արտադրության գործընթացի համապատասխանության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները (1հ, 3հ և 6հ սխեմաներ)․

դ) ձեռնարկում է կառավարման համակարգի գործունեության կայունությունն ապահովելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները (6հ սխեմա).

ե) համապատասխանության հաստատման ընթացակարգն ավարտելուց հետո ձևավորում է սույն կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերի լրակազմը.

զ) ընդունում է համապատասխանության մասին հայտարարագիրը, որը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված միասնական ձևով և կանոններով․

է) զետեղում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը համապատասխանության հայտարարագրման ընթացակարգի ավարտից հետո.

62. Համապատասխանության մասին հայտարարագիրը ենթակա է գրանցման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 76 որոշմամբ նախատեսված կարգով։

Սերիական թողարկման փաթեթավորված խմելու ջրի համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը 5 տարուց ոչ ավելի է։

Փաթեթավորված խմելու ջրի խմբաքանակի համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը համապատասխանում է փաթեթավորված խմելու ջրի պիտանիության ժամկետին։

63. Համապատասխանության մասին հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փաթեթը և համապատասխանության մասին գրանցված հայտարարագիրը պետք է պահպանվեն դիմումատուի մոտ՝

սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության հաստատման դեպքում՝ համապատասխանության մասին հայտարարագրի գործողությունը դադարելու օրվանից 3 տարվա ընթացքում.

արտադրանքի խմբաքանակի համապատասխանության հաստատման դեպքում՝ համապատասխանության մասին հայտարարագրի ընդունման օրվանից 5 տարվա ընթացքում։

Փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին՝ վերջիններիս պահանջով։

64. Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի պետական գրանցումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 24-րդ հոդվածին համապատասխան։

65. Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի պետական գրանցման կարգը, հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրի բովանդակությունն ու վարելու կարգը սահմանված են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 25-րդ և 26-րդ հոդվածներով։

Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի պետական գրանցման ժամանակ դիմումատու կարող են լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձը, որոնք արտադրողներ են կամ վաճառողներ կամ արտադրողի կողմից լիազորված անձինք են։

Բուժիչ-սեղանի և բուժիչ հանքային ջրի պետական գրանցման համար լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմում լրացուցիչ ներկայացվում է փաստաթուղթ, որը հաստատում է բուժիչ-սեղանի կամ բուժիչ հանքային ջրի մեջ բուժիչ-կանխարգելիչ հատկությունների առկայությունը, որը տրվում է անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, և որը ճանաչվում է բոլոր անդամ պետությունների կողմից՝ առանց վերաձևակերպման և լրացուցիչ հետազոտությունների անցկացման։

 

X. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով փաթեթավորված խմելու ջրի մակնշումը

 

66. Փաթեթավորված խմելու ջուրը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) այն կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և որն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգը, մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

67. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան փաթեթավորված խմելու ջուրը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը:

68. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է խմելու ջրի սպառողական փաթեթվածքի վրա՝ փաթեթավորված խմելու ջրի պիտանիության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկերն ապահովող ցանկացած եղանակով, իսկ այն դեպքում, երբ խմելու ջուրը փաթեթավորված է տարայում, որտեղից խմելու ջուրն իրացվում է սպառողին, Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի պատկերը կարող է զետեղվել ուղեկցող փաստաթղթերի վրա։

69. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով փաթեթավորված խմելու ջրի մակնշումը վկայում է Միության (Մաքսային միության) տեխնիկական այն կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության մասին, որոնց գործողությունը տարածվում է փաթեթավորված խմելու ջրի վրա, և որոնք նախատեսում են Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղումը։

 

XI. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ

 

70. Փաթեթավորված խմելու ջրի նկատմամբ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների պահպանման պետական հսկողությունը (վերահսկողությունը) անցկացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)

 

Բնական հանքային ջրերում կենսաբանական ակտիվ բաղադրիչների զանգվածային խտության նորմերը՝ դրանք բուժիչ-սեղանի բնական հանքային ջրերի կամ բուժիչ բնական հանքային ջրերի շարքին դասելու համար

 

Բնական հանքային ջրերի խմբի անվանումը

Կենսաբանական ակտիվ բաղադրիչի անվանումը

Կենսաբանական ակտիվ բաղադրիչի զանգվածային խտության արժեքը, մգ/դմ3

բուժիչ

բուժիչ-սեղանի

1

2

3

4

1. Բորային

բոր (բորաթթվի վերահաշվարկով)

> 100,0

≥35,0, բայց > 100,0

2. Բրոմային

բրոմ

≥25,0

_1

3. Երկաթային

Երկաթ (գումարային)

_2

≥ 10,0

4. Յոդային

յոդ

> 10,0

≥ 5,0, բայց ≤ 10,0

5. Սիլիցիումային

սիլիցիում (մետասիլիկաթթվի վերահաշվարկով)

_2

≥50,0

6. Արսենային

արսեն3

≥ 0,7, բայց ≤5,0

_1

7. Սիլիցիումի ցածր պարունակությամբ

սիլիցիում (մետասիլիկաթթվի վերահաշվարկով)

_2

≥25,0, բայց ≤ 50,0

8. Օրգանական նյութեր պարունակող

օրգանական նյութեր (ածխածնի հաշվարկով)

> 15,0

≥5,0, բայց ≤ 15,0

9. Ածխաթթվային

ածխածնի ազատ դիօքսիդ (լուծված)4

_2

≥ 500,0

10. Ֆտորիդային

ֆտոր

> 10, բայց < 15

≥ 1,5, բայց ≤ 10

 

_____________________________________________________________

1 Չափանիշ չէ բուժիչ-սեղանի բնական հանքային ջրերի շարքին դասելու համար

2 Չափանիշ չէ բուժիչ բնական հանքային ջրերի շարքին դասելու համար

3 Աղբյուրում (հորատանցքում) բնական կենսաբանական ակտիվ արսեն պարունակող բնական հանքային ջրի համար

4 Աղբյուրում (հորատանցքում) ածխածնի ազատ դիօքսիդ պարունակող բնական հանքային ջրերի համար

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 05.10.21 թիվ 97)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)

 

Բնական հանքային ջրերին և բնական հանքային ջրից պատրաստված տեսակախառնած խմելու ջրին ներկայացվող պահանջները

 

Աղյուսակ 1

 

Քիմիական անվտանգության ցուցանիշները

 

Թունավոր տարրի (նյութի) անվանումը

Թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները, մգ/դմ3, ոչ ավելի

սեղանի բնական հանքային ջրեր և տեսակախառնած խմելու ջուր՝ մինչև 1,0գ/դմ3 ընդհանուր հանքայնացմամբ

բուժիչ-սեղանի բնական հանքային ջրեր և տեսակախառնած խմելու ջուր՝ 1,0գ/դմ3-ից ավելի ընդհանուր հանքայնացմամբ

Բուժիչ բնական հանքային ջրեր

1

2

3

4

1. Բարիում (Ва)

1,0

5,0

5,0

2. Բոռ (В)

5,0

չի նորմավորվում

չի նորմավորվում

3. Կադմիում (Cd)31

0,003

0,003

0,003

4. Պղինձ (Си)

1,0

1,0

1,0

5. Արսեն (As)32

0,01

0,05

0,05

6. Մանգան (Мn)

0,4

0,4

0,4

7. Նիկել (Ni)3

0,02

0,02

0,02

8. Նիտրատներ (N03-)34

50,0

50,0

50,0

9. Նիտրիտներ (ըստ NO2-)4

0,5

2,0

2,0

10. Սնդիկ (Hg)

0,001

0,001

0,001

11. Սելեն (Se)

0,01

0,05

0,05

12. Կապար (Рb)5

0,01

0,01

0,01

13. Ստրոնցիում (Sr2+)

7,0

25,0

25,0

14. Ծարիր (Sb)6

0,005

0,005

0,005

15. Ֆտորիդներ
(F-)

5,0

10,0

15,0

16. Քրոմ (Сr ընդհանուր)

0,05

0,05

0,05

17. Ցիանիդներ (ըստ CN-)6

0,07

0,07

0,07


Ծանոթագրություններ.

1. Տեխնածին ազդեցությունից պաշտպանված այն ստորգետնյա հորիզոններից արդյունահանվող բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրերի համար, որոնցում ջրապարփակող ապարները պարունակում են բարձր քանակությամբ կադմիում, թույլատրվում է կադմիումի պարունակության մակարդակ՝ մինչև 0,01 մգ/դմ3 ներառյալ:

2. Բնական կենսաբանական ակտիվ արսեն պարունակող բուժիչ բնական հանքային ջրերում թույլատրվում է 0,7-ից մինչև 5,0 մգ/դմ3 արսենի պարունակություն: Ընդ որում, մակնշվածքը պետք է ներառի «Արսենային» գրառումը:

3. Տեխնածին ազդեցությունից պաշտպանված այն ստորգետնյա հորիզոններից արդյունահանվող բուժիչ-սեղանի և բուժիչ հանքային ջրերի համար, որոնցում ջրապարփակող ապարները պարունակում են բարձր քանակությամբ նիկել, թույլատրվում է նիկելի պարունակության մակարդակ՝ մինչև 0,1 մգ/դմ3 ներառյալ:

4. Նիտրատները հաշվարկվում են որպես ընդհանուր նիտրատներ, նիտրիտները՝ որպես ընդհանուր նիտրիտներ:

5. Տեխնածին ազդեցությունից պաշտպանված այն ստորգետնյա հորիզոններից արդյունահանվող բուժիչ-սեղանի և բուժիչ հանքային ջրերի համար, որոնցում ջրապարփակող ապարները պարունակում են բարձր քանակությամբ կապար, թույլատրվում է կապարի պարունակության մակարդակ՝ մինչև 0,1 մգ/3 ներառյալ:

6. Ծարիրի և ցիանիդների պարունակության որոշումն անցկացվում է ստորգետնյա ջրերը որպես հանքային ընդունելու փուլում:

 

Աղյուսակ 2

 

Մանրէաբանական անվտանգության ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Չափման միավորը

Նորմատիվը

1

2

3

1. ՄԸԹ1,2 22 °С ջերմաստիճանում

ԳԱՄ/սմ3

< 100

2. ՄԸԹ1,237 °С ջերմաստիճանում

ԳԱՄ/սմ3

<20

3. Escherichia coli (E.coli)

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

4. Էնտերոկոկներ (կղանքային ստրեպտոկոկներ)

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

5. ԱՑԽՄ3

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

6. Pseudomonas aeruginosa

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

 

Աղյուսակ 3

 

Ճառագայթային անվտանգության ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Ճառագայթային անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակները, բկ/կգ, ոչ ավելի

սեղանի բնական հանքային ջուր և տեսակախառնած խմելու ջուր

բուժիչ-սեղանի բնական հանքային ջուր և բուժիչ բնական հանքային ջուր

1

2

3

1. Տեսակարար գումարային ալֆա-ակտիվություն

0,2

0,5

2. Տեսակարար գումարային բետա-ակտիվություն

1,0

1,0

 

___________________________________________________________________

1 ՄԸԹ - մանրէների ընդհանուր թիվը:

2 Վարակազերծման չենթարկված՝ սպառողական փաթեթվածքով բնական հանքային ջրերի համար «ՄԸԹ» ցուցանիշը որոշվում է լցումից հետո միայն 12 ժամվա ընթացքում: «ՄԸԹ» ցուցանիշի փորձարկումների անցկացման համար վերցված բնական հանքային ջուրը և բնական հանքային ջրից պատրաստված տեսախառնած խմելու ջուրն անհրաժեշտ է պահել 1 °С - 4 °С ջերմաստիճանի պայմաններում: Խմելու ջրի այլ տեսակների համար «ՄԸԹ» ցուցանիշը վերահսկվում է ապրանքի պիտանիության ամբողջ ժամկետի ընթացքում (առևտրային ցանցի իրագործման դեպքում):

3 ԱՑԽՄ- աղիքային ցուպիկների խմբի մանրէներ:

 

Աղյուսակ 4

 

Միջամտության մակարդակները՝ ըստ առանձին բնական ռադիոնուկլիդների պարունակության

 

Ռադիոնուկլիդի անվանումը

Միջամտության մակարդակը, բկ/կգ, ոչ ավելի

1

2

1. Պոլոնիում-210 (Ро210)

0,11

2. Ռադիում-226 (Ra226)

0,49

3. Ռադիում-228 (Ra228)

0,2

4. Կապար-210 (Pb210)

0,2

5. Թորիում-232 (Th232)

0,6

6. Ուրան-234 (U234)

2,8

7. Ուրան-238 (U238)

3


Ծանոթագրություններ.

1. Եթե սեղանի բնական հանքային ջրի և տեսակախառնած խմելու ջրի տեսակարար գումարային ալֆա-ակտիվությունը գերազանցում է 0,2 բկ/կգ և (կամ) սեղանի բնական հանքային ջրի և տեսակախառնած խմելու ջրի տեսակարար գումարային բետա-ակտիվությունը գերազանցում է 0,1 բկ/կգ, անցկացվում է ջրում բնական ռադիոնուկլիդների պարունակության վերլուծություն (պոլոնիում-210, ռադիում-226, ռադիում-228, կապար-210, թորիում-232, ուրան-234, ուրան-238) (աղյուսակ 4):

Սեղանի բնական հանքային ջրի և տեսակախառնած խմելու ջրի անվտանգության գնահատումն անցկացվում է հետևյալ պայմանին համապատասխան՝

Այն բնական ռադիոնուկլիդների հաշվարկված տեսակարար ակտիվությունների գումարը, որոնք, ըստ տվյալ ռադիոնուկլիդների, բաժանված են միջամտության մակարդակների (4-րդ աղյուսակին համապատասխան), պետք է լինի 1-ից պակաս կամ հավասար 1-ի:

Ներմուծեք նկարագրությունը_22064


որտեղ՝

Ai` i-ro ռադիոնուկլիդի տեսակարար ակտիվությունը ջրում, բկ/կգ.

YBi` ռադիոնուկլիդի միջամտության մակարդակը (աղյուսակ 4):

Եթե պայմանը կատարվում է, ապա սեղանի բնական հանքային ջուրը և տեսակախառնած խմելու ջուրը համարվում են համապատասխան «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգին:

2. Եթե բուժիչ-սեղանի բնական հանքային ջրի և բուժիչ բնական հանքային ջրի տեսակարար գումարային ալֆա-ակտիվությունը գերազանցում է 0,5 բկ/կգ և (կամ) բուժիչ-սեղանի բնական հանքային ջրի և բուժիչ բնական հանքային ջրի տեսակարար գումարային բետա-ակտիվությունը գերազանցում է 0,1 բկ/կգ, անցկացվում է ջրում բնական ռադիոնուկլիդների պարունակության վերլուծություն (պոլոնիում-210, ռադիում-226, ռադիում-228, կապար-210, թորիում-232, ուրան-234, ուրան-238) (աղյուսակ 4):

Բուժիչ-սեղանի բնական հանքային ջրի և բուժիչ բնական հանքային ջրի անվտանգության գնահատումն անցկացվում է հետևյալ պայմանին համապատասխան`

Այն բնական ռադիոնուկլիդների հաշվարկված տեսակարար ակտիվությունների գումարը, որոնք, ըստ տվյալ ռադիոնուկլիդների, բաժանված են միջամտության մակարդակների (4-րդ աղյուսակին համապատասխան), պետք է լինի 1-ից պակաս կամ հավասար 1-ի:

Ներմուծեք նկարագրությունը_22064


որտեղ՝

Аi՝i-ro ռադիոնուկլիդի տեսակարար ակտիվությունը ջրում, բկ/կգ.

YBi - ռադիոնուկլիդի միջամտության մակարդակը (աղյուսակ 4):

Եթե պայմանը կատարվում է, ապա բուժիչ-սեղանի բնական հանքային ջուրը և բուժիչ բնական հանքային ջուրը համարվում են համապատասխան «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)

 

Մշակված խմելու ջրին, բնական խմելու ջրին, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրին, արհեստականորեն հանքայնացված բնական ջրին և բնական խմելու ջրի հիմքով ստացված տեսակախառնած խմելու ջրին ներկայացվող պահանջները

 

Աղյուսակ 1

 

Քիմիական անվտանգության ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Չափման միավորը

Մշակված խմելու ջուր, բնական խմելու ջուր, տեսակախառնած խմելու ջուր և արհեստականորեն հանքայնացված խմելու ջուր, ոչ ավելի

Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուր, ոչ ավելի

0-ից 3 տարեկան երեխաների համար

3 տարեկանից բարձր երեխաների համար

1

2

3

4

5

1. Զգայորոշման ցուցանիշներ

1. Ջրածնային ցուցանիշը (pH) հետևյալ սահմաններում1՝

միավոր

4,5-9,5

6-9

6-9

2. Հոտը 20 °С ջերմաստիճանում

բալլ

0

0

0

3. Հոտը մինչև 60 °С տաքացման դեպքում

բալլ

1

0

0

4. Պղտորությունը

ՖՊՄ

1

0,5

0,5

5. Կողմնակի համը

բալլ

0*

0

0

6. Գույնը

աստ.

5

5

5

II. Աղային և գազային բաղադրության ցուցանիշները

1. Հիդրոկարբոնատ իոն(НСO3-)

մգ/դմ3

չի նորմավորվում

400

30-400

2. Յոդիդներ (J-)2

մգ/դմ3

0,125

0,06

0,125

3. Կալցիում (Са)

մգ/դմ3

չի նորմավորվում

60

15-130

4. Մագնեզիում (Mg)

մգ/դմ3

չի նորմավորվում

30

3-50

5. Ընդհանուր հանքայնացում

մգ/դմ3

1 000**

100-500

100-500

6. Նիտրատներ (ըստ NО3-)

մգ/դմ3

20

5

5

7. Սուլֆատներ (SO42-)

մգ/դմ3

250*

150

250

8. Ֆոսֆատներ (РO43-)

մգ/դմ3

3,5

3,5

3,5

9. Ֆտորիդներ իոն (F-)

մգ/դմ3

1.5

1,0

1,2

10. Քլորիդներ (С1-)

մգ/դմ3

250*

150

250

11. Ցիանիդներ
(ըստ CN-)

մգ/դմ3

0,035

0,035

0,035

III. Թունավոր մետաղներ

1. Ալյումինիում (А1)

մգ/դմ3

0,2

0,1

0,1

2. Բարիում (Ва)

մգ/դմ

0,7

0,1

0,1

3. Երկաթ գումարային (Fe)

մգ/դմ3

0,3

0,3

0,3

4. Կադմիում (Cd)

մգ/դմ3

0,001

0,001

0,001

5. Կոբալտ (Со)

մգ/դմ3

0,1

0,1

0,1

6. Լիթիում (Li)

մգ/դմ3

0,03

0,03

0,03

7. Մանգան (Мn)

մգ/դմ3

0,05

0,05

0,05

8. Պղինձ (Си)

մգ/դմ3

1,0

1,0

1,0

9. Մոլիբդեն (Мо)

մգ/դմ3

0,07

0,07

0,07

10. Նատրիում (Na)

մգ/դմ3

200*

20

100

11. Նիկել (Ni)

մգ/դմ3

0,02

0,02

0,02

12. Սնդիկ (Hg)

մգ/դմ3

0,0005

0,0002

0,0002

13. Սելեն (Se)

մգ/դմ3

0,01

0,01

0,01

14. Արծաթ (Ag)

մգ/դմ3

0,025

չի թույլատրվում (< 0,0025)

չի թույլատրվում (< 0,0025)

15. Կապար գումարային (Рb)

մգ/դմ3

0,01

0,005

0,005

16. Ստրոնցիում (Sr2+)

մգ/դմ3

7,0

7,0

7,0

17. Ծարիր (Sb)

մգ/դմ3

0,005

0,005

0,005

18. Քրոմ ընդհանուր (Сr)

մգ/դմ3

0,05

0,03

0,03

19. Ցինկ (Zn2+)3

մգ/դմ3

5,0

3,0

3,0

IV. Թունավոր ոչ մետաղական տարրեր

1. Բոռ (В)

մգ/դմ3

1.0

0,3

0,5

2. Արսեն (As)

մգ/դմ3

0,01

0,006

0,006

3. Օզոն

մգ/լ

չի թույլատրվում
(< 0,1)

չի թույլատրվում
(< 0,1)

չի թույլատրվում
(< 0,1)

V. Հալոգեններ

1. Բրոմատներ

մգ/դմ3

0,01

0,01

0,01

2. Քլոր՝ մնացորդային ազատ3

մգ/դմ3

0,05

չի թույլատրվում
(< 0,05)

չի թույլատրվում
(< 0,05)

3. Քլոր՝ մնացորդային, կապված3

մգ/դմ3

0,1

չի թույլատրվում
(< 0,05)

չի թույլատրվում
(< 0,05)

VI. Օրգանական աղտոտման ցուցանիշները

1 2,4-Դ

մկգ/դմ3

1,0

չի թույլատրվում (< 0,1)

չի թույլատրվում (< 0,1)

2. Ամոնիակ և ամոնիում իոն

մգ/դմ3

0,1

0,05

0,05

3. Ատրազին

մկգ/դմ3

0,2

չի թույլատրվում
(< 0,01)

չի թույլատրվում
(< 0,01)

4. Բենզ(ա)պիրեն

մկգ/դմ3

0,005

չի թույլատրվում
(< 0,001)

չի թույլատրվում
(< 0,001)

5. Բրոմերկքլորմեթան6

մկգ/դմ3

10,0

չի թույլատրվում
< 1,0)

չի թույլատրվում
(< 1,0)

6. Բրոմոֆորմ6

մկգ/դմ3

20,0

չի թույլատրվում
(< 1,0)

չի թույլատրվում
(< 1,0)

7. Հեքսաքլորբենզոլ

մկգ/դմ3

0,2

չի թույլատրվում
(< 0,02)

չի թույլատրվում
(< 0,02)

8. Հեպտաքլոր

մկգ/դմ3

0,05

չի թույլատրվում
(< 0,002)

չի թույլատրվում
(< 0,002)

9. ԴԴՏ (իզոմերների հանրագումար)

մկգ/դմ3

0,5

չի թույլատրվում
(< 0,05)

չի թույլատրվում
(< 0,05)

10. Երկբրոմքլորմեթան6

մկգ/դմ3

10,0

չի թույլատրվում
(< 1,0)

չի թույլատրվում
(< 1,0)

11. Լինդան (գամմա-իզոմերներ ՀՔՑՀ)

մկգ/դմ3

0,5

չի թույլատրվում
(< 0,02)

չի թույլատրվում
(< 0,02)

12. Նավթամթերքներ (գումարային)

մգ/դմ3

0,05

0,01

0,01

13. Նիտրիտներ (ըստ NO2-)

մգ/դմ3

0,5

0,005

0,005

14. Պերմանգանատային օքսիդացում

մգ O2

3

2,0

2,0

15. Օրգանական ածխածին

մգ/դմ3

10

5

5

16. Մակերևութաակտիվ նյութեր (ՄԱՆ), անիոնակտիվ

մգ/դմ3

0,05

0,05

0,05

17. Թունաքիմիկատներ4(գումար)

մկգ/դմ3

0,5

չի թույլատրվում
(< 0,5)

չի թույլատրվում
(< 0,5)

18. Թունաքիմիկատներ5

մկգ/դմ3

0,1

չի թույլատրվում
(<0,1)

չի թույլատրվում
(<0,1)

19. Սիմազին

մկգ/դմ3

0,2

չի թույլատրվում
(< 0,01)

չի թույլատրվում
(< 0,01)

20. Ֆենոլներ ցնդող

մկգ/դմ3

0,5

0,5

0,5

21. Ֆորմալդեհիդ

մկգ/դմ3

25

չի թույլատրվում
(< 12,5)

չի թույլատրվում
(< 12,5)

22. Քլորոֆորմ6

մկգ/դմ3

60,0

չի թույլատրվում
(< 1,0)

չի թույլատրվում
(< 1,0)

23. Քառաքլորային ածխածին

մկգ/դմ3

2,0

չի թույլատրվում
(< 0,5)

չի թույլատրվում
(< 0,5)

VII. Թունավորության համալիր ցուցանիշներ

1. Ըստ Σ NO2 և NO3

միավոր

≤1

≤1

≤1

3. Ըստ Σ եռհալոմեթանների6

միավոր

≤1

≤1

≤1

VIII. Ընդհանրացված ցուցանիշներ

Ընդհանուր կոշտություն

մգ–էկվ/լ

7

7

7

 

_______________________________

* Չի նորմավորվում տեսակախառնած խմելու ջրի և արհեստականորեն հանքայնացված խմելու ջրի համար:

** Մշակված խմելու ջրի և արհեստականորեն հանքայնացված խմելու ջրի համար՝ 50 - 1 000 մգ/դմ3, տեսակախառնած խմելու ջրի համար՝ 50 - 2 000 մգ/դմ3:

 

Ծանոթագրություններ.

1. Հանքայնացված խմելու ջրի համար թույլատրելի է համարվում 4,5 միավորից պակաս պարունակությունը:

 

2. Յոդիդների պարունակությունը հսկվում է միայն խմելու ջուրը յոդիդներ պարունակող հավելումներովհարստացնելու դեպքում: Չի թույլատրվում 0-ից 3 տարեկան երեխաների համար մանկական սննդի մեջ օգտագործվող խմելու ջրի հարստացումը յոդով:

 

3. Ենթակա է պարտադիր հսկողության՝ ցինկ պարունակող նյութերի և սարքավորումերի արտադրության տեխնոլոգիայում օգտագործելիս:

 

4. Թունաքիմիկատները ներառում են ինսեկտիցիդներ, հերբիցիդներ, ֆունգիցիդներ, նեմատոցիդներ, ակարիցիդներ, ալգիցիդներ, ռոդենտիցիդներ, սլիմիցիդներ և նմանատիպ նյութեր (դրանց մետաբոլիտները):

 

5. Հսկողություն իրականացնելու համար ընտրվում են թունաքիմիկատներ, որոնք կարող են առկա լինել ջրառի աղբյուրում: Յուրաքանչյուր առանձին թունաքիմիկատի նկատմամբ կիրառվում են պարամետրական արժեքներ: Ալդրինի, դիելդրինի և հեպտաքլորէպօքսիդի համար պարամետրական արժեքը հավասար է 0,03 մկգ/դմ3:

 

6. Ազատ, կապված քլորի և եռհալոմեթանի պարունակությունը հսկվում է միայն ջրամատակարարման կենտրոնացված համակրգի ջուրը որպես ջրառի աղբյուր օգտագործելու դեպքում: Եռհալոմեթանները ներառում են քլորոֆորմ, բրոմոֆորմ, երկբրոմքլորմեթան և բրոմերկքլորմեթան:

 

Աղյուսակ 2

 

Մանրէաբանական անվտանգության ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Չափման միավորը

Մշակված խմելու ջուր, բնական խմելու ջուր, տեսակախառնած խմելու ջուր և արհեստականորեն հանքայնացված խմելու ջուր

Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուր

1

2

3

4

I. Մանրէաբանական ցուցանիշներ

1. ՄԸԹ1 22 °С ջերմաստիճանում:2

ԳԱՄ/սմ3

< 100

< 100

2. ՄԸԹ1 37 °С2 ջերմաստիճանում

ԳԱՄ/սմ3

<20

<20

3. ՄԸԹ1 37 °С ջերմաստիճանում

ԳԱՄ/սմ3

< 1003

< 100

4. Escherichia coli (E.coli)

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

բացակայում է

5. ԱՑԽՄ4

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

բացակայում է

6. Էնտերոկոկներ (կղանքային ստրեպտոկոկներ)

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

բացակայում է

7. Pseudomonas aeruginosa

ԳԱՄ/250 սմ3

բացակայում է

բացակայում է

8. Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների սպորներ5

ԳԱՄ/100մլ

բացակայում է

բացակայում է

II. Մակաբուծաբանական ցուցանիշներ

1. Կրիպտոսպորիդների օօցիստներ5

հայտնաբերված օօցիստների քանակը 50 դմ3 ջրում

բացակայում է

բացակայում է

2. Լյամբլիաների ցիստեր5

հայտնաբերված ցիստերի քանակը 50 դմ3 ջրում

բացակայում է

բացակայում է

3. Գելմինտների ձվեր5

հայտնաբերված ձվերի քանակը 50 դմ3 ջրում

բացակայում է

բացակայում է

 

Աղյուսակ 3

 

Ճառագայթային անվտանգության ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Ճառագայթային անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակները, բկ/կգ, ոչ ավելի

1

2

1. Տեսակարար գումարային ալֆա-ակտիվություն

0,2

2. Տեսակարար գումարային բետա-ակտիվություն

1,0

 

Աղյուսակ 4

 

Միջամտության մակարդակներն ըստ առանձին բնական տեխնածին ռադիոնուկլիդների պարունակության

 

Ռադիոնուկլիդի անվանումը

Միջամտության մակարդակը, բկ/կգ, ոչ ավելի

1

2

I. Բնական ռադիոնուկլիդներ

1. Պոլոնիում-210 (Ро210)

0,11

2. Ռադիում-226 (Ra226)

0,49

4. Ռադիում-228 (Ra228)

0,2

5. Կապար-210 (Pb210)

0,2

6. Թորիում-232 (Th232)

0,6

7. Ուրան-234 (U234)

2,8

8. Ուրան-238 (U238)

3

II. Տեխնածին ռադիոնուկլիդներ

1. Ստրոնցիում-90 (Sr90)

4,9

2. Ցեզիում-137 (Cs137)

11


Ծանոթագրություն.

Եթե տեսակարար գումարային ալֆա-ակտիվությունը գերազանցում է 0,2 բկ/կգ և (կամ) տեսակարար գումարային բետա-ակտիվությունը գերազանցում է 1,0 բկ/կգ, անցկացվում է ջրում բնական ռադիոնուկլիդների(պոլոնիում-210, ռադիում-226, ռադիում-228, կապար-210, թորիում-232, ուրան-234, ուրան-238) և տեխնածին ռադիոնուկլիդների պարունակության վերլուծություն (աղյուսակ 4):

Բնական խմելու ջրի, մշակված խմելու ջրի, տեսակախառնած խմելու ջրի, արհեստականորեն հանքայնացված խմելու ջրի և մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրի անվտանգության գնահատումն անցկացվում է հետևյալ պայմանին համապատասխան:

Այն բնական և տեխնածին ռադիոնուկլիդների հաշվարկված տեսակարար ակտիվությունների գումարը, որոնք, ըստ տվյալ ռադիոնուկլիդների, բաժանված են միջամտության մակարդակների (4-րդ աղյուսակին համապատասխան), պետք է լինի 1-ից պակաս կամ հավասար 1-ի:

Ներմուծեք նկարագրությունը_22064


որտեղ՝

Аi՝ i-ro ռադիոնուկլիդի տեսակարար ակտիվությունը ջրում, բկ/կգ.

YBi - ռադիոնուկլիդի միջամտության մակարդակը (աղյուսակ 4):

Եթե պայմանը կատարվում է, ապա բնական խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, տեսակախառնած խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը և մանկական սննդի համար նախատեսված ջուրը համարվում են համապատասխան «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգին:

 

_______________________________________________________

1 ՄԸԹ - մանրէների ընդհանուր թիվը:

2 Սպառողական փաթեթվածքով բնական խմելու ջրերի համար «ՄԸԹ» ցուցանիշը որոշվում է միայն լցումից հետո 12 ժամվա ընթացքում: «ՄԸԹ» ցուցանիշի փորձարկումների անցկացման համար վերցված մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված բնական ջուրը և տեսակախառնած խմելու ջուրը անհրաժեշտ է պահել 1 °С - 4 °С ջերմաստիճանի պայմաններում:

3 Չի նորմավորվում բնական խմելու ջրում և տեսակախառնած խմելու ջրում:

4 ԱՑԽՄ- աղիքային ցուպիկների խմբի մանրէներ:

5 Որոշվում է միայն այն դեպքում, երբ ջուրը վերցվել է մակերևութային ջրառից կամ ենթարկվել է մակերևութային ջրերի ազդեցությանը: Անցկացվում է միայն սկզբնական (հում) ջրի նմուշառման կետում:

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 05.10.21 թիվ 97)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունիսի 2022 թվական: 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2021, թիվ 97 07.05.2022, թիվ 45
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան