Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 19.09.2022
Ընդունող մարմին
Եղեգիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08-ը սեպտեմբերի 2022 թվականի N 101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․1)-րդ կետով, ավագանին որոշում է՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։

 

Կողմ՝ 9

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Բադալյան Նվեր    
Գևորգյան Արման    
Հարությունյան Աշոտ    
Հովհաննիսյան Ռուբիկ    
Մարկոսյան Ռազմիկ    
Մարտիրոսյան Զոյա    
Մարտիրոսյան Նորայր    
Մելիքսեթյան Վարդան    
Մելքոնյան Արմենակ    
Վարդանյան Մխիթար    

 

Համայնքի ղեկավար՝

ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի

ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 08-ի

թիվ 101-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են Եղեգիս համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերի, պահանջների և պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացում թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակավայրերում՝ հրդեհաանվտանգ տարածքներում:

3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և տեխնիկական սարքավորումների համար որոշակի պայմանների ապահովում՝ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 595-Ն հրամանի պահանջների:

4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացում արգելվում է ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում:

5. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։

6. Արգելվում է տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։

7. Արգելվում է հրագործական նյութերի օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։

8. Արգելվում է ծխել հրագործական նյութերի մոտ։

9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի ժամ սահմանել 09:00-ից մինչև 23:00-ն:

10. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերվող այն նորմերը, որոնք սահմանված չեն համայնքի ավագանու կողմից, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

11. Սույն պահանջների և պայմանների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2022 թվական: