Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 70

քաղ. Մինսկ


«ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ՝ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՆՁԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) համապատասխան՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում նշված ապրանքների մակնշումն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

(նախաբանը խմբ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

1. Հաստատել կից ներկայացվող՝

հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը,

հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը և հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները.

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

(1-ին կետը խմբ., փոփ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

11. Սահմանել, որ.

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների մակնշումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում դրանք գրանցված (հավատարմագրված) են, եթե այդպիսի տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք գրանցված (հավատարմագրված) են։

(11-ին կետը լրաց. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ՝ բացառությամբ սույն Որոշման 1-ին կետի 2-րդ պարբերության։

Սույն Որոշման 1-ին կետի 2-րդ պարբերությունն ուժի մեջ է մտնում 2016 թվականի ապրիլի 1-ից, սակայն «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 70 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Ապրանքի անվանումը

4303 10 901 0

հագուստի առարկաներ՝ ջրաքիսի մորթուց

4303 10 902 0

հագուստի առարկաներ՝ ճահճակուղբի մորթուց

4303 10 903 0

հագուստի առարկաներ՝ բևեռաղվեսի կամ աղվեսի մորթուց

4303 10 904 0

հագուստի առարկաներ՝ ճագարի կամ նապաստակի մորթուց

4303 10 905 0

հագուստի առարկաներ՝ ջրարջի մորթուց

4303 10 906 0

հագուստի առարկաներ՝ ոչխարի մորթուց

4303 10 908 0

հագուստի այլ առարկաներ*

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 70 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը և հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) համապատասխան։

(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

2. Սույն փաստաթղթում կիրառվող հասկացությունները գործածվում են սույն Համաձայնագրով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

(ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77 որոշման 1-ին կետի «զ» ենթակետի պահանջը` 2-րդ կետից հանել «նշված» բառը հնարավոր չէ կատարել, նշված բառի բացակայության պատճառով)

21. «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ, այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում նշված ապրանքների մակնշման նպատակով օգտագործվում են նույնականացման հետևյալ միջոցները՝

КЕГО տարբերանշանի չիպն արտադրողի կողմից գրանցվող՝ ЯРГО տարբերանշանի չիպի եզակի սերիական համարը.

սույն փաստաթղթի VI բաժնի 3-րդ ենթաբաժնին համապատասխան ձևավորվող՝ հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը, որը գրանցված է ЯРГО տարբերանշանում, ներկայացված է գծավոր ստվերագծային ծածկագրի տեսքով՝ Соёе-128 պայմանանշաններով, և երկչափ ստվերագծային ծածկագրի (20x20 մմ չափ ունեցող (С)Я-ծածկագիր) տեսքով ներկայացված՝ ծածկագրված տեղեկատվության մաս է կազմում։

Նույնականացման միջոցի նյութական կրիչը հսկիչ (նույնականացման) նշանն է։

(21-ին կետը լրաց. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

II. Հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերը

 

3. ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ ապրանքների դրոշմավորման համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանը պետք է պարունակի ներկառուցված ռադիոհաճախականության պիտակ (այսուհետ՝ RFID պիտակ), այն պետք է լինի խիստ հաշվետվության ձևաթուղթ՝ պաշտպանության տարրերով (միջոցներով) (պաշտպանված պոլիգրաֆիկական արտադրանք), պետք է պատրաստվի և իրացվի խիստ հաշվետվության ձևաթղթերի պաշտպանվածության մակարդակին ներկայացվող պահանջներին և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան՝ դրանց իրացման և հաշվառման կարգին համապատասխան։

(3-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

(ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77 որոշման 1-ին կետի «զ» ենթակետի պահանջը` 3-րդ կետից հանել «մասով» բառը հնարավոր չէ կատարել, նշված բառի բացակայության պատճառով)

4. Հսկիչ (նույնականացման) նշանն ունի հետևյալ թույլատրելի չափսերը՝

25 մմ х 160 մմ (որպես տարբերակ՝ մինչև 25 մմ х 210 մմ),

53 մմ х 80 մմ (որպես տարբերակ՝ մինչև 53 մմ х 170 մմ)։

Հսկիչ (նույնականացման) նշանի պատկերները՝ կախված չափսերից, ինչպես նաև այդպիսի նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմը և կառուցվածքը ներկայացված են հավելվածում։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

5. Հսկիչ (նույնականացման) նշանն ապահովվում է պաշտպանության նվազագույն պարտադիր հետևյալ տարրերով (միջոցներով).

հատուկ պաշտպանված թուղթ (թաղանթանյութային կամ սինթետիկ)՝ պաշտպանիչ տարրերով,

պաշտպանիչ հատկանիշներ՝ վիզուալացված քողարկված պատկերների և (կամ) հոլոգրաֆիկ տարրերի հիմքի վրա,

պաշտպանիչ գրաֆիկական տարրեր՝ տեսանելի և (կամ) անտեսանելի, պաշտպանիչ ներկերով պատրաստված,

գրաֆիկական «ծուղակներով» պոզիտիվ և (կամ) նեգատիվ միկրոտեքստ։

Հսկիչ (նույնականացման) նշանի պաշտպանության տարրերի (միջոցների) ընտրությունը, նշված պահանջները հաշվի առնելով, սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

Անդամ պետությունների կողմից որոշվող մարմինները (կազմակերպությունները) սահմանում են հսկիչ (նույնականացման) նշանի պաշտպանության տարրերին (միջոցներին) ներկայացվող պահանջները՝ իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, և դրանց մասին տեղյակ են պահում անդամ պետությունների հսկող մարմիններին։

 

III. Ապրանքների վրա հսկիչ (նույնականացման) նշանի զետեղման եղանակները և կարգը

 

6. Ապրանքները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորելիս կիրառվում են դրանք ապրանքի վրա զետեղելու հետևյալ եղանակները և կարգը՝

ա) ներկարովի, երբ մանածագործական հիմքով հսկիչ (նույնականացման) նշանը մեքենայական եղանակով ներկարվում է անմիջապես արտադրատեսակի կառուցվածքային կարի մեջ՝ ամբողջապես տեսանելի թողնելով այդ նշանի վրա պարունակվող գրաֆիկական տեղեկատվությունը։ Այդ դեպքում հսկիչ (նույնականացման) նշանի զետեղումը կատարվում է ապրանքի պատրաստման ժամանակ՝ այդ նշանը ներսի կողմից (դարձերեսից) կարի մեջ ներկարելու միջոցով՝ ներկարման համար հատուկ դաշտ օգտագործելով.

բ) սոսնձային, երբ ինքնակպչուն հիմքով հսկիչ (նույնականացման) նշանը սոսնձվում է ապրանքի կառուցվածքային տարրի վրա (դրոշմավորման ներկարված մանեկապիտակ)։ Այդ դեպքում հսկիչ (նույնականացման) նշանի զետեղումը կատարվում է ապրանքի վրա այնպիսի դրոշմավորման մանեկապիտակի առկայության դեպքում, որը ներկարված է պատրաստողի կողմից և բավարար չափով ազատ դաշտ ունի՝ նշված նշանը դրա վրա առանց դեֆորմացման տեղավորելու համար։ Հսկիչ (նույնականացման) նշանի զետեղումը կատարվում է այդպիսի նշանի սոսնձային շերտից պաշտպանիչ պատվածքը զատելու և այդ նշանը դրոշմավորման մանեկապիտակի ազատ դաշտի վրա սոսնձելու միջոցով.

գ) վրադիր (կախովի), երբ պլաստիկ հիմքով հսկիչ (նույնականացման) նշանը մեկանգամյա օգտագործման կապարակնքող տարրի օգնությամբ անբաժանելի կերպով ամրացվում է արտադրատեսակի առաջնային մասի մերակի բացվածքի կամ մերակ-օղլակի մեջ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ներկարովի կախիչի կամ կախիչի բռնիչի ներկարովի մերակի մեջ՝ մետաղական շղթայի, մետաղից և այլ նյութերից թիթեղի տեսքով։ Հսկիչ (նույնականացման) նշանի զետեղումը կատարվում է հսկիչ (նույնականացման) նշանի կապարակնիքի ճկուն տարրն արտադրատեսակի առաջնային մասի մերակի բացվածքի կամ մերակ-օղլակի, ներկարովի կախիչի կամ կախիչի բռնիչի ներկարովի մերակի և կապարակնքող տարրի փակիչ սարքվածքի մեջ այնպես անցկացնելու միջոցով, որ բացառվի դրա բաժանումն առանց քանդման։

(6-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

7. Հսկիչ (նույնականացման) նշանի անջատումը դրոշմավորված ապրանքից կամ կապարակնքող տարրից պետք է խախտի հսկիչ (նույնականացման) նշանի ամբողջականությունը և անհնար դարձնի դրա կրկնակի զետեղումը այլ ապրանքի վրա։

 

IV. Հսկիչ (նույնականացման) նշանի նյութին ներկայացվող պահանջները

 

8. Հսկիչ (նույնականացման) նշանի նյութը պետք է ապահովի՝

նշանի և ապրանքի վրա դրա ամրակման ամբողջականությունը,

նշանի վրա պարունակվող տեղեկատվության ընթեռնելիությունը՝ մինչև ապրանքը սպառողին իրացնելը,

կրկնակի օգտագործման փորձ կատարելիս հիմքի քանդումը,

ցրտադիմացկունությունը (-40°C և ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում աշխատունակության պահպանումը)։

Որպես հսկիչ (նույնականացման) նշանի հիմք կարող են օգտագործվել տեքստիլը, պլաստիկը կամ թուղթը։

(8-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

V. Հսկիչ (նույնականացման) նշանի ներկառուցված RFID-պիտակին ներկայացվող պահանջները

 

9. Հսկիչ (նույնականացման) նշանի պատրաստման ժամանակ պետք է օգտագործվի UHF-ընդգրկույթի՝ հետևյալ տեխնիկական բնութագրերն ունեցող RFID-պիտակ՝

ա) աշխատանք ISO 18000-63 ստանդարտի պահանջներին համապատասխանող հաճախականությունների ընդգրկույթներում (860-960 ՄՀց` UHF RFID արձանագրության համար).

բ) RFID-պիտակի չիփի այնպիսի եզակի սերիական համարի առկայությունը, որը դա արտադրողի կողմից գրանցված է չիփի հիշողության TID-տիրույթում.

գ) տվյալների փոխանցման արձանագրություն՝ EPCglobal UHF Class 1 Gen 2 / ISO/IEC 18000-63:2013 և նշվածի հետ համատեղելի ստանդարտի հետագա տարբերակները.

դ) հիշողության ծավալը՝ ЕРС՝ 128 բիթից ոչ պակաս, User՝ 32 բիթից ոչ պակաս, TID՝ 64 բիթից ոչ պակաս.

ե) պահպանման ջերմաստիճանը՝ -40°С-ից մինչև +70°С.

զ) աշխատանքային ջերմաստիճանը՝ -40°С-ից մինչև +50°С.

է) պարբերաշրջանների ծրագրավորումը՝ գրանցման 10 000 պարբերաշրջանից ոչ պակաս:

 

VI. Հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները

 (վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

1. Տեսողականորեն ընթերցվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները

 

10. Հսկիչ (նույնականացման) նշանի վրա զետեղվում է տեսողականորեն ընթերցվող հետևյալ տեղեկատվությունը` անկախ զետեղման եղանակից և նյութից՝

ա) ISO / IEC 29160 Information technology - Radio frequency identification for item management - RFID Emblem ստանդարտին համապատասխանող RFID-պիտակի առկայության հատկանիշը.

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբի կրճատ անվանումը ռուսերենով («Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» («Արտադրատեսակներ՝ բնական մորթուց») ապրանքային դիրքի համաձայն՝ ապրանքների դեպքում)։ Բլոկի չափսերը՝ 5x45 մմ.

գ) ապրանքները շրջանառության մեջ դնելն իրականացրած անդամ պետության երկնիշ ծածկագիրն՝ ըստ Աշխարհի երկրների դասակարգչի, որը հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ (Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU)։ Բլոկի չափսերը՝ 15x18 մմ.

դ) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացման համարը (նույնականացուցիչը), որը կազմվում է սույն բաժնի 3-րդ ենթաբաժնում ներկայացված կանոններին համապատասխան.

ե) ապրանքը շրջանառության մեջ դնելու եղանակի նշումը (ապրանքների ներմուծում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք կամ ապրանքների արտադրություն անդամ պետությունների տարածքներում)։ Ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք նշվում է հսկիչ (նույնականացման) նշանի կարմիր հիմնագույնով և լրացուցիչ՝ անդամ պետության ծածկագիր պարունակող դաշտում աջակողմյան սլաքի գրաֆիկական նշանակման միջոցով։ Անդամ պետությունների տարածքներում ապրանքների արտադրությունը նշվում է հսկիչ (նույնականացման) նշանի կանաչ հիմնագույնով։

(8-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

2. Հսկիչ (նույնականացման) նշանի վրա տեղավորվող՝ մեքենայական եղանակով ընթերցվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները

 

11. Ի լրումն տեսողականորեն ընթերցվող տեղեկատվության՝ հսկիչ (նույնականացման) նշանը պետք է պարունակի մեքենայական եղանակով ընթերցվող հետևյալ տեղեկատվությունը՝

ա) RFID-պիտակը, որն իր մեջ ներառում է՝

հիշողության TID-տիրույթում` RFID-պիտակի չիփի եզակի սերիական համարը, որը գրանցվում է RFID-պիտակի չիփն արտադրողի կողմից,

հիշողության User-տիրույթում` հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը կամ հսկիչ (նույնականացման) նշանը թողարկող երկրի ծածկագիրը, որը գրանցվում է հսկիչ (նույնականացման) նշանն արտադրողի կողմից,

հիշողության EPC-տիրույթում` առևտրային միավորի սերիական գլոբալ համարը (SGTIN), որը գրանցվում է ապրանքը շրջանառության մեջ դնելն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից (ապրանքների մնացորդների դրոշմավորման ժամանակ SGTIN-ի գրանցումը RFID-պիտակի հիշողության EPC-տիրույթում պարտադիր չէ).

բ) Code-128 սիմվոլիկայով գծային ստվերագծային ծածկագիր՝ կատարված սև-սպիտակ գույներով։ Գծային ստվերագծային ծածկագիրը պետք է ծածկագրված տեսքով պարունակի հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացման համարը (նույնականացուցիչը), որը կազմվում է սույն բաժնի 3-րդ ենթաբաժնում ներկայացված կանոններին համապատասխան.

գ) երկչափ ստվերագծային ծածկագիր (20x20 մմ չափսի QR-ծածկագիր), որը ծածկագրված տեսքով պարունակում է հղում դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչին (հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացման համարով՝ ազգային բաղադրիչին ուղղված URL-հարցում)։

 

3. Հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացման համարը (նույնականացուցիչը) կազմելու կանոնները

 

12. Հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացման համարը (նույնականացուցիչն) ունի հետևյալ կառուցվածքը՝ YY-XXXXXX-NNNNNNNNNN, որտեղ.

YY` ապրանքները շրջանառության մեջ դնելն իրականացրած անդամ պետության երկնիշ ծածկագիրը (Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU),

ХХХХХХ` հսկիչ (նույնականացման) նշանի տեսակը (տառաթվային 6 պայմանանշաններ, որոնք կազմվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան),

NNNNNNNNNN` հսկիչ (նույնականացման) նշանի սերիան և համարը (տառաթվային 10 պայմանանշաններ, որոնցում օգտագործվում են 0-ից 9-ը թվանշանները և լատինական այբուբենի մեծատառերը՝ ցանկացած համակցությամբ. կազմվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և ապահովում են ապրանքային խմբի շրջանակներում ապրանքի միավորի ու այն ապրանքները շրջանառության մեջ դնելու եղանակի հաշվառման եզակիությունը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում)։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերի, դրա զետեղման կարգի և հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջների

(գլխագիրը խմբ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

հսկիչ (նույնականացման) նշանների պատկերների

 

Ներմուծեք նկարագրությունը_22023

 

Նկար 1. Հսկիչ (նույնականացման) նշանի պատկերի օրինակը՝ Միության անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների դեպքում

 

Ներմուծեք նկարագրությունը_22024

 

Նկար 2. Հսկիչ (նույնականացման) նշանի պատկերի օրինակը՝ Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների դեպքում

 

Ներմուծեք նկարագրությունը_22025

 

Նկար 3. Հսկիչ (նույնականացման) նշանի պատկերի օրինակը՝ ապրանքի վրա հսկիչ (նույնականացման) նշանը կախովի (վրադիր) եղանակով ամրացնելու դեպքում

 

1-ին և 2-րդ նկարներում օգտագործվող նշումները նշանակում են հետևյալը՝

1` Եվրասիական տնտեսական միության՝ ապրանքը շրջանառության մեջ դնելն իրականացրած անդամ պետության երկնիշ ծածկագիրը. Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU։ Չափսերը՝ 15x18 մմ.

2` ապրանքը շրջանառության մեջ դնելու եղանակը. ա) ապրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք գրաֆիկորեն նշվում է հսկիչ (նույնականացման) նշանի կարմիր հիմնագույնով, լրացուցիչ պատկերվում է աջակողմյան սլաք, բ) անդամ պետությունների տարածքներում ապրանքի արտադրությունը գրաֆիկորեն նշվում է հսկիչ (նույնականացման) նշանի կանաչ հիմնագույնով.

3` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբի՝ տեքստային տեսքով կրճատ անվանումը ռուսերենով («Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» («ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ՝ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ») ապրանքային դիրքի համաձայն՝ ապրանքների դեպքում)։ Չափսերը՝ 5 մմ х 45 մմ.

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

4` հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացման համարը (նույնականացուցիչը) և այդպիսի նշանի նույնականացուցիչը կրկնօրինակող գծային ստվերագծային ծածկագիրը՝ Code 128 ձևաչափով։ Չափսերը՝ 12 մմ х 75 մմ։

Նույնականացուցիչի կառուցվածքն ունի YYXXXXXX-NNNNNNNNNN տեսքը։ Դրա պարունակությունը, բացառությամբ անդամ պետության երկտառ ծածկագրի, սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

5` երկչափ ստվերագծային ծածկագիր (QR-ծածկագիր), որը կրկնօրինակում է հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը և պարունակում է հղում ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի պորտալին։ Չափսերը՝ 20 մմ х 20 մմ.

6` RFID-պիտակի առկայության հատկանիշը։ Չափսերը ՝ 15x15 մմ.

7` դաշտ արտադրատեսակի մեջ ներկարման համար (25 х 10 մմ կամ 53 х 10 մմ) (միայն ապրանքի վրա զետեղման ներկարովի եղանակի համար)։

(հավելվածը խմբ., փոփ. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

(բնութագիրը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 77)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 70 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող, որը հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստումը և անդամ պետությունների իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից փոխանցվում է դրանց անդամ պետությունների իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները

 

1. Սույն պահանջները մշակվել են ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան։ Սույն պահանջներում կիրառվող հասկացությունները գործածվում են նշված Համաձայնագրով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

2. Պատրաստված և իրացված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկատվությունը կուտակվում է ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում։ Միության անդամ պետությունների կողմից որոշվող մարմինները (կազմակերպությունները) (այսուհետ, համապատասխանաբար՝ անդամ պետություններ, մարմիններ (կազմակերպություններ)) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի տեղեկատվական ծառայությունների միջոցով անդամ պետության իրավասու (լիազորված) մարմին են ուղարկում յուրաքանչյուր հսկիչ (նույնականացման) նշանի վերաբերյալ հետևյալ պարտադիր տեղեկատվությունը՝

ա) հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստումը և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում անդամ պետության մարմնի (մարմինների) (կազմակերպության (կազմակերպությունների)) գրանցման համարը (համարները).

բ) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացման համարը (նույնականացուցիչը).

գ) հարկ վճարողի՝ հսկիչ (նույնականացման) նշանի պատվիրատու հանդիսացող կազմակերպության համարը (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը և բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը).

դ) ապրանքը շրջանառության մեջ դնելու եղանակը (ներմուծում Միության մաքսային տարածք կամ արտադրություն անդամ պետությունների տարածքներում).

ե) այն ապրանքի քառանիշ ծածկագիրն՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկին համապատասխան, որի համար օգտագործվելու են հսկիչ (նույնականացման) նշանները.

զ) հսկիչ (նույնականացման) նշանի պատրաստման ամսաթիվը.

է) հսկիչ (նույնականացման) նշանը պատվիրատուին իրացնելու ամսաթիվը.

ը) հսկիչ նշանի ռադիոհաճախականության պիտակի չիփի նույնականացուցիչը (Tag Identifier, TID)։

3. Սույն պահանջների 2-րդ կետում նշված տեղեկատվությունը մարմինների (կազմակերպությունների) կողմից փոխանցվում է անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին՝ հսկիչ (նույնականացման) նշանները պատրաստելուց և (կամ) իրացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

4. Էլեկտրոնային տարբերակով մարմինների (կազմակերպությունների) կողմից փոխանցվող տվյալների կառուցվածքը և ձևաչափը ներկայացված են նկարագրության մեջ՝ համաձայն հավելվածի։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջների, որը հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստումը և անդամ պետությունների իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից փոխանցվում է դրանց անդամ պետությունների իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից դրանց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տվյալների կառուցվածքի և ձևաչափերի

 

1. Սույն նկարագրությամբ սահմանվում են հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից դրանց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տվյալների (այսուհետ՝ փոխանցվող տվյալներ) կառուցվածքին և ձևաչափերին ներկայացվող պահանջները։

2. Ազգային բաղադրիչ փոխանցվող տվյալների ձևաչափը սահմանվում է ներպետական օրենսդրությամբ։ Առաջարկվում է փոխանցվող տվյալները կազմել XML-ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fouth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR7REC-xml հասցեով),

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով),

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

3. Փոխանցվող տվյալների առաջարկվող կառուցվածքը ներկայացված է աղյուսակում։

4. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«տարրի անվանումը»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը,

«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստ,

«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա կազմման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր իմաստների բառային նկարագրություն,

«բազմ.»՝ տարրերի բազմաքանակություն (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը)։

5. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշումները՝

1` տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n` տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*` տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*` տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m` տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1` տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*` տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m` տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։

 

Աղյուսակ

 

Փոխանցվող տվյալների կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Ռեեստրում անդամ պետության մարմնի (կազմակերպության) գրանցման համարը (գրանցման մասին փաստաթղթի համարը)

հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստումը և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում անդամ պետության մարմնի (կազմակերպության) գրանցման համարը (գրանցման մասին փաստաթղթի համարը)

տարրը նախատեսված է հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստումը և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում անդամ պետության մարմնի (կազմակերպության) գրանցման համարը (գրանցման մասին փաստաթղթի համարը) նշելու համար

1

2. Տեղեկությունները կազմելու ամսաթիվը և ժամանակը

տեղեկությունները կազմելու ամսաթիվը և ժամանակը

տարրը նախատեսված է տեղեկությունները կազմելու ամսաթիվը և ժամանակը նշելու համար

0..1

3. Հարկ վճարողի համարը (ներառված է «Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ» տարրի կազմում)

հարկ վճարողի՝ հսկիչ (նույնականացման) նշանի պատվիրատու հանդիսացող կազմակերպության համարը (հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող՝ անդամ պետությունների իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների կազմում)

տարրը նախատեսված է հարկ վճարողի համարը նշելու համար (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը և բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը), հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող և այդպիսի նշանների պատրաստման պատվիրատու-կազմակերպություն հանդիսացող՝ անդամ պետությունների իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար։ Տարրը փոխանցվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին անդամ պետության՝ հսկիչ (նույնականացման) նշանների իրացումն իրականացնող մարմնի (կազմակերպության) կողմից։

1

4. Իրացված հսկիչ (նույնականացման) նշանների քանակը

իրացված հսկիչ (նույնականացման) նշանների ընդհանուր քանակը

տարրը նախատեսված է այն իրացված հսկիչ (նույնականացման) նշանների ընդհանուր քանակը նշելու համար, որոնց մասին տեղեկությունները փոխանցվում են դրանց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին

0..1

5. Պատրաստված և իրացված հսկիչ (նույնականացման) նշանները

պատրաստված և իրացված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ

տարրը նախատեսված է պատրաստված և իրացված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ նշելու համար

1..*

5.1. Ապրանքը շրջանառության մեջ դնելու եղանակը

ապրանքը շրջանառության մեջ դնելու ծածկագրային նշագրերը

հնարավոր նշանակությունները՝

1` ներմուծում Միության մաքսային տարածք.

2` արտադրություն անդամ պետությունների տարածքներում

1

5.2. Ապրանքի քառանիշ ծածկագիրն՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի այն ապրանքի քառանիշ ծածկագիրը՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկին համապատասխան, որի համար օգտագործվելու են հսկիչ (նույնականացման) նշանները

տարրը նախատեսված է ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի այն ապրանքի քառանիշ ծածկագիրը նշելու համար՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկին համապատասխան, որի համար օգտագործվելու են հսկիչ (նույնականացման) նշանները

1

5.3 Ապրանքի դրոշմավորման համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ

ապրանքի դրոշմավորման համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ

տարրը նախատեսված է ապրանքի դրոշմավորման համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ նշելու համար

1

5.3.1. Հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստման ամսաթիվը

հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստման ամսաթիվը

տարրը նախատեսված է հսկիչ (նույնականացման) նշանների պատրաստման ամսաթվի մասին տեղեկություններ նշելու համար

1

5.3.2. Հսկիչ (նույնականացման) նշաններն իրացնելու ամսաթիվը

հսկիչ (նույնականացման) նշանների պատվիրատու հանդիսացող կազմակերպությանը հսկիչ (նույնականացման) նշաններն իրացնելու ամսաթիվը

տարրը նախատեսված է պատվիրատու հանդիսացող կազմակերպությանը հսկիչ (նույնականացման) նշաններն իրացնելու ամսաթվի մասին տեղեկություններ նշելու համար

1

   

Տարրը փոխանցվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին անդամ պետության՝ հսկիչ (նույնականացման) նշանների իրացումն իրականացնող մարմնի (կազմակերպության) կողմից

 

5.3.3. Հսկիչ (նույնականացման) նշանների բնութագրերը

հսկիչ (նույնականացման) նշանների բնութագրերի մասին տեղեկություններ՝ ստորև ներկայացված կառուցվածքին համապատասխան

տարրը նախատեսված է հսկիչ (նույնականացման) նշանների բնութագրերի մասին տեղեկություններ նշելու համար

1..*

5.3.3.1. Հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը

հսկիչ (նույնականացման) նշանի՝ տեսողականորեն պատկերվող նույնականացուցիչը

ձևանմուշ՝ [A-Z] {2} [-] {1 }[A-Z0-9] {6} [-] {1 } [ A-Z0-9] {10}

1

5.3.3.2. Հսկիչ (նույնականացման) նշանի ռադիոհաճախականության պիտակի չիփի նույնականացուցիչը

հսկիչ (նույնականացման) նշանի ռադիոհաճախականության պիտակի չիփի եզակի նույնականացուցիչը (ռադիոհաճախականության պիտակի TID համարը) հաշվարկման տասնվեցական համակարգում

 

1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 70 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող, որը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում է դրանց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն պահանջները մշակվել են ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան։

Սույն պահանջներում կիրառվող հասկացությունները գործածվում են նշված Համաձայնագրով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

Հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններն ազգային բաղադրիչ փոխանցելիս ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պատասխանատվություն են կրում հսկիչ (նույնականացման) նշաններում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

II. Տեղեկատվության կառուցվածքը

 

1. Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծման կամ դրանց արտադրության ժամանակ փոխանցվող՝ հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկատվություն:

2. Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների արտադրությունը և (կամ) դրանց՝ Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի միջոցով անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին են փոխանցում հետևյալ պարտադիր տեղեկատվությունը՝

ա) հարկ վճարողի՝ հսկիչ (նույնականացման) նշանի պատվիրատու հանդիսացող կազմակերպության համարը (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը և բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը).

բ) ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

գ) ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարը (ներմուծող կազմակերպությունների համար).

դ) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը.

ե) առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (Global Trade Item Number) (այսուհետ՝ GTIN).

զ) հսկիչ (նույնականացման) նշանի ռադիոհաճախականության պիտակի չիփի նույնականացուցիչը (Tag Identifier) (այսուհետ՝ TID).

է) առևտրային միավորի սերիական գլոբալ համարը (Serialized Global Trade Item Number) (այսուհետ՝ SGTIN)։

3. Անդամ պետությունների ազգային բաղադրիչների կազմում պետք է նախատեսված լինի հսկողության ենթակա ապրանքների մասին հավաստի տվյալների հաշվառումը և պահպանումն ապահովող տեղեկատվական ռեսուրսի ձևավորում։ Տվյալ ռեսուրսը պետք է իրագործվի GS1 կազմակերպության (Ավտոմատ նույնականացման համաշխարհային ասոցիացիայի) ազգային (տարածաշրջանային) ծառայությունների փոխգործակցության հիման վրա կամ ապրանքային անվանացանկի և ապրանքների նկարագրության գծով կենտրոնացված ազգային ռեսուրսի ստեղծման միջոցով։ Ապրանքների արտադրությունը և (կամ) Միության մաքսային տարածք դրանց ներմուծումն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը նշված տեղեկատվական ռեսուրս են փոխանցում հետևյալ պարտադիր տեղեկատվությունը՝

ա) ապրանքի անվանումը.

բ) ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ փաստաթղթերի մատնանշումը (այդպիսի նորմատիվ փաստաթղթերով բաց թողնվող ապրանքների համար).

գ) ապրանքն արտադրողի անվանումը (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը), GLN-ը (առկայության դեպքում).

դ) ապրանքի տարատեսակը (այն նյութի անվանումը, որից պատրաստված է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ (գույնը, չափը, մոդելը և այլն)).

ե) ապրանքի պատկերը (այն դեպքում, երբ այդպիսի տեղեկատվության փոխանցումը սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ).

զ) ապրանքի ծագման երկիրը.

է) ապրանքի քանակի չափման միավորը։

4. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել ապրանքների արտադրությունը կամ Միության մաքսային տարածք դրանց ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչ (այսուհետ՝ ազգային բաղադրիչ) փոխանցվող լրացուցիչ տեղեկատվության ցանկ։ Նշված լրացուցիչ տեղեկատվությունը չի կարող օգտագործվել անդրսահմանային առևտրում։

 

2. Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռքբերված ապրանքի վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը

 

5. Միության տարածքում անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքներ ձեռք բերելուց հետո անդամ պետությունների իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ապրանքի վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են՝ ազգային բաղադրիչ փոխանցելով տեղեկություններ, որոնք պարունակում են անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ հետևյալ պարտադիր տեղեկատվությունը՝

ա) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը և (կամ) TID-ը և (կամ) SGTIN-ը.

բ) անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը ձեռք բերած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հարկ վճարողի համարը.

գ) արտահանման երկրի համարը։

 

3. Ապրանքների մնացորդների դրոշմավորման ժամանակ հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկատվությունը

 

6. Այն դեպքում, երբ ապրանքները ներառվում են հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ), այդպիսի ապրանքներով մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում են այդ ապրանքների մնացորդները և էլեկտրոնային եղանակով հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են։ Այդպիսի տեղեկատվություն տրամադրելու ժամկետները սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում գրանցված են տվյալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Ազգային բաղադրիչ են փոխանցվում այն տեղեկությունները, որոնք պարունակում են մնացորդների թվից ապրանքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը (բացառությամբ կոմիսիոն առևտրի ժամանակ ապրանքների մնացորդների)՝

ա) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը և (կամ) TID-ը և (կամ) SGTIN-ը.

բ) հսկիչ (նույնականացման) նշանի պատվիրատու հանդիսացող հարկ վճարողի համարը.

գ) ապրանքի անվանումը.

դ) ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ փաստաթղթերի մատնանշումը (այդպիսի նորմատիվ փաստաթղթերով բաց թողնվող ապրանքի համար).

ե) ապրանքն արտադրողի անվանումը (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը), GLN-ը (առկայության դեպքում).

զ) ապրանքի տարատեսակը (այն նյութի անվանումը, որից պատրաստված է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ (գույնը, չափը, մոդելը և այլն)).

է) արտադրող երկրի անվանումը.

ը) ապրանքները շրջանառության մեջ դնելու եղանակը.

թ) ներմուծող ընկերությունների համար՝ ապրանքների մասին այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքը դրվել է շրջանառության մեջ.

ժ) GTIN-ը։

 

4. Ապրանքների կոմիսիոն առևտրի ժամանակ հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկատվությունը

 

7. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված կոմիսիայի պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն վաճառքի ժամանակ այդպիսի առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելու պահից ոչ ուշ դրոշմավորում են այդ ապրանքները հսկիչ (նույնականացման) նշաններով և հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են։ Ապրանքների կոմիսիոն առևտրի ժամանակ հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկացնելիս ապրանքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ փոխանցվում է հետևյալ պարտադիր տեղեկատվությունը (այդ թվում՝ կոմիսիոն առևտրի ժամանակ ապրանքների մնացորդների վերաբերյալ)՝

ա) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը և (կամ) TID-ը և (կամ) SGTIN-ը.

բ) կոմիսիոն վաճառքն իրականացնող՝ հսկիչ (նույնականացման) նշանի պատվիրատու հանդիսացող հարկ վճարողի համարը։

 

5. Գնորդների կողմից վերադարձված ապրանքների համար հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկատվությունը

 

8. Այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրության մեջ սահմանված են մանրածախ առևտրի շրջանակներում իրացված ապրանքների վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկացմանը ներկայացվող պահանջներ, և ապրանքը վերադարձվել է պատշաճ որակի ապրանքի վերադարձի (փոխանակման) համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետում, և պահպանված է հսկիչ նշանի ամբողջականությունը, ապա ապրանքը չի վերադրոշմավորվում, և տեղեկատվական համակարգ է փոխանցվում հետևյալ տեղեկատվությունը՝

ա) հարկ վճարողի՝ վաճառող հանդիսացող կազմակերպության համարը (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը և բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը).

բ) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը և (կամ) TID-ը և (կամ) SGTIN-ը.

գ) ապրանքի վերադարձը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները։

9. Այն դեպքում, երբ հսկիչ (նույնականացման) նշանը վնասվել կամ ոչնչացվել է, և (կամ) ապրանքի վերադարձը (փոխանակումն) իրականացվում է պատշաճ որակի ապրանքի վերադարձի (փոխանակման) համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետը գերազանցող ժամկետում (եթե անդամ պետությունների օրենսդրության մեջ սահմանված են մանրածախ առևտրի շրջանակներում իրացված ապրանքների վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկացմանը ներկայացվող պահանջներ), վաճառողն այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելու պահից ոչ ուշ դրոշմավորում է այդ ապրանքները հսկիչ (նույնականացման) նշաններով և հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկացնում է այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում այն գրանցված է։ Գնորդների կողմից վերադարձված ապրանքների համար հսկիչ (նույնականացման) նշանների օգտագործման մասին տեղեկացնելիս ապրանքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ փոխանցվում է հետևյալ պարտադիր տեղեկատվությունը՝

ա) հարկ վճարողի՝ վաճառող հանդիսացող կազմակերպության համարը.

բ) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը (հինը՝ պարզելու հնարավորության դեպքում).

գ) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը (նորը) և (կամ) TID-ը (նորը) և (կամ) SGTIN-ը (նորը),

դ) ապրանքի վերադարձը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները։

 

6. Մանրածախ առևտրի շրջանակներում իրացված կամ որևէ պատճառով ոչնչացված (կորած) ապրանքի վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկատվությունը

 

10. Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող անդամ պետությունների իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) կամ ոչնչացված (կորած) ապրանքի վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են՝ այն դեպքում, երբ այդպիսի տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։ Անդամ պետությունների օրենսդրությամբ մանրածախ առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) կամ ոչնչացված (կորած) ապրանքի վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկացմանը ներկայացվող պահանջներ սահմանվելու դեպքում իրացված ապրանքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ տրամադրվում է հետևյալ տեղեկատվությունը՝

ա) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը և (կամ) TID-ը և (կամ) SGTIN-ը.

բ) ապրանքը շրջանառությունից հանելու եղանակը (վաճառք, ոչնչացում).

գ) ապրանքը շրջանառությունից հանելն իրականացրած հարկ վճարողի համարը.

դ) ապրանքը շրջանառությունից հանելու ամսաթիվը.

ե) ապրանքը ոչնչացնելու (կորցնելու) դեպքում՝ ակտի վավերապայմանները։

 

III. Տեղեկատվության ձևաչափը

 

11. Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող՝ անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվող տվյալների կառուցվածքը և ձևաչափը ներկայացված են նկարագրության մեջ՝ համաձայն հավելվածի։

 

III. Տեղեկատվության փոխանցման ժամկետները

 

12. Դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկատվության փոխանցման (մինչև դրանց դրոշմավորումը) ժամկետը սահմանվում է ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող՝ անդամ պետությունների իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ինքնուրույն։

13. Ըստ արտադրվող և (կամ) ներմուծվող ապրանքի յուրաքանչյուր միավորի դրոշմավորված ապրանքների մասին տեղեկատվության փոխանցումը (դրանց դրոշմավորումից հետո) իրականացվում է ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող՝ անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ինքնուրույն, սակայն արտադրության, ապրանքների փաթեթավորման (վերափաթեթավորման), պահպանման վայրերից ապրանքների բեռնառաքման ժամանակից ոչ ուշ կամ նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տեղեկատվություն տրամադրելը՝ ներառյալ կոմիսիոն վաճառքը։

14. Ցանկի մեջ կրկին ներառված ապրանքների՝ դրոշմավորման ենթակա մնացորդների մասին տեղեկատվության փոխանցման ժամկետները սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում գործունեություն են իրականացնում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջների, որը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում է իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տվյալների կառուցվածքի և ձևաչափերի

 

1. Սույն նկարագրությամբ սահմանվում են հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տվյալների (այսուհետ՝ փոխանցվող տվյալներ) կառուցվածքին և ձևաչափերին ներկայացվող պահանջները։

2. Ազգային բաղադրիչ փոխանցվող տվյալների ձևաչափը սահմանվում է ներպետական օրենսդրությամբ։ Առաջարկվում է փոխանցվող տվյալները կազմել XML-ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fouth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով),

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http ://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով),

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

3. Փոխանցվող տվյալների առաջարկվող կառուցվածքը ներկայացված է 1-ին և 2-րդ աղյուսակներում։

4. 1-ին և 2-րդ աղյուսակներում ձևավորվում են հետևյալ տողերը (վանդակները)՝

«տարրի անվանումը»` տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը,

«տարրի նկարագրությունը»` տարրի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստ,

«ծանոթագրություն»` տարրի նշանակությունը հստակեցնող, դրա կազմման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր իմաստների բառային նկարագրություն,

«բազմ.»` տարրերի բազմաքանակություն (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը)։

5. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշումները՝

1` տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում,

n` տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1),

1..*` տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների,

n..*` տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1),

n..m` տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n),

0..1` տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում,

0..*` տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների,

0..m` տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։

6. Տեղեկությունները նշելու պարտադիր լինելու մասին տեղեկատվությունը՝ կախված «Ներկայացվող տեղեկատվության տեսակի ծածկագիր» տարրի արժեքից (1-ին աղյուսակ, 3.1 կետ), ներկայացված է 3-րդ աղյուսակում։

 

Աղյուսակ 1.

 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվող տվյալների կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Հարկ վճարողի համարը (ներառված է «Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ» տարրի կազմում)

հարկ վճարողի՝ հսկիչ (նույնականացման) նշանի պատվիրատու հանդիսացող կազմակերպության համարը (հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունը (ապրանքները շրջանառությունից հանելն) իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների կազմում՝ իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին)

տարրը նախատեսված է հարկ վճարողի համարը նշելու համար (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը և բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը)՝ այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, որն իրականացնում է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված ապրանքների շրջանառությունը (ապրանքները շրջանառությունից հանելը) և հանդիսանում է այդպիսի նշանների պատրաստման պատվիրատու կազմակերպություն

1

2. Տեղեկությունները կազմելու ամսաթիվը և ժամանակը

տեղեկությունները կազմելու ամսաթիվը և ժամանակը

նշվում են տեղեկությունները կազմելու ամսաթիվը և ժամանակը

0..1

3. Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ

այն ապրանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց վրա զետեղված են հսկիչ (նույնականացման) նշաններ

տարրում նշվում են այն ապրանքների մասին տեղեկություններ, որոնց վրա զետեղված են հսկիչ (նույնականացման) նշաններ

1..*

3.1 Ներկայացվող տեղեկատվության տեսակի ծածկագիրը

ներկայացվող տեղեկատվության տեսակի ծածկագրային նշագիրը

հնարավոր նշանակությունները՝

1` Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքներ.

2` անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքներ.

3` անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքներ.

4` ապրանքների մնացորդներ, որոնց վրա զետեղված են հսկիչ (նույնականացման) նշաններ.

5` ապրանքների կոմիսիոն առևտուր.

6.1` գնորդների կողմից վերադարձված ապրանքներ (ապրանքը վերադարձված է պատշաճ որակի ապրանքի վերադարձի (փոխանակման) համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետում, և հսկիչ նշանի ամբողջականությունը պահպանված է).

6.2` գնորդների կողմից վերադարձված ապրանքներ (հսկիչ (նույնականացման) նշանը վնասվել կամ ոչնչացվել է, և (կամ) ապրանքի վերադարձը (փոխանակումն) իրականացվում է պատշաճ որակի ապրանքի վերադարձի (փոխանակման) համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետը գերազանցող ժամկետում).

7` մանրածախ առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) կամ շրջանառությանն առնչվող որևէ պատճառով ոչնչացված (կորած) ապրանքներ

1

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

3.2 Արտահանման երկրի ծածկագիրը

անդրսահմանային առևտրի ժամանակ ապրանքն արտահանած անդամ պետության ծածկագիրը

տարրում նշվում է անդրսահմանային առևտրի ժամանակ ապրանքն արտահանած անդամ պետության ծածկագիրը

0..1

3.3 Ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարը

ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարը

տարրում նշվում են Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների մասին հայտարարագրի վերաբերյալ տեղեկություններ

0..1

3.4 Ապրանքների և օգտագործված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ

ապրանքների և օգտագործված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ

տարրում նշվում են ապրանքների և օգտագործված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տեղեկություններ

1..*

3.4.1 Ապրանքի հերթական համարը՝ ապրանքների մասին հայտարարագրում

ապրանքի հերթական համարը՝ ապրանքների մասին հայտարարագրում

տարրում՝ Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների համար նշվում են ապրանքների մասին հայտարարագրում ապրանքի հերթական համարի վերաբերյալ տեղեկություններ

0..1

3.4.2 Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի

տարրում նշվում է ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

0..1

3.4.3 Տեղեկություններ ապրանքի միավորի մասին

այն ապրանքի միավորի մասին տեղեկություններ, որի վրա զետեղված է հսկիչ (նույնականացման) նշանը

 

1..*

3.4.3.1. Ապրանքի մասին տեղեկություններ, որոնք փոխանցվում են տեղեկատվական ռեսուրս

Ապրանքի մասին տեղեկություններ, որոնք փոխանցվում են հսկողության ենթակա ապրանքների մասին հավաստի տվյալների հաշվառումը և պահպանումն ապահովող տեղեկատվական ռեսուրս

տարրը սահմանում է ապրանքի մասին տեղեկություններ, որոնք փոխանցվում են հսկողության ենթակա ապրանքների մասին հավաստի տվյալների հաշվառումը և պահպանումն ապահովող տեղեկատվական ռեսուրս. տարրի կառուցվածքը ներկայացված է 2-րդ աղյուսակում

0..1

3.4.3.2. Հսկիչ (նույնականացման) նշանի ռադիոհաճախականության պիտակի չիփի նույնականացուցիչը

հսկիչ (նույնականացման) նշանի ռադիոհաճախականության պիտակի չիփի եզակի նույնականացուցիչը (ռադիոհաճախականության պիտակի TID համարը) հաշվարկման տասնվեցական համակարգում

 

0..1

3.4.3.3. Հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը

հսկիչ (նույնականացման) նշանի՝ տեսողականորեն պատկերվող նույնականացուցիչը

ձևանմուշ՝ [A-Z] {2}[-] {1}[A-Z0-9] {6} [-]{1}[A-Z0-9]{10}

1

3.4.3.4. Վնասված (ոչնչացված) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը

վնասված (ոչնչացված) հսկիչ (նույնականացման) նշանի՝ տեսողականորեն պատկերվող նույնականացուցիչը (այն դեպքում, երբ տվյալ տարրի վերաբերյալ տեղեկացումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)

ձևանմուշ՝ [A-Z] {2}[-] {1}[A-Z0-9] {6} [-]{1}[A-Z0-9]{10}

0..1

3.4.3.5. Առևտրային միավորի սերիական գլոբալ համարը

առևտրային միավորի (ապրանքի, արտադրանքի) սերիական գլոբալ համարը՝ SGTIN-96 ստանդարտով

առավելագույն երկարությունը՝ 100

0..1

3.3.3.6. Ապրանքը շրջանառության մեջ դնելու եղանակը

ապրանքը շրջանառության մեջ դնելու եղանակը

հնարավոր նշանակությունները՝

1` ներմուծում Միության մաքսային տարածք.

2` արտադրություն անդամ պետությունների տարածքում

0..1

3.3.3.7. Ապրանքը շրջանառությունից հանելու եղանակը

ապրանքը շրջանառությունից հանելու ծածկագրային նշագրերը (մանրածախ առևտրի դեպքում)

հնարավոր նշանակությունները՝

1` մանրածախ առևտրի շրջանակներում իրացում (վաճառք).

2` ապրանքի ոչնչացում (կորուստ)

0..1

3.4.3.8. Ապրանքը շրջանառությունից հանելու ամսաթիվը

ապրանքը շրջանառությունից հանելու ամսաթիվը (մանրածախ առևտրի դեպքում)

տարրը պարունակում է տեղեկություններ ապրանքը շրջանառությունից հանելու ամսաթվի մասին

0..1

3.4.3.9. Ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկություններ (այդպիսի փաստաթղթերով բաց թողնվող ապրանքի համար)

ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող՝ անդամ պետությունների նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկություններ (այդպիսի նորմատիվ փաստաթղթերով բաց թողնվող ապրանքի համար)

տարրը պարունակում է ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկություններ (այդպիսի նորմատիվ փաստաթղթերով բաց թողնվող ապրանքի համար)

0..*

3.4.3.10. Տեղեկություններ ապրանքի վերադարձը հաստատող փաստաթղթերի մասին

վերադարձը հաստատող փաստաթղթերի վավերապայմանների մասին տեղեկություններ

տարրը պարունակում է վերադարձը հաստատող փաստաթղթերի վավերապայմանների մասին տեղեկություններ

0..*

3.4.3.11. Տեղեկություններ ապրանքի ոչնչացումը հաստատող փաստաթղթերի մասին

ապրանքի ոչնչացումը հաստատող փաստաթղթի վավերապայմանների մասին տեղեկություններ

տարրը պարունակում է տեղեկություններ ապրանքի ոչնչացումը հաստատող փաստաթղթի վավերապայմանների վերաբերյալ

0..*

 

Աղյուսակ 2.

 

Հսկողության ենթակա ապրանքների մասին հավաստի տվյալների հաշվառումը և պահպանումն ապահովող տեղեկատվական ռեսուրս փոխանցվող տվյալների տարրի կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Ապրանքի մասին տեղեկություններ, որոնք փոխանցվում են տեղեկատվական ռեսուրս

ապրանքի մասին տեղեկություններ, որոնք փոխանցվում են հսկողության ենթակա ապրանքների մասին հավաստի տվյալների հաշվառումը և պահպանումն ապահովող տեղեկատվական ռեսուրս

տարրը սահմանում է ապրանքի մասին տեղեկություններ, որոնք փոխանցվում են հսկողության ենթակա ապրանքների մասին հավաստի տվյալների հաշվառումը և պահպանումն ապահովող տեղեկատվական ռեսուրս

 

1.1. Global Trade Item Number նույնականացուցիչը

առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը՝ թվային արժեքը

օգտագործվում է առևտրային միավորի եզակի նույնականացման համար

0..1

1.2. Ապրանքն արտադրողի անվանումը

ապրանքն արտադրողի անվանումը

 

0..1

1.3. Ապրանքն արտադրողի GLN-ը

ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը

-

0..1

1.4. Ապրանքի անվանումը

ապրանքի անվանումը

-

0..1

1.5. Ապրանքի տարատեսակը

այն նյութի անվանումը, որից պատրաստված է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ (գույնը, չափը, մոդելը և այլն)

նշվում է այն տեղեկատվությունը, որը տեղավորվում է փաթեթվածքի դիմերեսի վրա

0..1

1.6. Ապրանքի ծագման երկիրը

տեղեկություններ ապրանքի ծագման երկրի մասին

տեղեկություններ ապրանքի ծագման երկրի մասին

0..1

1.7. Չափման միավորը

ապրանքի քանակի չափման միավորը

տարրը պարունակում է տեղեկություններ ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշագրի) մասին

0..1

1.8. Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

 

Աղյուսակ 3. Տեղեկությունները նշելու պարտադիր լինելու մասին տեղեկատվություն՝ կախված «Ներկայացվող տեղեկատվության տեսակի ծածկագիր» տարրի արժեքից

 

Տվյալների տարրի անվանումը

Ներկայացվող տեղեկատվության տեսակը

Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքներ, անդամ պետու-թյունների տարածքում արտադրված ապրանքներ

անդրսահ-մանային առևտրի շրջանակ-ներում ձեռք բերված ապրանքներ

ապրանքների մնացորդներ,
որոնց վրա զետեղված են հսկիչ (նույնա-կանացման) նշանները

ապրանք-ների կոմիսիոն առևտուր

գնորդների կողմից
վերադարձված
ապրանքներ*

մանրածախ առևտրի շրջանակ-ներում իրացված (վաճառված) կամ որևէ պատճառով ոչնչացված (կորած) ապրանքներ*

ապրանքը վերադարձվել է պատշաճ որակի ապրանքի վերադարձի (փոխանակման) համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետում, և
հսկիչ նշանի ամբողջակա-նությունը պահպանված է

հսկիչ (նույնակա-նացման)
նշանը վնասվել կամ ոչնչացվել է, և (կամ) ապրանքի վերադարձը (փոխա-նակումն) իրականացվում է պատշաճ որակի ապրանքի վերադարձի (փոխա-նակման) համար
անդամ
պետու-թյունների օրենսդրու-թյամբ սահմանված ժամկետը գերազանցող ժամկետում

Հարկ վճարողի համարը

Տեղեկու-թյունները կազմելու ամսաթիվը և ժամանակը

   

       

Ներկայացվող տեղեկատ-վության տեսակի ծածկագիրը

Արտահանման երկրի ծածկա-գիրը

 

         

Ապրանքների մասին հայտարարագրի գրանցման
համարը

(ներմուծող կազմակերպու-թյունների համար)

 

(ներմուծող կազմակերպու-թյունների
համար)

       

Ապրանքի հերթական համարը՝ ապրանքների մասին հայտարարա-գրում

(ներմուծող կազմակերպու-թյունների համար)

 

(ներմուծող կազմակերպու-թյունների
համար)

       

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

 

       

Global Trade Item Number նույնականա-ցուցիչը

 

       

Ապրանքն արտադրողի անվանումը

 

       

Ապրանքն արտադրողի GLN-ը

(առկայության դեպքում)

 



(առկայության դեպքում)

       

Ապրանքի անվանումը

 

     

Ապրանքի տարատեսակը

 

     

Ապրանքի ծագման երկիրը

 

       

Չափման միավորը

 

     

Ապրանքի պատկերը

✓*

 

✓*

✓*

     

Հսկիչ (նույնականա-ցման) նշանի ռադիո-հաճախակա-նության պիտակի չիփի նույնականա-ցուցիչը

(հաշվի առնելով
5-րդ կետի «ա» ենթակետը)

(հաշվի առնելով
6-րդ կետի
«ա» ենթակետը)

(հաշվի առնելով
7-րդ կետի «ա» ենթակետը)

(հաշվի
առնելով 8-րդ կետի «բ» ենթակետը)

(հաշվի առնելով 9-րդ կետի
«բ» ենթակետը)

(հաշվի առնելով
10-րդ կետի «ա» ենթակետը)

Հսկիչ (նույնակա-նացման) նշանի նույնականա-ցուցիչը

Վնասված (ոչնչացված) հսկիչ (նույնականա-ցման) նշանի նույնականա-ցուցիչը

         

 

Առևտրային միավորի սերիական գլոբալ համարը

(հաշվի առնելով
5-րդ կետի «ա» ենթակետը)

(հաշվի առնելով
6-րդ կետի «ա» ենթակետը)

(հաշվի առնելով
7-րդ կետի «ա» ենթակետը)

(հաշվի
առնելով 8-րդ կետի «բ» ենթակետը)


(հաշվի առնելով 9-րդ կետի
«բ» ենթակետը)

(հաշվի առնելով
10-րդ կետի «ա» ենթակետը)

Ապրանքը շրջանառության մեջ դնելու եղանակը

 

       

Ապրանքը շրջանառու-թյունից

հանելու եղանակը

           

Ապրանքը շրջանառու-թյունից

հանելու ամսաթիվը

           

Ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ

փաստաթղթերի մասին տեղեկություններ (այդպիսի փաստաթղթերով բաց թողնվող ապրանքի համար)

 

       

Տեղեկություններ ապրանքի վերադարձը հաստատող փաստաթղթերի մասին

       

 

Տեղեկություններ ապրանքի ոչնչացումը հաստատող

փաստաթղթի մասին

           

ապրանքը ոչնչացնելու (կորցնելու) դեպքում

 

_______________________________________________

* այն դեպքում, երբ նման տեղեկացումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2018, թիվ 77 29.11.2018, թիվ 70
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան