Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2022
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.09.2022
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆ N 108-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ. ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022Թ N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով պետության կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված Ապարան համայնքի Ապարան քաղաքի և 8 գյուղական բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հատկացված 18.301.5 հզ դրամ ֆինանսավորումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև «Մայլեռ» ընկերության կողմից Եղիպատրուշ վարչական տարածքում հողատարածքների իրացումից ակնկալվող 22.564.8 հզ դրամի եկամուտը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Ապարան համայնքի 2022թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա/ Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 40.866.3 հզ դրամ՝ համաձայն հավելվածի.

բ/ Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 40.866.3 հզ. դրամով:

2. Ապարան համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը 30.000 հզ. դրամ ուղղել հետևյալ ծախսերի կատարման համար՝

ա/ Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4111 հոդվածին 30.000հզ. դրամ ավելացնել:

3. «Ապարան համայնքի 2021թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 23.12.2020 թվականի N 98-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1,2,3,4 հավելվածների:

 

 Ավագանի՝

  (կողմ-11)

 (դեմ-4)

 (ձեռնպահ-0)
   Կարապետյան Արկադի  Ասատրյան Արամ  
   Սեդրակյան Հայկ  Կարապետյան Արտյոմ  
   Կարապետյան Կարեն  Դավթյան Արտյոմ  
   Ենոքյան Դավիթ  Սաֆարյան Սևակ  
   Խալաթյան Արթուր    
   Գեղամյան Խաչիկ    
   Մանուկյան Աղաբեկ    
   Մխիթարյան Վարդան    
   Երեմյան Աղվան    
   Սահակյան Հովհաննես    
   Ավդալյան Արարատ    

 

Համայնքի ղեկավարի ժ/պ՝

Ա. Կարապետյան

 

Հավելվածներ 1

 

Հավելվածներ 2

 

Հավելվածներ 3

 

Հավելվածներ 4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական: