ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2022 թվականի N 1352-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության բնակելի տների և բնակարանների կահավորման նպատակով ձեռք բերված և չօգտագործված գույքից անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել՝
1) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 10 հավելվածի.
11) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 12 հավելվածի.
13) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 13 հավելվածի.
14) «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 14 հավելվածի.
15) «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 15 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և օգտագործված գույքից հետ վերցնել և սեփականության իրավունքով ամրացնել՝
1) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 16 հավելվածի.
2) «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 17 հավելվածի.
3) «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 18 հավելվածի.
4) «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 19 հավելվածի.
5) «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 20 հավելվածի.
6) «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 21 հավելվածի.
7) «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 22 հավելվածի.
8) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 23 հավելվածի.
9) «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 24 հավելվածի.
10) «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 25 հավելվածի.
11) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 26 հավելվածի.
12) «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 27 հավելվածի.
13) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 28 հավելվածի.
14) «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 29 հավելվածի.
15) «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 30 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենների հետ համատեղ, ապահովել որոշմամբ նշված գույքի համապատասխան պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ բոլոր ծախսերն իրականացնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |