Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.09.2021-30.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.27/49(1407) 19.08.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական համայնք մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2012 թվականի

թիվ 118

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ կանոններԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ տուգանքների հաշվարկման մեթոդիկայի ԵՎ նշանակման կարգի մասին
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկան և նշանակման կարգը (կցվում է)։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի 29-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կատարման փաստն արձանագրող որոշումն ընդունելուց և կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության կարգը սահմանող ու դրա հրապարակման համար պատասխանատվություն նախատեսող համաձայնագիրը գործողության մեջ դնելուց հետո, երբ լրանում է նշված ակտերն ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթվից հաշված 10 օրացուցային օրը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից
Կ. Կելիմբետով

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկան և նշանակման կարգը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն մեթոդիկան և կարգը մշակվել են «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) 11-րդ կետին համապատասխան, և սահմանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքների անդրսահմանային շուկաներում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդրսահմանային շուկաներ, Պայմանագիր), ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար նախատեսված տուգանքների չափը հաշվարկելու և նշանակելու կարգերը:

(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, փոփ. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

2. Սույն Մեթոդիկայի և կարգի կիրառման նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

«հասույթ»՝ ազգային արժույթով և իրացված այն ապրանքի հաշվարկման հետ կապված բոլոր մուտքերը, որի շուկայում կատարվել է խախտում՝ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում կայացնելու տարվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում, կամ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում կայացնելու ամսաթվին նախորդող օրացուցային տարվա մի մասի ընթացքում, որի ընթացքում կայացվել է խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում, եթե իրավախախտն ապրանքի իրացման հետ կապված գործունեություն չի ծավալել նախորդ օրացուցային տարվա ընթացքում,

խախտում՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելը, ինչպես նաև նրանց կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը, եթե այլ բան նախատեսված չէ.

իրավախախտ՝ իրավաբանական անձ, պաշտոնատար անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ, որը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ին համապատասխան, Հանձնաժողովի կողմից ճանաչվել է մրցակցության ընդհանուր կանոնները անդրսահմանային շուկաներում խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողովին չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած անձ.

«հասույթի հանրագումար»՝ ազգային արժույթով և իրացված այն բոլոր ապրանքների հաշվարկման հետ կապված բոլոր մուտքերը, որոնց շուկաներում դրամային և (կամ) բնաիրային ձևով գործունեություն է իրականացնում իրավախախտը՝ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում կայացնելու տարվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում, կամ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում կայացնելու ամսաթվին նախորդող օրացուցային տարվա մի մասի ընթացքում, որի ընթացքում խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում է կայացվել, եթե իրավախախտն ապրանքի իրացման հետ կապված գործունեություն չի ծավալել նախորդ օրացուցային տարվա ընթացքում։

(2-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, փոփ. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

3. Սույն Մեթոդիկայում և կարգում օգտագործվում են նաև Արձանագրության 2-րդ կետում սահմանված հասկացությունները։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, լրաց. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

 

II. Տուգանքների չափի հաշվարկը

 

4. Խախտման համար տուգանքի չափը որոշվում է բազային տուգանքի չափով՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

Տեղեկատվություն չտրամադրելու համար տուգանքի չափը որոշվում է բազային տուգանքի չափով՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

Տուգանքի չափը հաշվարկելիս Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասության մեջ են մտնում ուսումնասիրությունների անցկացումը և անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների ընդհանուր խախտումների վերաբերյալ գործերի նյութերի նախապատրաստումը (այսուհետ՝ լիազորված կառուցվածքային ստորաբաժանում), իրականացնում է հասույթի վերահաշվարկ ռուբլու՝ Միության համապատասխան անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործի քննության ավարտի օրվա դրությամբ»: Հանձնաժողովի կողմից որոշում ընդունվելու օրվա դրությամբ այն փոխարժեքի փոփոխության դեպքում, որով հաշվարկվել էր տուգանքի չափը, տուգանքի չափի վերջնական հաշվարկը կատարվում է Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելու օրվա դրությամբ Միության համապատասխան անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, լրաց. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

5. Տուգանքի չափը (Տ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Տ = ԲՏ + (ΣԾՀ - ΣՄՀ),

 

որտեղ՝

ԲՏ-ն տուգանքի բազային չափն է,

ΣԾՀ-ն այն թվային ցուցիչների գումարն է, որոնք բնութագրում են պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները,

ΣՄՀ-ն այն թվային ցուցիչների գումարն է, որոնք բնութագրում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները։

6. Տուգանքի բազային չափը (ԲՏ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ԲՏ = (ԱռավՏ + ՆվազՏ) / 2,

 

որտեղ՝

ԱռավՏ–ն տուգանքի առավելագույն չափն է,

ՆվազՏ–ն տուգանքի նվազագույն չափն է։

7. Տուգանքի առավելագույն չափը կազմում է՝

ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 110 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի.

բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին.

գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 75 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 5 000 000 ռուսական ռուբլի.

դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի ընդհանուր գումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին.

ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 15 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 60 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի:

(7-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

8. Տուգանքի նվազագույն չափը կազմում է՝

ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 100 000 ռուսական ռուբլի.

բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հազարերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս.

գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 20 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 200 000 ռուսական ռուբլի.

դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի երեք հազարերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ուսական ռուբլուց ոչ պակաս.

ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 10 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 10 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 150 000 ռուսական ռուբլի:

(8-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

9. Տուգանքը հաշվարկելիս հաշվի են առնվում պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (ՀՄ) և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (ԾՀ), որոնք բնութագրվում են թվային ցուցիչներով։

Թվային ցուցիչը հաշվարկվում է մեղմացնող կամ ծանրացնող յուրաքանչյուր հանգամանքի համար՝ հետևյալ բանաձևով՝

 

ԾՀ (ՄՀ) = ((ԱռավՏ - ՆվազՏ) / 12) х k,

 

որտեղ k–ն պատասխանատվությունը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքի կշռային գործակիցն է։

(9-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

10. Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը նվազագույն տուգանքից պակաս է, կիրառվում է նվազագույն տուգանքը։

Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը առավելագույն տուգանքից ավելի է, կիրառվում է առավելագույն տուգանքը։

 

III. Տուգանային պատասխանատվության միջոցների կիրառման կարգը

 

11. Խախտումների համար տուգանային պատասխանատվության միջոցներ կիրառելիս պահպանվում են հետևյալ ընդհանուր կանոնները՝

ա) տուգանային պատասխանատվության միջոցները կիրառվում են Արձանագրության 16-րդ կետով սահմանված սահմաններում,

բ) տուգանային պատասխանատվության միջոցների կիրառումը իրավախախտին չի ազատում այն պարտավորության կատարումից, որը չկատարելու համար կիրառվել են տուգանային պատասխանատվության միջոցները

գ) իրավախախտը չի կարող կրկին պատասխանատվություն կրել միևնույն խախտման համար,

դ) իրավախախտի կողմից երկու և ավելի խախտում կատարելու դեպքում տուգանք կիրառվում է յուրաքանչյուր կատարված խախտման համար: Ընդ որում, եթե երկու և ավելի խախտումները կատարվել են մեկ գործողության (անգործության) միջոցով, որոնց համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի երկու և ավելի ենթակետերով, տուգանքը կիրառվում է առավել բարձր տուգանային պատասխանատվության միջոցների սահմաններում, որոնք նախատեսված են նման գործողությունների (անգործության) համար:

ե) (ենթակետը հանվել է ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

(11-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, լրաց., փոփ. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

12. Խախտման գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 3 տարին լրանալուց հետո:

Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկատվություն) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 1 տարին լրանալուց հետո:

Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված ժամկետի մեջ չի ներառվում այն ժամկետը, որով գործի քննությունը կասեցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 30-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով:

(12-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, լրաց. ԵՏՀԽ 30.10.20 թիվ 99)

13. Տևող խախտման դեպքում սույն Մեթոդիկայի և կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետը սկսվում է հաշվարկվել խախտումը հայտնաբերելու օրվանից։

Տևող խախտում համարվում է այն խախտումը (գործողությունը կամ անգործությունը), որն արտահայտվում է մրցակցության կանոնները տևական անդադար չպահպանելով կամ տեղեկատվությունը չներկայացնելով։

14. Իրավաբանական անձը, պաշտոնատար անձը, անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը համարվում են խախտման համար պատասխանատվության ենթարկված՝ գործով որոշումը կատարելու ավարտի օրվանից մեկ տարվա ընթացքում։

(14-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

15. Իրավախախտ ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում խախտման համար պահպանվում են տուգանք նշանակելու հետևյալ կանոնները՝

ա) մի քանի իրավաբանական անձանց միաձուլման դեպքում պատասխանատվության ենթարկվում է նոր առաջացած իրավաբանական անձը,

բ) մեկ իրավաբանական անձի՝ մեկ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում պատասխանատվության ենթարկվում է միացրած իրավաբանական անձը,

գ) իրավաբանական անձի բաժանման դեպքում կամ իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման դեպքում պատասխանատվության ենթարկվում է այն իրավաբանական անձը, որին ըստ բաժանիչ հաշվեկշռի փոխանցվել են այն կնքված գործարքներով կամ գույքի նկատմամբ իրավունքները և պարտականությունները, որոնց հետ կապված, կատարվել էր խախտումը,

դ) մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում պատասխանատվության ենթարկվում է նոր առաջացած իրավաբանական անձը,

ե) Արձանագրության 16-րդ կետին համապատասխան մինչև իրավաբանական անձի վերակազմակերպման ավարտը կատարած խախտումների համար իրավախախտի վրա դրված տուգանային պատասխանատվության միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն կետի «ա»-«դ» ենթակետերի դրույթները։

զ) սույն կետի «ա»-«ե» ենթակետերում նշված դեպքերում առաջանում է պատասխանատվություն ՝ անկախ այն բանից, արդյոք պատասխանատվության կանչվող իրավաբանական անձին հայտնի էր խախտման փաստի մասին՝ մինչև վերակազմակերպման ավարտը։

(15-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

16. Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկատվություն) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի նշանակման մասին Հանձնաժողովի որոշումն ընդունվում է սույն Մեթոդիկայի և կարգի 17–րդ կետով սահմանված կարգով։

(16-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, լրաց. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

17. Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (Մրցակցության կանոնների տեղեկատվություն) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալներ (Մրցակցության կանոնների տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (Մրցակցության կանոնների տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի նշանակման մասին Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հետևյալ կարգով՝

ա) լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, որը հայտնաբերել է Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողով տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու փաստը, ծառայողական գրություն է նախապատրաստում Հանձնաժողովի կոլեգիայի՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման համար պատասխանատու անդամի անունով.

բ) Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի նախապատրաստումն իրականացվում է համապատասխան գործի քննությունն իրականացնող Հանձնաժողովի կողմից, որը ստեղծվում և գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ին համապատասխան՝ խախտման գործի քննությունն իրականացնող հանձնաժողովի համար սահմանված կանոններով.

գ) գործի քննության հարցերով հանձնաժողովը Պայմանագրի և Արձանագրության XVIII բաժնով նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը նախապատրաստելիս, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու համար հաշվարկում է տուգանքի չափը:

(17-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

171. Արձանագրության 16-րդ կետով նախատեսված տուգանքները վճարվում են իրավախախտների կողմից Միության այն անդամ պետության ազգային արժույթով, որի տարածքում գրանցված է (մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է) իրավախախտը՝ Հանձնաժողովի կողմից տուգանք նշանակելու մասին որոշում ընդունվելու օրվա դրությամբ Միության նշված անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով։

Արձանագրության 16-րդ կետով նախատեսված տուգանքները իրավախախտների կողմից վճարվում են ամբողջ չափով՝ ոչ ուշ, քան տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օր հետո: Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է այդ որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ սույն մեթոդիկայի և կարգի 18-րդ կետին համապատասխան:

(17.1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

18. Կատարողական վարույթի իրականացման նպատակով՝ Միության այն անդամ պետության արտաքին գործերի նախարարություն են ուղարկվում Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված՝ գործի շրջանակներում որոշումների վավերացված օրինակները՝ այդպիսի իրավախախտումների թվին համապատասխանող քանակությամբ, որտեղ գրանցված է իրավախախտը (իրավախախտները):

(18-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, խմբ. ԵՏՀԽ 14.07.21 թիվ 62)

19. Միության այն անդամ պետության դատական ակտերի, այլ մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի հարկադիր կատարման մարմինը, որի տարածքում գրանցված է իրավախախտը, Հանձնաժողով, ինչպես նաև իրավախախտին է ուղարկում կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենները՝ նշված որոշումը կայացնելու հաջորդող օրվանից ոչ ուշ։

Միության այն անդամ պետության դատական ակտերի, այլ մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի հարկադիր կատարման մարմինը, որի տարածքում գրանցված է իրավախախտը, կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման կայացման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ Հանձնաժողով է ուղարկում որոշման պատճենը։

(19-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման

մեթոդիկայի և նշանակման կարգի

(գլխագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

 

ՑԱՆԿ

 

պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների չափը հաշվարկելիս

(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

 

 

Կշռային
գործակից

Ծանոթագրություն

Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ

1. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կամավոր դադարեցում՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որոնք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել են որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջված տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտներ)
Նշված հանգամանքը ճանաչվում է պատասխանատվությունը մեղմացնող՝ պայմանով, որ մինչև անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի ավարտի մասին հայտարարելը՝ իրավախախտը նշված հանձնաժողով կներկայացնի փաստաթղթեր, որոնք հաստատում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումն ինքնակամ դադարեցնելը

1,25

 

2. Պատճառված վնասի կամավոր
փոխհատուցում կամ պատճառված վնասի կամավոր վերացում՝ իրավախախտի կողմից մինչև անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի ավարտի մասին հայտարարելը՝ հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով

2

 

3. Իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին կամավոր հայտնում Հանձնաժողով Արձանագրությանը համապատասխան

1

Համաձայնագրի՝ Պայմանագրի 76-րդ հոդվածին համապատասխան չթույլատրվող կնքման մասին կամավոր հայտնած իրավախախտը պատասխանատվությունից ազատվում է Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իրավախախտումների համար ՝ Արձանագրության 19-րդ կետով նախատեսված կարգով

4. Իրավախախտի կողմից աջակցության տրամադրում Հանձնաժողովին խախտման գործով քննության ժամանակ

0,5

 

5. Իրավախախտի կողմից խախտման բացասական հետևանքների կանխարգելում

0,5

 

6. Իրավախախտը մրցակցությունը սահմանափակող համաձայնագրի կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպիչ չէ և (կամ) դրանց մասնակցելու համար ստացել է կատարման համար պարտադիր ցուցումներ

0,5

կիրառվում է միայն Համաձայնագրի 14-րդ
հոդվածի 2-րդ մասի համար

7. Իրավախախտը չի անցել մրցակցությունը սահմանափակող՝ իր կողմից կնքված համաձայնագրի կատարմանը՝ հակաիրավական վարքագծից կամավոր հրաժարվելու միջոցով

1,25

կիրառվում է միայն Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի համար

8. Իրավախախտը չի անցել մրցակցությունը
սահմանափակող՝ իր կողմից կնքված համաձայնագրի կատարմանը՝ իրենից անկախ պատճառներով

0,5

կիրառվում է միայն Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի համար

9. Իրավախախտի այլ գործողություններ, որոնք
արտահայտվել են անդրսահմանային շուկայում
մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու
վերաբերյալ գործի վերլուծությանն ու քննությանն
աջակցելու գործում

0,5

 

Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ

1. Անդրսահմանային շուկաներում ընդհանուր կանոնների կրկին խախտում, եթե առաջին խախտումը կատարելու համար իրավախախտն արդեն պատժի է ենթարկվել տուգանքի ձևով՝ պատիժը նշանակելու մասին որոշման կատարումը ավարտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում

2,5

 

2. Իրավախախտի կողմից մրցակցության կանոնների՝ տևող (1 տարի և ավելի) խախտում

1,5

 

3. Իրավախախտի կողմից մրցակցությունը սահմանափակող համաձայնագրերի կամ մրցակցության կանոնները խախտող համաձայնեցված գործողությունների կազմակերպում

2

կիրառվում է միայն Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի համար

(հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105, լրաց., փոփ. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Անդրսահմանային շուկաներում

մրցակցության ընդհանուր

 կանոնները խախտելու համար

 տուգանքների հաշվարկման

մեթոդիկայի և նշանակման կարգի

 

ՑԱՆԿ

 

պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (նշված պայմանագրի թիվ 19 հավելված) նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Եվրասիական տնտեսական հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով նշված արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի չափը հաշվարկելիս

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

 

Կշռային գործակից

I. Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ

1. Առաջին անգամ տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելն այն իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել է որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտ).

2

2. Իրավախախտի կողմից հակաիրավական վարքագծի կամավոր դադարեցում

3

II. Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ

Իրավախախտի կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով կրկին չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը, եթե առաջին խախտումը կատարելու համար իրավախախտին արդեն ենթարկել են պատժի՝ տուգանքի ձևով՝ գործով որոշում ընդունվելու օրվանից մեկ տարվա ընթացքում

5

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԽ 17.12.12 թիվ 105, լրաց. ԵՏՀԽ 30.10.20 թիվ 99փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 115)

 

Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական: