Basic information
Number
N 2126-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.12.2021-29.04.2022)
Status
Չի գործում
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.12.2021
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.12.2021
Effective date
24.12.2021
Interrupt date
29.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2126-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և 686-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, 9 135 000 դրամ սկզբնական, 16.11.2021 թ. դրությամբ 845 350 դրամ հաշվեկշռային արժեքով «KIA SORENTO 3.3 L» («ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ 3.3 L») մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2008 թվական, նույնացման համարը՝ KNAJC525295880973) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) 7 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ գույքի նկատմամբ պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ