ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1108-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 40-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 40-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման 3-րդ կետում «2021 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1108-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2021 թ. հունվարի 19-ի N 40-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (խմբի ղեկավար) (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության պետ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |