06.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2020 թվականի N 1645-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 22.09.22 N 1456-Ա)
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն (նվիրաբերություն) տրվող շարժական գույքը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված փաստաթղթերի հիման վրա կամ հանձնման-ընդունման ակտով՝ կողմերի համաձայնությամբ։
(1-ին կետը լրաց. 22.09.22 N 1456-Ա)
2. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար ձեռք բերվող շարժական գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:
(2-րդ կետը լրաց. 22.09.22 N 1456-Ա)
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գույքը սահմանված կարգով հաշվառվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2022, N 1456-Ա | 23.09.2022, N 1645-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|