ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
06 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 148-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդաբանությունը համապատասխանեցնել ապահովագրական ընկերությունների համար սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 158-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը հաստատելու մասին» թիվ 365-Ն որոշմամբ հաստատված ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Կանոնակարգի Հավելված 1-ի աղյուսակի «Ք1» տողի «Հարաբերակցության սահմանումը» սյունակում «վճարունակության պահանջվող մեծություն+ռիսկով կշռված ակտիվներ» բառերը փոխարինել «պահանջվող կապիտալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահիտեղակալ |
Ն. Երիցյան |
2022 թ. սեպտեմբերի 13 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|