Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.11.2015-01.01.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.01.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

27 հունվարի 2015 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

Նեֆրիտի և դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատ) առնչությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 3 հավելվածի։

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 06.10.15 թիվ 131)

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են միասնական մաքսային սակագնի դրույքաչափից տարբեր այլ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 10 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«7103 10 000 1

- - նեֆրիտ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

 

7103 10 000 9

- - այլ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 99 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«7103 99 000 1

- - - նեֆրիտ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

 

7103 99 000 9

- - - այլ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

».

գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7104 90 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևալ բովանդակությամբ դիրքերով՝

«7104 90 100 1

- - նեֆրիտ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

 

7104 90 000 9

- - այլ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

»։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

Հավելվածներ

 

 Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: