ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2015 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
Լուսադիոդային լամպի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, դասակարգման մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ամբողջական կորպուսի մեջ տեղաբաշխված մի քանի լուսադիոդներից և տպատախտակից բաղկացած, փոփոխական հոսանքն ուղղելու և մինչև լուսադիոդներով օգտագործման համար պիտանի մակարդակը լարումը կերպափոխելու համար նախատեսված, ջերմահեռացմամբ և երկցցիկ կամ պարուրակային լամպակոթով լուսադիոդային լամպը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 50 000 0 ենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան (պատկերների օրինակները բերված են հավելվածում):
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 156)
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |