ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2019 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մինսկ |
ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների մասով հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետում նշված հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է պայմանով, որ համաարտադրողների կողմից կատարվող՝ ապրանքի արտադրության տեխնոլոգիական գործողությունների արժեքի կամ համաարտադրողների կողմից արտադրվող ապրանքի բաղադրիչների (բաղադրամասերի) արժեքի համախառն տոկոսային մասնաբաժինը հիմնական արտադրողի ապրանքի բացթողման գնի մեջ կազմում է 15 տոկոսից ոչ պակաս:
Ընդ որում, հիմնական արտադրող ասելով հասկացում է Եվրասիական տնտեսական միության սուբսիդավորող անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որն իրականացնում է ապրանքի արտադրության տեխնոլոգիական գործողություններ և ունի ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի իրավունքներ, իսկ համաարտադրող ասելով հասկացվում է հիմնական արտադրողի՝ անդամ պետություն չհանդիսացող անդամ պետության իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը կատարում է ապրանքի կամ դրա բաղադրիչների (բաղկացուցիչների) արտադրության տեխնոլոգիական գործողությունների մի մասը, ունի այդպիսի տեխնոլոգիական գործողությունների իրականացման և (կամ) ապրանքի արտադրության համար օգտագործվող բաղադրիչների (բաղկացուցիչների) մշակման ու արտադրության իրականացման համար անհրաժեշտ ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի իրավունքներ:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ արժեքի համախառն տոկոսային մասնաբաժնի չափը սահմանվում է մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 113)
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ տվյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո վերլուծել ինտեգրացիոն արդյունքը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին զեկուցել համապատասխան առաջարկություններ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: