ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 970-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 689-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 689-Ա որոշման հավելվածը «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ» բառերից հետո լրացնել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ» բառերից հետո՝ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |