Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

28 ապրիլի 2017 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

     

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ և 80-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածք ներմուծվող արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումն ապահովելու նպատակներով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությանը (նշված պայմանագրի թիվ 9 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

(նախաբանը փոփ. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 105)

1. Անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ ապահովել ցանկացած անդամ պետության տարածքում տրված (գրանցված) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ընդունումն այն ապրանքների նկատմամբ, որոնք անդամ պետությունների տարածքներ են ներմուծվում երրորդ երկրներից, եւ նշված փաստաթղթերով այդ ապրանքների հետագա բացթողումը:

2. Անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող այն տեխնոլոգիական փաստաթղթերի համաձայնեցման աշխատանքների ավարտը, որոնք թույլ են տալիս օպերատիվորեն եւ ավտոմատ ռեժիմով անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնություններ իրականացնելիս կիրառել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրից տեղեկությունները:

3. Սահմանել, որ մինչև «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու աշխատանքների ավարտը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 39 որոշմամբ հաստատված տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի (այսուհետ՝ միասնական ռեեստր) ազգային մասերից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկություններ ստացող՝ անդամ պետությունների հարցում կատարող լիազորված մարմիններ ասելով պետք է հասկանալ այդ թվում անդամ պետությունների մաքսային մարմիններ:

(3-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 105)

З1 . Անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ մինչև «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու աշխատանքների ավարտն ապահովել՝

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկությունների օգտագործումը միասնական ռեեստրի ազգային մասերից.

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկությունների ստացումը միասնական ռեեստրի ազգային մասերից ավտոմատ ռեժիմով՝ սույն Որոշման 3-րդ կետում նշված տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան կատարված հարցմամբ՝ ըստ անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի պատրաստվածության, սակայն ոչ ուշ, քան սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրը լրանալը:

(31-ին կետը լրաց. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 105)

32 . Միասնական ռեեստրի ազգային մասերը վարելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմիններին՝ ապահովել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկությունների փոխանցումը միասնական ռեեստրի ազգային մասերից ավտոմատ ռեժիմով անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ իրենց հարցմամբ՝ սույն Որոշման 3-րդ կետում նշված տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան՝ ըստ անդամ պետությունների նշված լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի պատրաստվածության, սակայն ոչ ուշ, քան սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրը լրանալը:

(32-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 105)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: