ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1526-Լ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 42-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային, իսկ հաշվետու տարվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ տարեկան հաշվետվություն։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պատասխանատու մարմինների կողմից ուղարկված հաշվետվությունները 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփել և ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
4. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1526-Լ որոշման |
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքները |
Ֆինանսավորման աղբյուրը |
| ||||
1 |
Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 5 մանկատանը կխնամվի 615 երեխա |
ՀՀ պետական բյուջե 2,573,690.9 հազ. դրամ |
2 |
Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների 18-23 տարեկան շրջանավարտների համար բնակարանների վարձակալություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 10 շրջանավարտի՝ յուրաքանչյուր ամիս 100000 դրամ |
ՀՀ պետական բյուջե 12,000.0 հազ. դրամ |
3 |
Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 3500 երեխայի կտրամադրվեն ցերեկային խնամքի ծառայություններ և նրանց ընտանիքներին՝ սոցիալ-հոգեբանական ծառայություններ |
ՀՀ պետական բյուջե 506,016.4 հազ.դրամ |
4 |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ՝ ճգնաժամային կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունների միջոցով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան 150 երեխայի կտրամադրվի մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք |
ՀՀ պետական բյուջե 517,813.6 հազ. դրամ |
5 |
Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 600 երեխայի և նրանց ընտանիքներին կտրամադրվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ |
ՀՀ պետական բյուջե 670,565.9 հազ. դրամ |
6 |
Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Մանկատներում խնամվող դպրոցահասակ` 7-12 և 13-18 տարեկան 121 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար |
ՀՀ պետական բյուջե 3,948.0 հազ. դրամ |
7 |
Երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շրջանավարտներին ամսական կտրվածքով դրամական օգնության տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Մանկատների 10 շրջանավարտի կտրամադրվի դրամական օգնություն |
ՀՀ պետական բյուջե 8,405.3 հազ. դրամ |
8 |
Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
150 երեխայի խնամքի կազմակերպում՝ խնամատար ընտանիքներում |
ՀՀ պետական բյուջե 310,953.0 հազ. դրամ |
ՀՀ առողջապահության նախարարություն
| ||||
9 |
Երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծրագրի շարունակական իրականացում, մատուցվող ծառայությունների զարգացումների ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության առկա իրավիճակի պահպանում և բարելավում |
ՀՀ պետական բյուջե 11,846,319.0 մլն դրամ |
10 |
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական բուժօգնության մատչելիության և որակի բարելավում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մատչելիության բարձրացում, վերականգնողական բուժօգնության կազմակերպում |
ՀՀ պետական բյուջե 414,373.5 մլն դրամ |
11 |
Նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում, հայտնաբերված հիվանդ երեխաների հետագա բուժօգնության և հսկողության կազմակերպում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում հայտնաբերված երեխաների հետագա բուժօգնություն և հսկողություն |
ՀՀ պետական բյուջե 414,151.3 մլն դրամ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
| ||||
12 |
Մանկա-վարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ, այդ թվում՝ նախադպրոցական կրթության ոլորտում անցում համընդհանուր ներառականության |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում և գնահատում, կրթության աջակցության ծառայությունների իրականացում և կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում |
ՀՀ պետական բյուջե 4,068,762.4 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
13 |
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Ուսուցիչների և նրանց օգնականների վերապատրաստում և մենթորության ծրագրի իրականացում |
ՀՀ պետական բյուջե 127,654.2 հազ. դրամ |
14 |
Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ապահովում, դպրոցների թիվ, փոխհատուցում ստացող մանկավարժների և երեխաների թիվ |
ՀՀ պետական բյուջե 523,316.0 հազ. դրամ |
15 |
Սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցների սոցիալական աջակցություն ստացող 5-12-րդ դասարաններում սովորող երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցում |
ՀՀ պետական բյուջե 39,121.0 հազ. դրամ |
16 |
Հանրապետության բոլոր մարզերում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների փուլային ներդրման միջոցով ՀՀ մարզերում ընդլայնվել է երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության մեջ |
ՀՀ պետական բյուջե 77,451.0 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
17 |
Նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող երեխաների (1.5-5 տարեկան) համար նախադպրոցական կրթության կազմակերպում |
ՀՀ պետական բյուջե 2,945,844.0 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
18 |
Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ- կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«ՄԵԿՆԱՐԿ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված է 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով: Պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտում, նրանց մասնագիտական կարողությունների զարգացում, հանրային ճանաչելիության բարձրացում, հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին և փառատոներին մասնակցության ապահովում |
ՀՀ պետական բյուջե 12,000.0 հազ. դրամ |
19 |
«Քո արվեստը դպրոցում» ծրագիր |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարեկան նախատեսվում է ծրագրում ընդգրկել Երևանի և ՀՀ 10 մարզի շուրջ 450 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող ավելի քան 3600 դպրոցականների, ինչպես նաև 50 արվեստագետի: Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացում, հանրակրթական դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման խթանում |
ՀՀ պետական բյուջե 70,611.1 հազ. դրամ |
20 |
«Դասական երաժշտություն «Դաս A» ծրագիր |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շրջանում դասական երաժշտության մասսայականացում, երիտասարդ սերնդի կողմից դասական արվեստի արժևորում |
ՀՀ պետական բյուջե 32,795.0 հազ. դրամ |
21 |
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում նոր դասավանդման մեթոդների և հնարքների ներդրում, դասավանդման որակի բարձրացում, մեթոդական խորհուրդներով մանկավարժների գիտելիքների ընդլայնում, շնորհալի երեխաների ունակությունների բացահայտում ու զարգացում |
ՀՀ պետական բյուջե 41,436.2 հազ. դրամ |
22 |
Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գեղարվեստական կրթություն իրականացնող հենակետային դպրոցների և դրանց բազայի վրա ստեղծված մեթոդական կենտրոնների համար տարեկան 7-8 ուսումնական ձեռնարկների մշակում և հրատարակում |
ՀՀ պետական բյուջե 17,100.0 հազ. դրամ |
23 |
Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին երաժշտական գործիքների ապահովում |
ՀՀ պետական բյուջե 15,000.0 հազ. դրամ |
24 |
Մասսայական սպորտին առնչվող ծառայություններ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպում, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում |
ՀՀ պետական բյուջե 50,000.0 հազ. դրամ |
25 |
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի քարոզչության ապահովոմ |
ՀՀ պետական բյուջե 29,274.9 հազ. դրամ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|