Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 147
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.01.2019-06.04.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 147

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 375 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետին, 240-րդ հոդվածի 2-րդ կետին, 253-րդ հոդվածի 2-րդ կետին, 303-րդ հոդվածի 1-ին կետին և 311-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 147 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշման մեջ՝

ա) 1-ին կետում՝

3-րդ ենթակետում «կատեգորիաները» բառը փոխարինել «Կատեգորիաների ցանկը» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում» բառերով.

6-րդ ենթակետում «այլ մաքսային ընթացակարգով» բառերը փոխարինել ««մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով կամ հատուկ մաքսային ընթացակարգով» բառերով.

(պարբերությունն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

դ) նշված որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների անվանման մեջ, որոնց համար կարող է սահմանվել Մաքսային միության միասնական մաքսային տարածքում վերամշակման ավելի երկար ժամկետ, քան սահմանված է Մաքսային միության մաքսային օրենսգրքով, «կատեգորիաները» բառը փոխարինել «կատեգորիաների ցանկը» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում» բառերով.

ե) նշված որոշմամբ հաստատված՝ Վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը «մաքսային պահեստ» կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման կամ վերականգնման կարգի 2-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

զ) նշված որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկը, որոնք արգելվում է ձևակերպել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 375 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 147 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնք արգելվում է ձևակերպել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով

 

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

1. 80% ծավալային բաժին կամ ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. 80% ծավալային բաժնից պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ

2207–ից, 2208-ից

2. Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ

2401

3. Հանքաքարեր և խտահանքեր՝ երկաթի՝ ներառյալ թրծած երկաթաքարը, մանգանի՝ ներառյալ երկաթախառն մանգանի հանքաքարերը և խտահանքերը (չոր արտադրանքի վերահաշվարկով՝ մանգանի 20% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ), պղնձի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), ալյումինի, կապարի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), ցինկի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), անագի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), քրոմի, մոլիբդենի, տիտանի, նիոբիումի, տանտալի, վանադիումի կամ ցիրկոնիումի. այլ հանքաքարեր և խտահանքեր (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող)1

2601, 2602 00 000 0,

2603 00 000 0-ից,

2606 00 000 0,

2607 00 000-ից,

2608 00 000 0-ից,

2609 00 000 0-ից,

2610 00 000 0, 2613,

2614 00 000 0,

2615, 2617-ից

4. Սելեն

2804 90 000 0

5. Մետաղներ՝ ալկալիական կամ հողալկալիական, մետաղներ՝ հազվագյուտ հողերի, սկանդիում և իտրիում` մաքուր վիճակում, խառնուրդներում կամ համաձուլվածքներում. սնդիկ

2805

6. Ալյումինի օքսիդ՝ արհեստական կորունդից տարբեր

2818 20 000 0

7. Չմշակված մորթեր (բացի բնական մորթուց) և մշակված կաշի

4101,4102,4103,

4104,4105

8. Փայտանյութ և դրանից պատրաստված արտադրատեսակներ` բացառությամբ

4401,4403,4404,

4406, 4407, 4409

պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով աղտոտված՝ փայտանյութից փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոնների, որոնք արտահանվում են «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» 1989 թվականի մարտի 22–ի Բազելյան կոնվենցիայի (այսուհետ՝ Բազելյան կոնվենցիա) կողմ հանդիսացող պետության տարածք, որոնք ներառված են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները (այսուհետ՝ միասնական ցանկ) և որոնց մասով ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշմանը համապատասխան ներկայացվող եզրակացություն (թույլատրագիր) (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր))

4401 39 000 0-ից,

4401 40-ից

9. Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)` սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, միակցված կամ չմիակցված ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, փշատերև տեսակներից

4408 10

10. Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)` սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, միակցված կամ չմիակցված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, այլ

4408 90

11. Ատաղձագործական արտադրատեսակներ, փայտակաղապար՝ բետոնելու համար

4418 40 000 0

12. Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թափոններ)՝ բացառությամբ պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով աղտոտված՝ թղթից և ստվարաթղթից պատրաստված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոնների, որոնք արտահանվում են Բազելյան կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության տարածք, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

4707-ից

13. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղների թափոններ և ջարդոն. թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող այլ թափոններ և ջարդոն, որոնք գլխավորապես օգտագործվում են թանկարժեք մետաղներ ստանալու համար2` բացառությամբ

7112

1) Բազելյան կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության տարածք արտահանվող՝

 

տպատախտակների այրումից ստացված մոխրի և թանկարժեք մետաղ (մետաղներ) կամ թանկարժեք մետաղի (մետաղների) միացություններ պարունակող ֆոտոժապավենի այրումից գոյացող մոխրի, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7112 30 000 0-ից

արծաթի հալոիդներ և (կամ) մետաղական արծաթ պարունակող ֆոտոժապավենի թափոնների և լուսանկարչական թղթի թափոնների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7112 99 000 0-ից

2) պլատինի (ներառյալ պլատինով երեսապատված մետաղը)

7112 92 000 0

3) ցինկի նստվածքների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան ներկայացվող պետական վերահսկողության ակտը

7112 99 000 0-ից

14. Վերաձուլման համար սև մետաղների ձուլակտորներ (բովախառնուրդի ձուլակտորներ). սև մետաղների թափոններ և ջարդոն՝ բացառությամբ Բազելյան կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության տարածք արտահանվող՝

7204-ից

1) սև մետաղներից պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով աղտոտված՝ սև մետաղներից պատրաստված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոնների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

2) սև մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրամաս կամ աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

3) սև մետաղների և համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

15. Զտված պղինձ և պղնձի չմշակված համաձուլվածքներ, պղնձի թափոններ և ջարդոն3՝ բացառությամբ Բազելյան կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության տարածք արտահանվող՝

7403-ից, 7404 00-ից

1) պղնձի թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրամաս կամ աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

2) պղնձի թափոնների և պղնձի համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

16. Չմշակված մետաղներ, թափոններ և ջարդոն՝

 

նիկելի4

7502, 7503 00-ից

ալյումինի3

7601, 7602 00-ից

ցինկի4

7901,

7902 00 000 0-ից

անագի4

8001,

8002 00 000 0-ից

բացառությամբ Բազելյան կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության տարածք արտահանվող՝

 

մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրամաս կամ աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

մետաղների թափոնների և մետաղների համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

17. Կապար չմշակված, կապարի թափոններ և ջարդոն4, բացառությամբ՝

7801,

7802 00 000 0-ից,

8548-ից

1) թանկարժեք մետաղներ պարունակող՝ կապարի արտադրության կիսաարտադրանքի

7801 99 100 0

2) Բազելյան կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության տարածք արտահանվող՝

 

կազմատված տեսքով՝ օգտագործված կապարաթթվային կուտակիչների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

8548-ից

կապարի թափոնների, որոնց բաղադրության մեջ` որպես բաղադրամաս կամ աղտոտիչ, մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7802 00 000 0-ից

կապարի թափոնների և կապարի համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7802 00 000 0-ից

18. Ալյումինե ձողեր և պրոֆիլներ, ալյումինե մետաղալար

7604, 7605

19. Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ՝ ներառյալ թափոնները և ջարդոնը՝

 

վոլֆրամի4

8101-ից

մոլիբդենի4

8102-ից

տանտալի4

8103-ից

մագնիումի4՝ բացառությամբ մագնիումի մանրափոշու

8104-ից

կոբալտի շտայնի և կոբալտի մետալուրգիայի այլ միջանկյալ արտադրանքի3

8105-ից

բիսմութի4

8106 00-ից

կադմիումի4

8107-ից

տիտանի4

8108-ից

ցիրկոնիումի4

8109-ից

ծարիրի4

8110-ից

մանգանի

8111 00-ից

բերիլիումի, քրոմի, գերմանիումի, վանադիումի, գալիումի, հաֆնիումի (կելտիումի), ինդիումի, նիոբիումի (կոլումբիումի), ռենիումի, թալիումի

8112-ից

մետաղակերամիկայի՝

8113 00-ից

բացառությամբ Բազելյան կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության տարածք արտահանվող՝

 

մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ՝ որպես բաղադրամաս կամ աղտոտիչ, մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

մետաղների թափոնների և մետաղների համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց վերաբերյալ ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

20. Կապարաթթվային կուտակիչներ

8507 10-ից,

8507 20-ից

 

Ծանոթագրություններ.

1. Ապրանքի անվանացանկը որոշվում է ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

2. Սույն ցանկում չներառված այլ ապրանքների մասով հարկավոր է կիրառել «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները և որոնք չի թույլատրվում ձևակերպել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան։».

____________________

1 ացառությամբ այն դեպքերի, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում արդյունահանված գունավոր մետաղների հանքաքարերը և խտահանքերը ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ այդ պետության տարածքում դրանց վերամշակումը տնտեսական առումով նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ պետության լիազորված մարմնի (մարմինների)՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան տրված եզրակացությամբ։

2 Բացառությամբ այն դեպքերի, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում արդյունահանված (հավաքված)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ այդ պետության տարածքում դրանց վերամշակումը տնտեսական առումով նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ պետության լիազորված մարմնի (մարմինների)՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան տրված եզրակացությամբ։

3 Բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թափոններն ու ջարդոնը ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ վերամշակման արդյունքում ստացված այն արտադրանքի պատրաստման համար, որի արտադրությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում չի իրականացվում, ինչը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան տրված եզրակացությամբ

4 Բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մետաղները (բացի թափոններից ու ջարդոնից) ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ վերամշակման արդյունքում ստացված այն արտադրանքի պատրաստման համար, որի արտադրությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում չի իրականացվում, ինչը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի՝այդ պետության օրենսդրությանը համապատասխան տրված եզրակացությամբ։

 

է) նշված որոշմամբ հաստատված՝ Ժամանակավորապես ներմուծված ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերականգման կարգում՝

2-րդ կետում՝

առաջին նախադասության մեջ «ներմուծում» բառը փոխարինել «ներմուծում (թույլտվություն)» բառերով.

երկրորդ նախադասության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

7-րդ կետում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքից» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից» բառերով.

ը) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

թ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

ժ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)

ժա) նշված որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետները՝

տեքստում համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն» բառերով.

1-ին դիրքում՝ երկրորդ վանդակում, և 6-րդ դիրքում՝ երրորդ վանդակում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում» բառերով.

11-րդ դիրքում՝ երկրորդ վանդակում «Մաքսային միության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով» բառերով.

12-րդ և 13-րդ դիրքերում՝ երկրորդ վանդակում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» հապավումը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» հապավումով.

ժբ) նշված որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետները՝

առաջին վանդակը հանել.

երկրորդ վանդակում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» հապավումը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» հապավումով.

երրորդ վանդակում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։

(1-ին կետը փոփ. 11.12.18 թիվ 203)

2. Այն ապրանքների ցանկի 2.3-րդ բաժնում, որոնց համար սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման մասին» թիվ 30 որոշման թիվ 2 հավելված)՝

ա) 34-րդ կետում՝ երկրորդ վանդակից հանել ծանոթագրության «**» նշանը.

բ) հանել «**» նշանով ծանոթագրությունը։

(հավելվածը փոփ. 11.12.18 թիվ 203)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: