Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 389-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող 3-րդ մասնաշենքի 1-ին հարկից 72 000 000 դրամ շուկայական արժեքով, 351.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Երևանի թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 18 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Պրոֆեսիոնալև սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա»ուղղ.  հասարակական կազմակերպությանը՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

(1-ին կետը փոփ. 13.10.22 N 1589-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի փետրվարի 27-ին կնքված` N 04/0012 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի չափով լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի թիվ 192 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա»ուղղ.  հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

ա. «Պրոֆեսիոնալ և սիրողական Քիք-Բոքսինգի ազգային ֆեդերացիա»ուղղ.  հասարակական կազմակերպությունը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման և մարզական գույքով ապահովելու համար 10 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ,

բ. սույն կետի «ա» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա»ուղղ.  հասարակական կազմակերպությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,

գ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա»ուղղ.  հասարակական կազմակերպությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով,

դ. պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա»ուղղ.  հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան