Գլխավոր տեղեկություն
Համար
N 1405-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1405-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն NN 1, 2, 2.1, 2.2 և 2.3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների և այլ պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.

2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` այդ մասին մեկամսյա ժամկետում իրազեկելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1405-Լ որոշման

 

«Հաստատում եմ»

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

Տիգրան Խաչատրյան

____________________

“   ”_____________ 2022 թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ վարչություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության կարգով, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշմամբ:

Վարչությունը, ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի N 109-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2021 թվականի ծրագրի շրջանակում (այսուհետ՝ ծրագիր) 2021 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ պետական կառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների, ներառյալ՝ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգումներ:

Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության հարցերը:

Հաշվետու ժամանակաշրջանում, բացի վերը նշված ծրագրային ստուգումներից, ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում՝ վերջիններիս պահանջով և կայացրած որոշումներով առաջադրած հարցերի շրջանակներում:

Վարչության կողմից 2021 թվականին ՀՀ վարչապետի որոշումների համաձայն վարչության աշխատակիցները մասնակցել են նաև Անկախ պետությունների համագործակցության մարմիններում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգումներին:

 

II. 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2021 թվականի ծրագրով նախատեսված թվով 12 ստուգումներից 2-ն ավարտվել են հաշվետու ժամանակահատվածում («Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ):

Ծրագրում ընդգրկված թվով 1 ստուգում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) ընթացքում է (այն կասեցվել էր՝ ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության նպատակով): Վերջինիս արդյունքները սույն հաշվետվության մեջ չեն արտացոլվել:

Բացի վերը նշված ստուգումներից հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նաև թվով 3 հանդիպակաց ստուգումներ («Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՊՈԱԿ), որոնք ամփոփվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստուգման շրջանակում: Հանդիպակաց ստուգումների անհրաժեշտությունը պայմանավորված է եղել ստուգման ընթացքում ձեռք բերված և երրորդ անձանցից ստացված առանձին տեղեկությունների ճշտմամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում ավարտվել և ամփոփվել են նաև ՀՀ պետական բյուջեի հսկողության 2020 թվականի ծրագրի շրջանակներում սկսված թվով 3 ստուգումներ (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ):

2021 թվականին ծրագրից դուրս վարչության կողմից իրավապահ մարմինների պահանջով իրականացվել են թվով 4 ստուգումներ («Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ, «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ), և ևս 1 ստուգում («Այրումի գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ) ընթացքում է:

Վարչության մասնագետները 2021 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի համապատասխան որոշումների համաձայն մասնակցել են նաև ԱՊՀ մարմինների ֆինանսատնտեսական գործունեության թվով 5 ստուգումների:

Այսպիսով, 2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացվել են ընդամենը թվով 19 ստուգումներ, որոնցից թվով 4-ը գտնվում են ամփոփման փուլում, իսկ 1-ը կասեցված է՝ պայմանավորված ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությամբ:

2021 թվականին, ինչպես և 2020 թվականին, պետական կառավարման մի շարք մարմիններում (ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) ստուգումներն իրականացվել են ծրագրային բյուջետավորմանը համապատասխան ստուգումներ իրականացնելու սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել ծրագրի կամ միջոցառման ողջ գործընթացի նկատմամբ՝ ներառելով բյուջետային հայտերի կազմման աշխատանքներից մինչև ծրագիր կամ միջոցառում իրականացնողների կողմից աշխատանքների ավարտման ամբողջական շղթան: Մասնավորապես, նշված սկզբունքի կիրառմամբ վերոհիշյալ թվով 2 պետական մարմիններում ընտրվել են թվով 12 բյուջետային ծրագրեր (միջոցառումներ):

2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացված և ավարտված ստուգումներով արձանագրվել են ընդամենը 1,630.7 մլն դրամի խախտման փաստեր, որից վերականգնման (վերաձևակերպման) է առաջադրված 766.4 մլն դրամը: Վերականգնման չառաջադրված 864.3 մլն դրամի խախտումներից 818.0 մլն դրամն արձանագրվել է իրավապահ մարմինների պահանջով իրականացված ստուգումների արդյունքում, իսկ մնացած 46.3 մլն դրամի խախտումներն իրենցից ներկայացնում են ոչ նպատակային, ոչ արդյունավետ ծախսեր, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ և այլն: Վերականգնման (վերաձևակերպման) ենթակա 766.4 մլն դրամից 535.9 մլն դրամն առաջադրվել է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 1.9 մլն դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 228.6 մլն դրամը` հաշվառմամբ վերաձևակերպման:

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված գումարներից վերականգնվել է ընդամենը 247.2 մլն դրամ (այդ թվում 87.1 մլն դրամը` 2021 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, 160.1 մլն դրամը` նախորդ ժամանակաշրջաններում կատարված ստուգումներով արձանագրված գումարներից):

Վարչության կողմից կատարված ստուգումներով արձանագրված գումարներից 2021 թվականի ընթացքում վերականգնված կամ վերաձևակերպված գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ առանձին տարիների ներկայացվում է ստորև.

 

(հազ. դրամ)

Արձանագրման

տարեթիվ

2021 թվականին վերականգնվել կամ վերաձևակերպվել է

 

Ընդամենը

Վերա- կանգնվել է ՀՀ

պետական բյուջե

Վերա- կանգնվել է աշխա- տանքով

Պակա- սեցվել է ֆինան- սավո- րումից

Մուտքա- գրվել է կազմա- կերպու- թյունների

հաշվին

Հաշվառումով ձևակերպվել կամ վերաձևակերպվել է

1

2

3

4

5

6

7

2021 թվականին ավարտված ստուգումներով

վերականգնված գումար

87,100.3

85,292.3

-

-

808.0

1000.0

2020 թվականին ավարտված ստուգումներով

վերականգնված գումար

148,485.7

138,096.1

-

10,389.6

-

-

2019 թվականին ավարտված ստուգումներով

վերականգնված գումար

3,357.0

3,357.0

-

-

-

-

2011 թվականին ավարտված ստուգումներով

վերականգնված գումար

8,234.6

8,234.6

       

Ընդամենը

2021 թվականի ընթացքում վերականգնված գումար

247,177.60

234,980

-

10,389.6

808.0

1000.0

 

2021 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության արդյունքներով արձանագրված խախտումների և թերությունների վերացման ու ռիսկերի հետագա զսպման նպատակով յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո, ՀՀ ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ և/կամ պատկան վերադաս մարմիններ:

Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության համաձայն համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, արձանագրված գումարների մի մասը վերականգնվել է:

Վերոնշյալ տեղեկատվությունների վերլուծությունը և հաշվետվությունում արտացոլված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ ինչպես վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունները, այնպես էլ պատկան վերադաս մարմինները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ստուգումներով արձանագրված խախտումների և թերությունների վերացման, ռիսկերի հետագա զսպման, ինչպես նաև արձանագրված գումարների վերականգնման ուղղությամբ:

2021 թվականի ընթացքում ծրագրով, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով և ՀՀ վարչապետի որոշումներով իրականացված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից NN 1, 2, 2.1, 2.2 և 2.3 հավելվածներում:

2021 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ստուգումներն առավել մանրամասն ներկայացվում են ստորև.

 

1. ՀՀ Լոռու մարզպետարան

 

Արձանագրվել է.

1. Հանրակրթական ուսուցման, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման համար ՀՀ Լոռու մարզպետարանին (այսուհետ՝ մարզպետարան) հատկացված գումարների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ առանձին դեպքերում խախտվել են «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի, «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի, ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 1-ին կետի և 2017 թվականի փետրվարի 16-ի N 141-Ն որոշման 2-րդ կետի պահանջները և ստուգվող ժամանակաշրջանում hանրակրթական ուսուցման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի գծով առանձին դպրոցների ֆինանսավորման համար աշակերտների թվաքանակն ավել ընդունելու, ինչպես նաև առանց ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 141-Ն որոշմամբ պահանջվող հիմքերի առկայության հատուկ մանկավարժի դրույքին համապատասխան գումարներ հաշվարկելու արդյունքում թվով 33 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 34,307.5 հազ. դրամ, որից 2,036.7 հազ. դրամը վերականգնվել է ստուգման ընթացքում, իսկ մնացած 32,270.8 հազ. դրամը ենթակա է վերականգնման:

2. Խախտվել են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որի արդյունքում առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան իրավական ակտի առկայության, ՀՀ Լոռու մարզպետի կարգադրության հիման վրա 2017-2019 թթ. ընթացքում մարզպետը, մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (գլխավոր քարտուղար) խրախուսվել են ընդհանուր 2,865.9 հազ. դրամի չափով:

3. Խախտվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները ու դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումների» պահանջները, որի արդյունքում «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին մարզպետարանի կողմից ստուգվող ժամանակաշրջանում կատարվել են 10,214.8 հազ. դրամի ոչ նպատակային ծախսեր, որի գումարը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

4. Խախտվել են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 1001-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված վառելիքի ծախսի նորմաները, որի արդյունքում ստուգվող ժամանակաշրջանում մարզպետարանի ավտոմեքենաների շահագործման նպատակով Hyundai sonata (պետ. համարանիշ՝ 028 LL 55) մակնիշի ավտոմեքենայի համար դուրս է գրվել 1881 լիտր ավել վառելիք (բենզին), գումարով 714.4 հազ. դրամի, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

5. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակում ստուգվող ժամանակաշրջանում կապիտալ ծախսերի իրականացման համար մարզպետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են 3,865.5 հազ. դրամի տարաբնույթ խախտումներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

6. Գնումների գործընթացը մարզպետարանի կողմից ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում իրականացվել է մի շարք խախտումներով, մասնավորապես՝

ա) չի կազմավորվել գնահատող հանձնաժողով, չի սահմանվել պատասխանատու ստորաբաժանում և գնումների համակարգող՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, 26-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունների, 20-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները,

բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերի կատարումն իրականացվել է առանց պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացության՝ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 109-րդ կետի պահանջը, իսկ առանձին դեպքերում առանց պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրության անբաժանելի մաս կազմող «պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտը» կազմելու՝ խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 16-րդ ենթակետի և կնքված պայմանագրերի 3.1-ին, 4.1-ին և 5.1-ին կետերի պահանջները,

գ) խախտվել են ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի և 45-րդ կետի պահանջները, այն է` «Մարզային ավտոճանապարհների պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտերը պետք է ներկայացվեն և ընդունվեն յուրաքանչյուր ամիս, մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը», կապալառուների կողմից ներկայացվել և մարզպետարանի կողմից ընդունվել են հանձնման-ընդունման արձանագրություններ ոչ հաշվետու ժամանակահատվածի համար և առանձին դեպքերում սահմանված ժամկետից ուշ,

դ) ՀՀ Լոռու մարզի մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացի օրենսդրության պահանջներին համապատասխանության ճշտության ստուգման արդյունքներով պարզվել է, որ առանձին դեպքերում, 4-րդ եռամսյակի որոշակի ժամանակահատվածի համար կատարողի և պատվիրատուի միջև կազմվել են պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններ, որոնցով ներկայացվել են նաև 2020 թվականի 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների համար վճարման ենթակա գումարներ այն դեպքում, երբ 1-ին եռամսյակի համար ներկայացված հանձնման-ընդունման արձանագրություններում և կատարողական ակտերում նշված՝ կատարված աշխատանքների գումարը վճարվել է ամբողջությամբ: Վերը նշվածի արդյունքում մարզպետարանի կողմից վճարվել է պայմանագրին կից 1-ին հավելվածով սահմանված գնման ժամանակացույցով 4-րդ եռամսյակի համար նախատեսված գումարից 2,000.0 հազ. դրամով ավելի՝ խախտելով պայմանագրերի 1.1-ին և 4.2-րդ կետերի պահանջները: Գումարը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե,

ե) առանձին դեպքերում գնման գործընթացով ձեռք բերված ապրանքների մատակարարումը և շինարարական աշխատանքների կատարումը իրականացվել են սահմանված ժամկետներից ուշ՝ խախտելով պայմանագրերի 1.3-րդ կետի և գնման ժամանակացույցի պահանջները: Մարզպետարանի կողմից չեն հաշվարկվել և չեն գանձվել տույժեր՝ խախտելով պայմանագրերի 6.2-րդ և 6.4-րդ կետերի պահանջները: Չգանձված տույժի գումարը կազմում է 27.4 հազ. դրամ և ենթակա է գանձման ՀՀ պետական բյուջե:

Առաջարկվել է.

1. Մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ձեռնարկել միջոցներ.

ա) մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին ավել ֆինանսավորված 34,307.5 հազ. դրամից դեռևս չվերականգնված 32,270.8 հազ. դրամ գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

բ) ՀՀ պետական բյուջեի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին մարզպետարանի կողմից ստուգվող ժամանակաշրջանում կատարված 10,214.8 հազ. դրամի ոչ նպատակային ծախսերի գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

գ) մարզպետարանի ավտոմեքենաների շահագործման նպատակով Hyundai sonata (պետ. համարանիշ՝ 028 LL 55) մակնիշի ավտոմեքենայի համար ստուգվող ժամանակաշրջանում ավել դուրս գրված 1881 լիտր վառելիքի 714.4 հազ. դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

դ) «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» բյուջետային ծրագրի (միջոցառման) շրջանակներում ստուգվող ժամանակաշրջանում մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով թույլ տրված տարաբնույթ խախտումների արդյունքում ավել վճարված 3,865.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

ե) ՀՀ Լոռու մարզի մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման գծով կատարված աշխատանքների համար ավել վճարված 2,000.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

զ) սահմանված ժամկետների խախտմամբ ապրանքների մատակարարման և շինարարական աշխատանքների կատարման համար մարզպետարանի կողմից չհաշվարկված և չգանձված 27.4 հազ. դրամ տույժերի գումարը ՀՀ պետական բյուջե գանձելու ուղղությամբ:

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ քննության առնել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման կարգադրությունների արձակման և այդ հիմքով պարգևատրումների վճարման իրավաչափության հարցը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ:

4. Այսուհետ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները։

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 53,995.5 հազ. դրամի խախտման փաստեր, որից 51,129.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 35,836.3 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 15,293.3 հազ. դրամ:

 

2. ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ

 

Արձանագրվել է.

1. Խախտվել են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները, որի արդյունքում առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան իրավական ակտի առկայության, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետի հրամանի հիման վրա 2018 թվականի ընթացքում ծառայության պետին և ծառայության պետի տեղակալին վճարվել են ընդհանուր 882.9 հազ. դրամի խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

2. Թվով 1 ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում առանձին ապրանքատեսակների ամբողջական նկարագիրը (ապրանքային նշան, ֆիրմային անվանում, մակնիշ և արտադրողի անվանում) ներկայացված չէ:

3. Ստուգվող ժամանակաշրջանում գնումների գործընթացի մաս կազմող պայմանագրերի կատարումը Դատական դեպարտամենտի կողմից իրականացվել է մի շարք խախտումներով, մասնավորապես՝

ա) Դատական դեպարտամենտի կողմից միակողմանի լուծվել են թվով 5 պայմանագրեր, որոնցից թվով 4-ի գծով հաշվարկվել են, սակայն չեն գանձվել 60.1 հազ. դրամի տույժերի և 79.1 հազ. դրամի տուգանքի, իսկ թվով 1-ի գծով չեն հաշվարկվել և չեն գանձվել 853.6 հազ. դրամի տույժի գումարները (հաշվարկվել են ստուգող խմբի կողմից)՝ խախտելով կնքված պայմանագրերի 2.1.5-րդ, 6.2-րդ և 6.3-րդ կետերի պահանջները: Վերը նշված գումարները ենթակա են գանձման ՀՀ պետական բյուջե,

բ) բացի դրանից, Դատական դեպարտամենտը համապատասխան գրություններով դիմել է վերը նշված թվով 5 պայմանագրերի կողմ հանդիսացող ընկերությունների բանկային հաշիվները սպասարկող բանկերին, ընկերությունների կողմից ներկայացված, որպես որակավորման և պայմանագրի կատարման ապահովման միջոցներ՝ տուժանքի համաձայնագրերով և կից վճարման պահանջագրերով նշված 14,076.3 հազ. դրամի որակավորման ապահովման և պայմանագրերի կատարման ապահովման գումարները սահմանված կարգով ընկերությունների հաշվից գանձելու և ՀՀ պետական բյուջեի թիվ 900008000664 և թիվ 900005000758 գանձապետական հաշիվներին փոխանցելու համար: Սակայն ստուգմամբ պարզվել է, որ այդ գումարները չեն գանձվել և վերը նշված գանձապետական հաշիվներին չեն մուտքագրվել, ուստի ենթակա են գանձման և մուտքագրման ՀՀ պետական բյուջե,

գ) կնքված թվով 1 պայմանագրի շրջանակներում ապրանքները մատակարարվել են պայմանագրով նախատեսված ժամկետից 124 օր ուշ, սակայն Դատական դեպարտամենտի կողմից չի հաշվարկվել և չի գանձվել 78.1 հազ. դրամի տուգանքի գումարը (հաշվարկվել է ստուգող խմբի կողմից)՝ խախտելով պայմանագրի 6.2-րդ և 6.4-րդ կետերի պահանջը: Հաշվարկված գումարը ստուգման ընթացքում գանձվել է ՀՀ պետական բյուջե:

4. Ստուգվող ժամանակաշրջանում կապիտալ ծախսերի իրականացման համար Դատական դեպարտամենտին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են 1,707.8 հազ. դրամի տարաբնույթ խախտումներ, նույն թվում հսկիչ-չափագրման արդյունքներով՝ 1,141.8 հազ. դրամ, փաստաթղթային ստուգման արդյունքներով՝ 566.0 հազ. դրամ: Նշված 1,707.8 հազ. դրամից 1,598.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման, որից ստուգման ընթացքում վերականգնվել է 50.9 հազ. դրամը:

5. Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների ստուգման արդյունքներով պարզվել է, որ համակարգի բնականոն գործունեությունը չընդհատելու և 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների փաստացի մատակարարումն ապահովելու նպատակով, գնման պայմանագրերով կանխավճարի վճարմամբ պայմանավորված՝ ստուգվող ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարվա սկզբին դեբիտորական պարտքերն աճել են այն դեպքում, երբ պահեստավորված նյութերի մնացորդները յուրաքանչյուր տարվա սկզբի դրությամբ զգալի գերազանցել են միջին եռամսյակային ծախսերը:

6. Ստուգվող ժամանակաշրջանում ներքին աուդիտի կանոնակարգ, եռամյա ռազմավարական և տարեկան ծրագրեր չեն կազմվել, խախտելով «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության պահանջը, Դատական դեպարտամենտում ներքին աուդիտ չի իրականացվել, հաշվետվություններ չեն կազմվել և չեն ներկայացվել՝ խախտելով «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Առաջարկվել է.

1. Դատական դեպարտամենտում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2. Ձեռնարկել միջոցներ՝

ա) Դատական դեպարտամենտի կողմից թվով 5 պայմանագրերի միակողմանի լուծման հետևանքով առաջացած 913.7 հազ. դրամի տույժի և 79.1 հազ. դրամի տուգանքի գումարները ՀՀ պետական բյուջե գանձելու, ինչպես նաև 14,076.3 հազ. դրամի որակավորման ապահովման և պայմանագրերի կատարման ապահովման գումարները սահմանված կարգով ՀՀ պետական բյուջե փոխանցելու ուղղությամբ,

բ) կապիտալ ծախսերի գծով թույլ տրված տարաբնույթ խախտումների արդյունքում ավել վճարված գումարից չվերականգնված 1,547.7 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

3. Քննարկել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման հրամանների արձակման և այդ հիմքով պարգևատրումների վճարման իրավաչափության հարցը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ:

4. Այսուհետ, ծառայությունների ձեռքբերման ժամանակ, պայմանագրին կից տեխնիկական բնութագրերում ներկայացնել ապրանքատեսակների ամբողջական նկարագիրը (ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը և արտադրողի անվանումը):

5. Համակարգի բնականոն գործունեությունը չընդհատելու և յուրաքանչյուր հաջորդ տարվա 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների փաստացի մատակարարումն ապահովելու նպատակով ծախսեր կատարելիս հաշվի առնել նաև այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների առավելագույն ծավալը և պահեստավորված նյութերի առկա մնացորդները՝ դեբիտորական պարտքերի ձևավորումը հասցնելով նվազագույնի:

6. Այսուհետ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները։

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 17,737.9 հազ. դրամի խախտման փաստեր, որից 16,745.8 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե: Վերականգնման ենթակա 16,745.8 հազ. դրամից ստուգման ընթացքում վերականգնվել է 129.0 հազ. դրամը, իսկ 16,616.8 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 1,121.8 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 15,624.0 հազ. դրամ:

 

3. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

 

Արձանագրվել է.

1. ՀՀ գիտության կոմիտեից տրամադրվող դրամաշնորհի ծրագրերի շրջանակներում.

- խախտվել են «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, որի արդյունքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» հաշվետվությամբ (Ձև 2) 2018-2020 թթ. ընթացքում փաստացի կատարված ծախսն արտացոլվել է 9,345.9 հազ. դրամով ավելի (այդ թվում 2018 թ.՝ 2,350.4 հազ. դրամ, 2019 թ.՝ 2,095.5 հազ. դրամ, 2020 թ.՝ 4,900.0 հազ. դրամ), որը կազմել է տնտեսված դրամական միջոցների գումար,

- նույն կարգով ՀՀ գիտության կոմիտեի և Կազմակերպության միջև 2021 թվականի հունվարի 20-ին կնքված N 3-4/1 պայմանագրի շրջանակում, 2021 թվականի 1-ին եռամսյակում հաշվետվությամբ ավել ներկայացված և տնտեսված դրամաշնորհի գումարը կազմել է 589.5 հազ. դրամ,

- խախտվել են դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի 2.4.3-րդ կետի պահանջները՝ 9,935.4 հազ. դրամ (9,345.9+589.5) տնտեսված միջոցներն օգտագործվել են պայմանագրերով չսահմանված նպատակներով,

- խախտվել են ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 1717-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 4-րդ կետի 13-րդ ենթակետի, ինչպես նաև 2020 թվականի մայիսի 5-ին կնքված N 3-4/1 դրամաշնորհի տրամադրման պայմանագրի 2.4.12-րդ կետի պահանջները՝ միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած 9,345.9 հազ. դրամ տնտեսումները (խնայողությունները) ենթակա են վերականգնման ՀՀ պետական բյուջե, իսկ 2021 թվականի 1-ին եռամսյակում ոչ նպատակային ծախսված 589.5 հազ. դրամը ենթակա է փոխհատուցման ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:

2. ՀՀ գիտության կոմիտեից տրամադրվող ընթացիկ դրամաշնորհի ծրագրերի շրջանակում.

- ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից 2018-2020 թթ. տրամադրվող ընթացիկ դրամաշնորհի ծրագրերի իրականացման արդյունքում տնտեսված ընդամենը 30,859.7 հազ. դրամի գումարը չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե՝ խախտելով դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի 2.3.11-րդ, 2.3.10-րդ կետերի պահանջները: Նշված 30,859.7 հազ. դրամից ստուգման ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 1,000.0 հազ. դրամը, իսկ մնացած 29,859.7 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե,

- ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ 2018-2020 թթ. հաշվետվություններով 30,859.7 հազ. դրամ կրեդիտորական պարտքը ներկայացվել է որպես դեբիտորական պարտք՝ խախտելով ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի N 725-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի «Ֆինանսական գործիքներ» 19-րդ բաժնի դրույթների պահանջը,

- 2018-2020 թթ. և 2021 թվականի 1-ին եռամսյակում ՊՈԱԿ-ի անվամբ ՀՀ առևտրային բանկերում գործել են հաշվարկային հաշիվներ՝ խախտելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի «ե» ենթակետի, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,

- ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման ճշտության ստուգմամբ պարզվեց, որ ձև NN 1, 2, 3 հաշվետվություններով որպես դրամական միջոցների տարեսկզբի մնացորդ պակաս է ներկայացվել 2018 թ.՝ 318.5 հազ. դրամ, 2019 թ.՝ 2,161.0 հազ. դրամ, 2020 թ.՝ 2,123.0 հազ. դրամ` խախտելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի N 725-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի 3.4-րդ կետի պահանջները:

3. ՀՀ մշակույթի և ԿԳՄՍ նախարարությունների կողմից հատուկ նպատակային դրամաշնորհի ծրագրերի վերաբերյալ.

- ՀՀ մշակույթի և ԿԳՄՍ նախարարությունների կողմից հատուկ նպատակային դրամաշնորհի ծրագրերի իրականացման արդյունքում չծախսված ընդամենը 20,680.0 հազ. դրամի գումարը չի վերադարձվել ՀՀ պետական բյուջե՝ խախտելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 4-րդ կետի 13-րդ ենթակետի պահանջը, իսկ 206.8 հազ. դրամը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե որպես չկատարված աշխատանքի համար հաշվարկված տուգանք,

- ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված գործունեության առարկային և նպատակին չհամապատասխանող 41,053.8 հազ. դրամի կատարված ծախսերից միաժամանակ կատարվել են 14,886.8 հազ. դրամի չափով անարժանահավատ (ռիսկային) ծախսեր:

4. ՀՀ գիտության կոմիտեից գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրամադրվող հավելավճարների վերաբերյալ.

- ՀՀ գիտության կոմիտեից գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրամադրվող հավելավճարների գծով չվճարված գումարը կազմել է ընդամենը 1,562.5 հազ. դրամ, որից 1,312.5 հազ. դրամը հաշվապահորեն չի ձևակերպվել որպես աշխատակիցներին վճարվելիք հավելավճարի կրեդիտորական պարտք՝ խախտելով ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի N 725-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի «Ֆինանսական գործիքներ» 19-րդ բաժնի դրույթները, իսկ 250.0 հազ. դրամը, որպես տնտեսված գումար, ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

5. Գնումների գործընթացի ճշտության ստուգման վերաբերյալ.

- խախտվել է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ գլխի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը, որի արդյունքում պայմանագրով չնախատեսված ծառայությունների դիմաց ավել վճարված 416.0 հազ. դրամ գումարը ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի թիվ 900018001843 գանձապետական հաշվին:

6. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ.

- խախտվել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի «ե» ենթակետի, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ ՊՈԱԿ-ը ՀՀ առևտրային բանկերում ունեցել է հաշվարկային հաշիվներ,

- խախտվել են «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի N 725-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի 3.4-րդ կետի պահանջները՝ ֆինանսական հաշվետվություններով պակաս է արտացոլվել որպես տարեսկզբի դրամական միջոցների մնացորդ՝ 2018 թ. 318.5 հազ. դրամ, 2019 թ. 2,161.0 հազ․ դրամ, 2020 թ. 2,123.0 հազ. դրամ:

7. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ.

- 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ Կազմակերպության ժամկետանց դեբիտորական պարտքը կազմել է ընդամենը 1,915.9 հազ. դրամ, որից 458.0 հազ. դրամը ստուգման ընթացքում վերականգնվել է ՊՈԱԿ-ի 900018001843 գանձապետական հաշվին, իսկ մնացած 1,457.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի նույն հաշվին,

- ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշվետվությամբ կրեդիտորական պարտք ներկայացվել է որպես դեբիտորական պարտք ընդամենը 30,859.7 հազ. դրամ՝ խախտելով ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի N 725-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի «Ֆինանսական գործիքներ» 19-րդ բաժնի դրույթները:

8. Հաշվապահական հաշվառման վերաբերյալ.

- ՊՈԱԿ-ում հաշվապահական հաշվառումը վարվել է «Հայկական ծրագրեր» հաշվապահական ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Ստուգմամբ պարզվեց, որ ՊՈԱԿ-ում 2018-2020 թթ. ընկած ժամանակաշրջանում ակտիվների և պարտավորությունների տարեկան պարտադիր գույքագրում չի իրականացվել՝ խախտելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 14-րդ մասի և ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 2-Ն հրամանի պահանջները:

Առաջարկվել է.

1. ՊՈԱԿ-ում քննարկել ստուգման արդյունքները, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ:

2. Ձեռնարկել միջոցներ՝

ա) 60,341.7 հազ. դրամ տնտեսված գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

բ) ՀՀ գիտության կոմիտեից դրամաշնորհի ծրագրով տրամադրված և ոչ նպատակային ծախսված 589.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

գ) որպես գնման պայմանագրային գնից ավել վճարված 416.0 հազ. դրամը և ժամկետանց դեբիտորական պարտքի 1,457.9 հազ. դրամը ՊՈԱԿ-ի թիվ 900018001843 գանձապետական հաշվին վերադարձնելու ուղղությամբ:

3. Լիազոր մարմնի հետ համատեղ քննարկման և մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել ՊՈԱԿ-ի կողմից կատարված 14,886.8 հազ. դրամի չափով անարժանահավատ (ռիսկային) ծախսերի հարցը:

4. Կատարել ՊՈԱԿ-ի համապատասխան գիտական աշխատողներին չվճարված 1,312.5 հազ. դրամի հավելավճարների պարտքի հաշվապահական ձևակերպում:

5. Բացառել լիազոր մարմնի հետ ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակային դրույթների պահանջներին չհամապատասխանող ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքումը:

6. Այսուհետ խստորեն պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները։

 

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 106,629.4 հազ. դրամի խախտման փաստեր, որից 64,117.6 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե (ստուգման ընթացքում վերականգնվել է 1,000.0 հազ. դրամ), 1,873.9 հազ. դրամը՝ մուտքագրման Կազմակերպության հաշվին, իսկ 1,902.0 հազ. դրամը՝ հաշվապահական ձևակերպման/վերաձևակերպման:

2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 53,050.9 հազ. դրամը, իսկ չվերականգնված գումարը կազմում է 11,066.70 հազ. դրամ:

 

4. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Խախտվել են 2011-2015 թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրերի 3.4-րդ, 3.5-րդ և 4.3-րդ կետերի պահանջները՝ վարկի հիմնական գումարի և հաշվարկված տոկոսագումարների վճարումները սահմանված ժամկետում չկատարելու հետևանքով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Վարկառուն Վարկատուին չի վճարել ընդամենը 21,099.0 հազ. դրամ (664.5+15,997,2+1,792.8+2,644.5) տույժի գումար, որը, համաձայն վարկային պայմանագրերի վերոհիշյալ կետերի պահանջների, ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե:

2. Խախտվել են ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն որոշման 1-ին կետի և N 6/2012 վարկային պայմանագրի 4.4-րդ կետի պահանջները, մինչ ստուգման ավարտը ցիկլոտրոնը ՓԲԸ-ի կողմից գրավ չի ձևակերպվել:

3. Խախտվել են ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 638-Ն որոշման 5-րդ կետի և 2015 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված N 3/2015 վարկային պայմանագրի 3.5-րդ կետի պահանջները, որի արդյունքում 2015-2016 թթ. ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված 226,713.6 հազ. դրամի սարք-սարքավորումները մինչ ստուգման ավարտը գրավ չեն ձևակերպվել:

4. Համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման 17-րդ կետի ոչ նպատակային ծախսված բյուջետային վարկի և մինչև վարկի մարման ժամկետը լրանալը հաշվարկված տոկոսագումարը՝ ընդամենը 311,630.7 հազ. դրամ, ենթակա է վաղաժամկետ մարման, այդ թվում՝ ա) ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 681-Ա որոշմամբ և 2011 թվականի հուլիսի 9-ի N 1/2011 վարկային պայմանագրով հատկացված 50,600.0 հազ. դրամ բյուջետային վարկի գումարից՝ 8,789.8 հազ. դրամ, բ) ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն որոշմամբ և N 6/2012 վարկային պայմանագրով հատկացված 1,100,000.0 հազ. դրամ բյուջետային վարկի գումարից 302,840.9 հազ. դրամ:

5. Խախտվել են ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 71-րդ կետի 5-րդ և 60-րդ կետի 2-րդ ենթակետերի պահանջները, որի արդյունքում փոփոխվել են աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրային ժամկետները, որի հետևանքով, համաձայն գնման պայմանագրերի համապատասխան կետերի պահանջի, առաջացել են տույժեր: Տույժերի գումարները հաշվարկվել են ստուգող խմբի կողմից և ընդհանուր գումարը կազմել է 70,493.8 հազ. դրամ, այդ թվում՝ ա) համաձայն N Ռ 04/12 պետական գնման պայմանագրի 5.3-րդ կետի պահանջի՝ 5,574.0 հազ. դրամ, բ) համաձայն N Ռ 01/12 գնման պայմանագրի 6.2-րդ կետի պահանջի՝ 12,511.8 հազ. դրամ, գ) համաձայն թիվ ԲԸՀ ԱՇՁԲ-13/1 պայմանագրի 6.2-րդ կետի պահանջի՝ 52,307.6 հազ. դրամ, դ) համաձայն թիվ ԲԸՀԾՁԲ-13/1 պայմանագրի 6.2-րդ կետի պահանջի՝ 100.4 հազ. դրամ, որոնք ենթակա են գանձման ՀՀ պետական բյուջե:

6. Խախտվել են ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների կազմակերպման կարգի 71-րդ կետի 6-րդ ենթակետի և Ռ02/12 պայմանագրի 4.1-ին կետի պահանջները, ՓԲԸ-ի կողմից պայմանագրի գնից ավել է վճարվել 780.0 հազ. դրամ, որը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե:

7. Խախտվել է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների կազմակերպման կարգի 96-րդ կետի պահանջը, որի արդյունքում առանց պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացության ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել սարքավորումներ:

8. Շինարարական աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրումներով հայտնաբերվել է հանձնման-ընդունման արձանագրություններով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների դիմաց ՓԲԸ-ի կողմից կապալառուին թվով 2 պայմանագրերի շրջանակներում ավել վճարված 3,710.7 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Առաջարկվել է.

1. ՓԲԸ Կառավարման լիազոր մարմնին քննարկման ներկայացնել սույն ակտը:

2. Ձեռնարկել միջոցներ`

ա) վարկի հիմնական գումարի և հաշվարկված տոկոսագումարների վճարումները սահմանված ժամկետում չկատարելու հետևանքով հաշվարկված ընդամենը 21,099.0 հազ. դրամ տույժի գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

բ) վարկի ոչ նպատակային ծախսված 302,840.9 հազ. դրամ գումարի և հաշվարկված 8,789.8 հազ. դրամ տոկոսագումարների չափով վաղաժամկետ մարման ուղղությամբ,

գ) աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրային ժամկետների խախտման հետևանքով առաջացած 70,493.8 հազ. դրամ տույժերի գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

դ) ՓԲԸ-ի կողմից պայմանագրի գնից ավել վճարված 780.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ,

ե) շինարարական աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրումներով ՓԲԸ-ի կողմից ավել վճարված 3,710.7 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

3. Սեղմ ժամկետում իրականացնել գրավի առարկաներ հանդիսացող «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը և ձեռք բերված 226,713.6 հազ. դրամի սարքավորումները ՀՀ ֆինանսների նախարարությունում գրավադրելու ձևակերպումները:

4. Գնման գործընթացներն իրականացնել՝ խստորեն համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին:

 

Այսպիսով, ստուգման արդյունքներով արձանագրվել են 634,427.8 հազ. դրամի խախտման փաստեր, որից 407,714.2 հազ. դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե, իսկ 226,713.6 հազ. դրամը ենթակա է հաշվառումով վերաձևակերպման:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1405-Լ որոշման

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(հազ. դրամ)

Ըստ պահանջի

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Արձանա- գրվել է ընդամենը

Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվել է

Ընդա- մենը

Պետական բյուջե

Մուտքագրել կազմակեր- պության հաշվին

Հաշվա- ռումով ձևակեր- պել կամ վերաձևա- կերպել

Ընդա- մենը

Պետական բյուջե

 

Մուտքա- գրվել է կազմա- կերպու- թյան հաշվին

Հաշվա- ռումով ձևակերպ- վել կամ վերաձևա- կերպվել է

Մուտքա-գրել պետա-կան բյուջե

Պակասեցնել պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա

գումարը

     

Մուտքա- գրվել է պետական բյուջե

Աշխա- տանքով

Պակասեցվել է պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա

գումարը

Աշխա- տանքով

   

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Ընդամենը աշխա-տանքային

ծրագրով

812,790.6

766,420.8

535,931.3

-

1,873.9

228,615.6

87,100.3

85,292.3

-

-

-

808.0

1,000.0

Ընդամենը իրավապահ մարմինների

պահանջով

817,959.3

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

ԸՆԴԱՄԵՆԸ ԱՄՓՈՓ

1,630,749.9

766,420.8

535,931.3

-

1,873.9

228,615.6

87,100.3

85,292.3

-

-

-

808.0

1,000.0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2.1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1405-Լ որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(հազ. դրամ)

NN

ը/կ

Կազմա-կերպության անվանումը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Վերադաս/
լիազոր պետական մարմինը

Արձանա- գրվել է ընդա-մենը

Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվել է

Ընդա- մենը

Պետական բյուջե

Մուտքա- գրել համայն- քային բյուջե

Մուտքա- գրել կազմա-

կերպու-թյան հաշվին

Հաշվա- ռումով ձևակեր- պել կամ վերա-ձևա- կերպել

Ընդա- մենը

Պետական բյուջե

Համայնքային բյուջե

Մուտքա- գրվել է կազմա-կեր- պության հաշվին

Հաշվա- ռումով ձևա- կերպվել կամ վերա-ձևա-

կերպվել է

Մուտքա-գրել պետա-կան բյուջե

Պակա-սեցնել պետա-կան բյուջեից ֆինա-նսա- վորման ենթակա գումարը

Գրան-ցել որպես պարտա- վորու-թյուն պետա-կան բյուջեի նկատ-մամբ

       

Մուտ-քա- գրվել է պետա-կան բյուջե

Աշխա- տա-նքով

Պակա-սեցվել է պետա-կան բյուջեից ֆինան-սավոր- ման ենթակա գումարը

Գրա-նցվել է որպես պար-տավո- րություն պետա-կան բյուջեի նկատ-մամբ

Մուտք-ագրվել է հա-մայնք-ային բյուջե

Աշխա- տա-նքով

   

1

2

 

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

1.

ՀՀ էկոնոմիկայի

նախարա-րություն

ՀՀ

կառավա-րություն

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

2.

ՀՀ Լոռու մարզպե-տարան

ՀՀ

կառավա-րություն

53,995.5

51,129.6

51,129.6

-

-

-

-

-

32,927.6

32,927.6

-

-

-

-

-

-

-

3.

ՀՀ բարձրագույն

դատական խորհուրդ

 

17,737.9

16,745.8

16,745.8

-

-

-

-

-

1,121.8

1,121.8

-

-

-

-

-

-

-

4.

«Ռադիո-իզոտոպների արտա-դրության կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական գույքի կառավարման

կոմիտե

634,427.8

634,427.8

407,714.2

-

-

-

 

226,713.6

-

-

-

-

-

-

-

-

-

5.

«Պատմա-մշակութային արգելոց-թանգա-րանների և պատմական միջավայրի պահպա-նության

ծառա-յություն» ՊՈԱԿ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-րություն

106,629.4

64,117.6

60,341.7

-

-

-

1,873.9

1,902.0

53,050.9

51,242.9

-

-

-

-

-

808.0

1,000.0

Ընդամենը աշխատանքային

ծրագրով

 

812,790.6

766,420.8

535,931.3

-

-

-

1,873.9

228,615.6

87,100.3

85,292.3

-

-

-

-

-

808.0

1,000.0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2.2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1405-Լ որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(հազ. դրամ)

NN

ը/կ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Կազմա-կերպության անվանումը

Արձա-նագրվել է ընդամենը

Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվել է

Ընդամենը

Պետական բյուջե

Մուտքագրել կազմա-կերպության հաշվին

Հաշվա-ռումով ձևակերպել կամ վերաձևա-կերպել

Ընդամենը

Պետական բյուջե

Մուտքա-գրվել է կազմա-կերպության հաշվին

Հաշվա-ռումով ձևակերպվել կամ վերաձևա-կերպվել է

Մուտքա-գրել պետական բյուջե

Պակա-սեցնել պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա

գումարը

Մուտքա-գրվել է պետական բյուջե

Աշխա-տանքով

Պակասեցվել է պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա

գումարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1.

«Մ. Քոթանյանի անվան տնտեսա-գիտության ինստիտուտ»

ՊՈԱԿ

24,634.3

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

2.

ՀՀ Ազգային ժողով

784,145.7

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

3.

ՀՀ ԳԱԱ

«Ա. Թախտաջյանի անվան բուսա-բանության ինստիտուտ» ՊՈԱԿ

1,564.5

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

4.

«Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ

7,614.8

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

ԸՆԴԱՄԵՆԸ

817,959.3

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2.3

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1405-Լ որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2021 Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հազ. դրամ)

NN

ը/կ

Կազմա-կերպության անվանումը

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Արձանա- գրվել է ընդամենը

Ենթակա է վերականգնման /վերաձևակերպման

Վերականգնվել/վերաձևակերպվել է

Ընդա- մենը

Պետական բյուջե

Մուտքա- գրել համայն- քային բյուջե

Մուտքա- գրել կազմա- կերպու- թյան հաշվին

Հաշվա- ռումով ձևա- կերպել կամ վերաձևա-

կերպել

Ընդա- մենը

Պետական բյուջե

Համայնքային բյուջե

Մուտքա- գրվել է կազմա- կերպու- թյան հաշվին

Հաշվա- ռումով ձևա- կերպվել կամ վերաձևա-

կերպվել է

Մուտքա- գրել պետա-կան բյուջե

Պակա- սեցնել պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա գումարը

Գրանցել պարտա- վորու-թյուն պետա-կան բյուջեի նկատ-մամբ

       

Մուտ-քա- գրվել է պետա-կան բյուջե

Աշխա- տա-նքով

Պակա- սեցվել է պետական բյուջեից ֆինանսա- վորման ենթակա գումարը

Գրանցվել է որպես պարտա- վորություն պետական բյուջեի նկատմամբ

Մուտքա- գրվել է համայն-քային բյուջե

Աշխա- տա-նքով

   

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

1.

Բելառուսի Հանրապե-տությունում (Մինսկ) տեղակայված ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխամասային

գրասենյակ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

2.

Ռուսաստանի Դաշնու-թյունում (Մոսկվա) տեղակայված ԱՊՀ մասնակից պետու-թյունների գլխավոր դատա-խազների համակարգող խորհրդի

քարտու-ղարություն

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

3.

Ռուսաստանի Դաշնու-թյունում (Մոսկվա) տեղակայված ԱՊՀ գործադիր կոմիտեի

բաժանմունք

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

4.

Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) տեղակայված ԱՊՀ մասնակից- պետու-թյունների տարածքներում կազմա-կերպված հանցա-վորության և հանցագոր-ծությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող

բյուրո

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

5.

Ռուսաստանի Դաշնու-թյունում (Մոսկվա) տեղակայված ԱՊՀ միջպետական

վիճակա-գրական կոմիտե

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան