Գլխավոր տեղեկություն
Համար
N 645-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 645-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈՎԻԴ-19 ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 22,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Քովիդ-19 պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2022 թվականի օգոստոսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում՝ 1,558,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 645-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՔՈՎԻԴ-19 ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Քովիդ-19 պատվաստման վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության հասանելիությանը և իրազեկման մակարդակի բարձրացմանը ազգաբնակչության շրջանում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզեր, բնագավառը՝ առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

22,200,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերի ազգաբնակչությունը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․Թիրախ մարզերի բնակչության կարողությունների զարգացում և իրազեկում՝ ռիսկերի և Քովիդ-19 պատվաստման վերաբերյալ

Ժամանակահատված՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, բյուջե՝ 20,480,000 դրամ

2. Կազմակերպական ծախսեր:

Ժամանակահատված՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, բյուջե՝ 1,720,00 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը`

1. Միջոցառումների և դասընթացների համար դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 15,000,000 դրամ:

2. Իրազեկման համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի մշակում և տպագրություն, ստրիպերի, ասեղների և պլանշետների՝ 5,480,000 դրամ։

3. Մեքենայի պահպանման, տրանսպորտային միջոցի վարձակալության և վառելիքի ձեռքբերման ծախսեր՝ 1,720,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական ծախսեր` 1,720,000 դրամ, որը ներառում է վառելիքի ձեռքբերում, մեքենայի պահպանման և տրանսպորտային միջոցի վարձակալության ծախսեր՝ ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում առողջության պահպանման առաջնային օղակի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կտրամադրվի տեղեկատվություն լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ