Գլխավոր տեղեկություն
Համար
N 1609-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2022 թվականի N 1609-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 275-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 275-Ա որոշումը։

2․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2013 թվականի հուլիսի 13-ին կնքված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» թիվ 108/0013 պայմանագիրը 2022 թվականի հոկտեմբերի 20-ից համարվում է դադարեցված։

3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծանուցել 2013 թվականի հուլիսի 13-ին կնքված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» թիվ 108/0013 պայմանագիրը 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դադարելու և Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները համատեղ իրականացնելու մասին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ