Գլխավոր տեղեկություն
Համար
N 1540-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1540-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «իսկ 2022 թվականի վարկերի համար՝ առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ առավելագույնը մինչև երեք տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով․

2) որոշման հավելվածի՝

ա․ 3-րդ կետի 1-ին ենթակետը «ժամկետով» բառից հետո լրացնել «՝ 2021 թվականի վարկերի համար, առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ առավելագույնը մինչև երեք տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով․

բ․ 3-րդ կետի 2-րդ ենթակետը «ժամկետով» բառից հետո լրացնել «՝ 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար՝ առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ