ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1052-Ա
ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ 39-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝ ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում տեղափոխման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, կեցության, սննդի, փոխադրամիջոցների, հյուրասիրությունների, հուշանվերների ձեռքբերման և այլ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |