ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ)
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 42-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի հաստատման մասին, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)» թիվ 30 որոշման 4-րդ կետի իրագործման նպատակներով, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր ստեղծել ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) հարցերով հետևյալ աշխատանքային խմբերը (այսուհետ՝ աշխատանքային խմբեր), որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում).
ա) շինարարության, ինժեներական բնագավառներում ծառայությունների, քաղաքաշինական նախագծման բնագավառում աշխատանքային խումբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 30 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկի (այսուհետ՝ ցանկ) 1-4-րդ կետերով նախատեսված ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) հարցերով, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում).
բ) առանց օպերատորի զբոսանավերի վարձակալության և լիզինգի բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 5-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
գ) աուդիտի, հաշվետվություններ կազմելու և հաշվապահական հաշվառման բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 7-րդ և 19-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
դ) անշարժ գույքի հետ կապված ծառայությունների և գույքի գնահատման բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
ե) երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի հետազոտական աշխատանքների, մարկշեյդերական չափագրման, քարտեզագրության, եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 12-16-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
զ) գովազդի բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 6-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
է) զբոսաշրջության ծառայությունների բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 10-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
ը) կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության ու տարածման, տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
թ) գիտահետազոտական աշխատանքների անցկացման բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով.
ժ) տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների հետ կապված ծառայությունների բնագավառում աշխատանքային խումբ՝ ցանկի 11-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) հարցերով:
2. Հաստատել կից ներկայացվող՝
Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) հարցերով աշխատանքային խմբերի մասին հիմնադրույթը, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում).
շինարարության, ինժեներական բնագավառներում ծառայությունների, քաղաքաշինական նախագծման բնագավառում աշխատանքային խմբի կազմը.
առանց օպերատորի զբոսանավերի վարձակալության և լիզինգի բնագավառում աշխատանքային խմբի կազմը.
աուդիտի, հաշվետվություններ կազմելու և հաշվապահական հաշվառման բնագավառում աշխատանքային խմբի կազմը.
անշարժ գույքի հետ կապված ծառայությունների և գույքի գնահատման բնագավառում աշխատանքային խմբի կազմը.
երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի հետազոտական աշխատանքների, մարկշեյդերական չափագրման, քարտեզագրության, եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների բնագավառում աշխատանքային խմբի կազմը.
գովազդի բնագավառի աշխատանքային խմբի կազմը.
զբոսաշրջության ծառայությունների բնագավառի աշխատանքային խմբի կազմը.
կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության ու տարածման, տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների բնագավառում աշխատանքային խմբի կազմը.
գիտահետազոտական աշխատանքների անցկացման բնագավառում աշխատանքային խմբի կազմը.
Տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների հետ կապված ծառայությունների բնագավառում աշխատանքային խմբի կազմը։
3. Նշանակել՝
սույն Որոշման 1-ին կետի «ա»-«թ» ենթակետերում նշված աշխատանքային խմբերի ղեկավար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Մ. Սուլեյմենովին։
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 23.06.17 թիվ 39)
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 23.06.17 թիվ 39)
4. Աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել սույն Որոշմամբ հաստատված աշխատանքային խմբերի կազմերում։
5. Աշխատանքային խմբերին՝ կազմակերպել այն ազատականացման պլանների նախապատրաստման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու մասով գործունեությունը, որոնցով նախատեսվում են՝
ծառայությունների միասնական շուկայի շրջանակներում ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) գործառման մեկնարկի վերջնաժամկետները.
ազատականացման պլանների իրագործման համար անհրաժեշտ միջոցառումները (նշելով դրանց կատարման ժամկետները և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու կատարողներին)։
6. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.12.2022, թիվ 164 | 14.01.2023, թիվ 16 | |
23.06.2017, թիվ 39 | 23.08.2017, թիվ 16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|