ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 584-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07618624)` «Ֆիլին ԷՅԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00222421) 2022 թվականի հուլիսի 11-ին կնքված N 4219-080722 PH պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 18-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական և մարդկային ռեսուրսների կառավարման ծառայությունների մատուցում` ամսական 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|