ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-89-Ն-26 2022 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակից հանել «, Կոտայքի մարզի Աբովյան, Ակունք (Ակունք համայնքի Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ գյուղեր), Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Բյուրեղավան (Բյուրեղավան համայնքի Նուռնուս, Ջրաբեր գյուղեր), Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գետամեջ, Գեղարդ, Գետարգել, Գողթ, Եղվարդ (Եղվարդ համայնքի Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ գյուղեր), Կաթնաղբյուր, Կամարիս, Հացավան, Մայակովսկի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Նոր Հաճն, Ողջաբերդ, Պռոշյան, Պտղնի, Ջրվեժ, (Ջրվեժ համայնքի Զովք, Ձորաղբյուր գյուղեր), Վերին Պտղնի, Քանաքեռավան և Քասախ համայնքների» բառերը, իսկ «Դատավոր» սյունակի «Հովակիմյան Սամվել Սերյոժայի» բառերը փոխարինել «Դիլբարյան Աննա Համլետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Ս. Չիչոյան |
2022 թ. սեպտեմբերի 22 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|