ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆ N 108-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ. ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022Թ N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով պետության կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված Ապարան համայնքի Ապարան քաղաքի և 8 գյուղական բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հատկացված 18.301.5 հզ դրամ ֆինանսավորումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև «Մայլեռ» ընկերության կողմից Եղիպատրուշ վարչական տարածքում հողատարածքների իրացումից ակնկալվող 22.564.8 հզ դրամի եկամուտը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ապարան համայնքի 2022թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 40.866.3 հզ դրամ՝ համաձայն հավելվածի.
բ/ Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 40.866.3 հզ. դրամով:
2. Ապարան համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը 30.000 հզ. դրամ ուղղել հետևյալ ծախսերի կատարման համար՝
ա/ Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4111 հոդվածին 30.000հզ. դրամ ավելացնել:
3. «Ապարան համայնքի 2021թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 23.12.2020 թվականի N 98-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1,2,3,4 հավելվածների:
Ավագանի՝ |
(կողմ-11) |
(դեմ-4) |
(ձեռնպահ-0) |
Կարապետյան Արկադի | Ասատրյան Արամ | ||
Սեդրակյան Հայկ | Կարապետյան Արտյոմ | ||
Կարապետյան Կարեն | Դավթյան Արտյոմ | ||
Ենոքյան Դավիթ | Սաֆարյան Սևակ | ||
Խալաթյան Արթուր | |||
Գեղամյան Խաչիկ | |||
Մանուկյան Աղաբեկ | |||
Մխիթարյան Վարդան | |||
Երեմյան Աղվան | |||
Սահակյան Հովհաննես | |||
Ավդալյան Արարատ |
Համայնքի ղեկավարի ժ/պ՝ |
Ա. Կարապետյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|