Գլխավոր տեղեկություն
Համար
N 1506-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1506-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները փոփոխությունները՝

1) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով՝

«1.2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով վարկերը տրամադրվում են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 11 տոկոսային կետով, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս.».

2) որոշման հավելվածի՝

ա. 23-րդ կետի 1.3-րդ ենթակետը «հուլիսի 1-ը» բառերից հետո լրացնել «, սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար 2022 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով,

բ. NN 4 և 5 ձևերի 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ապրանքը գնվելու է բացառապես վաճառողի կողմից մշակվող և սույն կետում նշված հողատարածքից ստացված ապրանքից, որը հավաստվում է սույն պայմանագրին կցվող հողատարածքի սեփականության վկայականով, իսկ հողատարածքը վարձակալությամբ մշակելու դեպքում՝ հողատարածքի վարձակալության պայմանագրով։ Անհրաժեշտության դեպքում սույն պայմանագրին և հողատարածքի սեփականության վկայականին, կամ հողատարածքի վարձակալության պայմանագրին կցվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկանք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

տեղակայումը` .............. մարզ, համայնք .................., բերքատու տարածքը` .......... հա:»,

գ. N 6 ձևը 1-ին կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Գնորդը գնում է բացառապես վաճառողի կողմից բուծվող (պահվող) գյուղատնտեսական կենդանիների կաթը, որը հավաստվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անասնաբուծական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տրված տեղեկանքով և պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

տեղակայումը` .............. մարզ, համայնք .................., գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը` ......... հատ:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական: