ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1092-Ա
ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Գոռ Ալեքսանյանին և քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին 2022 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ «Արևելյան գործընկերությունում հանրային կառավարման բարեփոխումների ֆոնդի» շրջանակներում իրականացվող «Արհեստավարժ քաղաքացիական ծառայություն և տեխնիկական ու մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի հերթական միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գոռ Ալեքսանյանի և Աննա Ղարիբյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը, իսկ օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Գործուղվող աշխատողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
23.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|