ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 968-Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հարություն Մովսիսյանին 2022 թվականի սեպտեմբերի 21-24-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)՝ ընդերքի հետախուզության, օգտագործման և պաշտպանության հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջպետական խորհրդի 25-րդ նիստին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 16.09.22 N 1065-Ա)
2. Հարություն Մովսիսյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 16.09.22 N 1065-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.09.2022, N 1098-Ա | 27.09.2022, N 968-Ա | |
16.09.2022, N 1065-Ա | 17.09.2022, N 968-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|