ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 668-Ա
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի գերմանական մասնաճյուղի (WWF-Գերմանիա) կողմից կովկասյան ազնվացեղ եղջերուների տեղաշարժը ազատ բնության մեջ ֆիքսելու նպատակով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Արմենիա) հասցեով ուղարկված կենդանիների համար նախատեսված GPS վզկապներ՝ իրենց անհրաժեշտ պարագաներով (3 հատ, 5,383.56 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 833 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին (WWF-Արմենիա)` նշված բեռի հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|