Գլխավոր տեղեկություն
Համար
N 1253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1253-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 27-29-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Անահիտ Ավանեսյանի, Գևորգ Մանթաշյանի, Արթուր Մարտիրոսյանի, Ռուբեն Սարգսյանի, Ռաֆայել Գևորգյանի, Արա Մարգարյանի, Արմեն Մելքոնյանի, Լիլիթ Սարոյանի և Ահարոն Բարսեղյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Խարազյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են «Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

25.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1253-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Ավանեսյան

 ՀՀ առողջապահության նախարար (պատվիրակության ղեկավար,
հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 Գ. Մանթաշյան

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին
տեղակալ (27.10.2022-28.10.2022 թթ.)

 Ա. Մարտիրոսյան  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
 Ռ. Սարգսյան  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
 Ռ. Գևորգյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 Ա. Մարգարյան

 ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
(հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

 Ա. Մելքոնյան  ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ
 Լ. Սարոյան

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
արտաքին կապերի վարչության պետ

 Ա. Բարսեղյան  ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ
 Ս. Խարազյան  Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ