Գլխավոր տեղեկություն
Համար
N 1203-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1203-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Ոսկեպար, 5-րդ փողոց 21 հասցեում գտնվող դպրոցի՝ 542 262,6 դրամ սկզբնական արժեքով, 92.21 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի Հախվերդի Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Նոյեմբերյան համայնքի «Ոսկևանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 81.215.812197)։

(1-ին կետը փոփ. 06.10.22 N 1537-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի Հախվերդի Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2018 թվականի օգոստոսի 13-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 147/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի Հախվերդի Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Նոյեմբերյան համայնքի «Ոսկևանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Նոյեմբերյան համայնքի «Ոսկևանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 06.10.22 N 1537-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2022, N 1537-Ա 07.10.2022, N 1203-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան