ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մինսկ |
«2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ 2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության
Սույն հիմնական ուղղություններով սահմանվել են 2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու առաջնահերթությունները։
2021 թվականին Միության միջազգային գործունեությունն ուղղված կլինի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածում նշված՝ Միության նպատակներին հասնելուն, Միության և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական շահերի առաջխաղացմանը, Միության իրավունքի զարգացմանն աջակցելուն և միջազգային ասպարեզում Միության՝ որպես վստահելի, կանխատեսելի գործընկերոջ դիրքավորմանը:
Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման մեխանիզմներից մեկն են, որոնցով նախատեսվում է Միության՝ որպես ժամանակակից աշխարհի զարգացման առավել նշանակալի կենտրոններից մեկի ձևավորումը:
2021 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացնելիս առաջնահերթ կլինեն հետևյալ ուղղությունները`
համակողմանի երկխոսության և բազմաձևաչափային համագործակցության զարգացում՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և ԱՊՀ մասնակից շահագրգիռ պետությունների հետ՝ Միությանն առընթեր դիտորդ պետության ինստիտուտի ներուժի օգտագործմամբ.
առաջընթաց և փոխշահավետ գործընկերություն նախատեսող համակարգային երկխոսության ձևավորում՝ Եվրոպական միության (ԵՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի, այլ առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների և Եվրասիայի խոշորագույն ազգային տնտեսությունների հետ՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման համար հիմք.
անդամ պետությունների տնտեսական շահերի տեսանկյունից հեռանկարային երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում, այդ թվում՝ առանձնաշնորհային և ոչ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի և համագործակցության (փոխգործակցության) մասին հուշագրերի կնքման ձևով, ինչպես նաև այն արտասահմանյան գործընկերների հետ առևտրատնտեսական փոխգործակցության ինտենսիվացում, որոնց հետ կնքվել են այդ առևտրային համաձայնագրերը և հուշագրերը.
անդամ պետությունների արտահանման ներուժի ավելացում, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների՝ նոր շուկաներ դուրս գալու հաշվին։
I. Փոխգործակցություն երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հանուն համագործակցության առկա մեխանիզմների զարգացման
2021 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն իսկ ստեղծված մեխանիզմների զարգացման վրա՝
միջազգային կազմակերպությունների հետ՝
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համակարգի կազմակերպությունների հետ, այդ թվում՝ տարածաշրջանային հանձնաժողովների հետ՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ), ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների հետ՝ Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ), Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ), Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի (ՄԱԱԶՀ) հետ՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարմին, և այլ կազմակերպությունների հետ՝ համագործակցության հուշագրերի և համատեղ դիմումների դրույթների իրագործման նպատակով, մասնավորապես՝
ՄԱԱԶՀ-ի հետ՝ առաջընթացի գնահատման մեթոդաբանության և կայուն ու ներառական զարգացման խթանման մեթոդների մշակման հարցերով, այդ թվում՝ վերազգային կարգավորման ներուժի, մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության, առևտրատնտեսական վեճերի (հաշտարարության) կարգավորման ոլորտում առաջադեմ միջազգային գործելակերպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների օգտագործմամբ, ինչպես նաև Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի հետ.
ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ՝ պետական ծրագրերի իրագործմանը կապիտալի ներգրավման արդյունավետ մեխանիզմների կիրառման փորձի փոխանակման նպատակով, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա.
ՄԱԿ-ի ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի ԱԷՊԿ-ի հետ՝ ՄԱԿ-ի ԱԷՊԿ-ի ստանդարտների հետ տվյալների մոդելավորման հարցերով Հանձնաժողովի կողմից մշակվող որոշումների համապատասխանության հարցերով տեղեկացնելու, տրանսպորտային և ուղեկից փաստաթղթերում օգտագործվող տվյալների համադրման և ներդաշնակեցման մասով.
ԼԱԿՏՀ-ի հետ՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի՝ Միության անդամ պետությունների հետ համագործակցության հեռանկարային ուղղությունները որոշելու նպատակով.
ՄԱԿ-ի ԵՏՀ-ի, ԱԽՏՍՀ-ի և ԼԱԿՏՀ-ի հետ՝ տնտեսական աճի ներառական լինելը գնահատելու մեթոդաբանական ապարատի կատարելագործման, անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի 70/1 բանաձևով հաստատված՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում օրակարգի իրագործման վերլուծության, ինչպես նաև կայուն և ներառական աճի խթանման լավագույն գործելակերպերի մասին տեղեկատվության փոխանակման մասով՝ հաշվի առնելով համապատասխան տարածաշրջանային հանձնաժողովների կազմում ներառված պետությունների փորձը.
ՄԱԱԶՀ-ի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միացյալ ազգերի կազմակերպության միջև արդյունաբերական զարգացման գծով համագործակցության մասին» 2014 թվականի հոկտեմբերի 30-ի համատեղ հայտարարության շրջանակներում՝ արդյունաբերական համալիրների զարգացման և արդիականացման, արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի ձևավորման, առաջատար տեխնոլոգիաների տրանսֆերի, արդյունաբերության ոլորտում արտադրական ձեռնարկությունների և թվային տարածքի ստեղծման հարցերով։ Բացի այդ՝ պլանավորվում է Հանձնաժողովի պատվիրակության մասնակցությունը ՄԱԱԶՀ-ի գլխավոր համաժողովի նիստի աշխատանքին, որի անցկացումը նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին.
ՖԱՕ-ի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի շրջանակներում՝ ՖԱՕ-ի մեթոդաբանության հիման վրա պարենային անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների մշակման նպատակով.
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ Միության իրավասությունների շրջանակներում տվյալ կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցելու միջոցով մաքսային կարգավորման ոլորտում առաջադեմ մոտեցումների ուսումնասիրման և մաքսային կարգավորման ոլորտում Միության գործելակերպի ու փորձի առաջխաղացման նպատակով.
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ՝ ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական թեմատիկայի հետ կապված հարցերով, ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական չափման շրջանակներում առանցքային միջոցառումներին, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության միջոցով.
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) հետ՝ ՄԱԲ-ի միջազգային ստանդարտների կիրառման հարցերով՝ անդամ պետություններում կենդանիների հիվանդությունների տարածումը կանխարգելելու և կենդանական ծագման արտադրանքի անվտանգության մասով անասնաբուժասանիտարական պահանջների կատարումն ապահովելու համար.
Էլեկտրատեխնիկական միջազգային հանձնաժողովի (ԷՄՀ) հետ՝ ԷՄՀ համապատասխանության գնահատման համակարգերի շրջանակներում արտադրանքի համապատասխանության գնահատման հարցերով.
Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ)-ի հետ՝ ՄՄՑ-ի աշխատանքին, այդ թվում՝ արդիական հարցերի, վերջին միտումների քննարկմանն աշխատանքային խմբերի կազմում, ինչպես նաև մրցակցության ոլորտում վերլուծական համառոտ ակնարկների և առաջարկությունների մշակմանը մասնակցելու միջոցով.
ստանդարտացման, հավատարմագրման և չափագիտության ոլորտներում միջազգային կազմակերպությունների հետ՝ կնքված հուշագրերի և փոխգործակցության այլ ձևերի շրջանակներում՝ համագործակցության մեխանիզմների հետագա զարգացման նպատակով.
այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ.
տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝
ԱՊՀ-ի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին» 2018 թվականի նոյեմբերի 27-ի հուշագրին համապատասխան՝ փոխադարձ տնտեսական շահ ներկայացնող հարցերի շուրջ փորձի փոխանակման և խորհրդակցությունների, ԱՊՀ գործկոմի և ԱՊՀ մասնակից շահագրգիռ պետությունների համատեղ միջոցառումների և փոխգործակցության անցկացման միջոցով հետևյալ ոլորտներում՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառում, արտադրանքի մակնշում և սպառողների իրավունքների պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային տնտեսություն, մաքսային կարգավորում, տեխնիկական կանոնակարգում, ստանդարտացում և չափումների միասնականության ապահովում, մրցակցություն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում.
ՀԱԱՊԱ-ի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին» 2018 թվականի նոյեմբերի 14-ի հուշագրին համապատասխան՝ փոխգործակցության խորացման և համագործակցության ձևաչափի նորացման նպատակով գործարար ֆորումներին և մյուս համատեղ միջոցառումներին մասնակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով՝ առևտրի ընթացակարգերի պարզեցման, տեխնիկական կանոնակարգման, թվային տնտեսության զարգացման, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, մրցակցության և փոխգործակցության այլ ասպեկտների հարցերով.
Աֆրիկյան միության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին» 2019 թվականի հոկտեմբերի 24-ի հուշագրին համապատասխան՝ համատեղ միջոցառումների պլանի մշակման և իրագործման, ինչպես նաև ենթակառուցվածքի և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության, առևտրի, ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ակտիվացման նպատակով.
Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության միջև փոխըմբռնման մասին» 2017 թվականի մարտի 23-ի հուշագրի շրջանակներում՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, մրցակցության, համաշխարհային տնտեսության բացասական միտումների հաղթահարման լավագույն գործելակերպերի վերլուծության ոլորտում փորձի փոխանակման միջոցով.
Խաղաղօվկիանոսյան դաշինքի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան դաշինքի շրջանակային համաձայնագրի մասնակից պետությունների միջև գործընկերության մասին» 2019 թվականի հուլիսի 5-ի հռչակագրի հիման վրա՝ համատեղ կլոր սեղանների և բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով՝ անդամ պետությունների բիզնես համայնքների ներկայացուցիչների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի շրջանակային համաձայնագրի մասնակից պետությունների ուղիղ շփումների զարգացման նպատակով.
երրորդ երկրների հետ՝
Մոլդովայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև համագործակցության մասին» 2017 թվականի ապրիլի 3-ի հուշագրին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Մոլդովայի Հանրապետության՝ որպես Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը.
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության, Կուբայի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Պերուի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թաիլանդի Թագավորության, Ֆարերյան կղզիների և Չիլիի Հանրապետության հետ՝ Հանձնաժողովի և նշված պետությունների կառավարությունների հետ համագործակցության (փոխըմբռնման) մասին հուշագրերի (հռչակագրերի) իրագործման շրջանակներում՝ շեշտը դնելով ոլորտային փոխգործակցության զարգացման վրա առևտրատնտեսական համագործակցության խորացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, այդ թվում՝ հուշագրերի (հռչակագրերի) իրագործման մասով միջոցառումների պլանների ձևավորման և երկարաձգման, համատեղ աշխատանքային խմբերի անցկացման գործելակերպի զարգացման և անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի և անդամ պետությունների բիզնես համայնքների ներկայացուցիչներին դրանց աշխատանքին մասնակից դարձնելու հաշվին:
Անդամ պետություններն օժանդակություն կցուցաբերեն նշված հուշագրերի (հռչակագրերի) շրջանակներում ֆորումների, համաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացմանը՝ դրանց տեղեկատվական ուղեկցության և անդամ պետությունների բիզնես համայնքների ու գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունների ձևավորմանն աջակցության միջոցով.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման նպատակով, այդ թվում՝ Համատեղ հանձնաժողովի և այլ աշխատանքային մարմինների շրջանակներում փոխգործակցության միջոցով, որոնց ստեղծումը նախատեսված է նշված համաձայնագրով, անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար համատեղ շահ ներկայացնող նախագծերի նույնականացմանն ու իրագործմանն աջակցելու համար, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման նպատակով տեղեկատվության փոխանակման իրագործման կարգի մասին արձանագրություն կնքելու միջոցով.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածին համապատասխան՝ «Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակում իրագործելու կարգի մասին» 2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված արձանագրությանը համապատասխան.
Սերբիայի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան.
Սինգապուրի Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 1-ի համաձայնագրին և Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» 2019 թվականի հոկտեմբերի 1-ի շրջանակային համաձայնագրին համապատասխան (համաձայնագրերն ուժի մեջ մտնելու օրվանից).
Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրին համապատասխան:
Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ այդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով՝ ներառյալ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով է ձգտում խորացնել կապերը
Կշարունակվի փոխգործակցության զարգացմանն ուղղված՝ ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքը՝
երրորդ երկրների հետ՝
Կուբայի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության հետ՝ հաշվի առնելով Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու՝ այդ երկրների մտադրությունները.
անդամ պետություններ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության այն շահագրգիռ մասնակից պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ Հանձնաժողովի կողմից համագործակցության մասին հուշագրեր ստորագրելու նպատակով.
Ֆիլիպինների Հանրապետության և Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ՝ որպես Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) անդամ պետություններ, և այլ երկրների հետ, որոնք շահագրգռված են Միության հետ փոխգործակցության խորացման գործում՝ Հանձնաժողովի կողմից համագործակցության մասին հուշագրեր ստորագրելու նպատակով.
Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ անդամ պետությունների հետ համատեղ բանակցությունների շրջանակներում։
Կշարունակվեն բանակցությունները ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության, նոր գործընկերների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակահարմարության ուսումնասիրման հարցերով համատեղ հետազոտական խմբերի գործունեության մասին՝ Միության և երրորդ երկրների միջև միջազգային պայմանագրեր կնքելու ուղղությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում կմեկնարկեն ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունները: Բանակցային գործունեության արդյունավետության բարձրացմանը կնպաստի ռազմավարական այն փաստաթղթի հաստատումը, որով կսահմանվեն մինչև 2025 թվականը միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները:
Կձևավորվի նաև ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության հեղինակությունն ամրապնդող խնդիրներին համապատասխանող՝ ոլորտային համագործակցության առաջնահերթ նախագծերի ցանկը (ինտեգրացիոն նախագծերի տվյալների բանկ), որոնք իրագործվում են և պլանավորվում են իրագործվել Միության և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցմամբ: Տվյալների բանկում կներառվեն երկու և ավելի անդամ պետությունների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ինտեգրացիոն նախագծերը:
Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝
Եվրոպական միության (ԵՄ) հետ՝ ԵԱՏՄ-ԵՄ ձևաչափով երկխոսության հաստատման և Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական միության այլ վերազգային մարմինների հետ ճյուղային փոխգործակցության զարգացման միջոցով համագործակցության ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և անասնաբուժական միջոցառումների կիրառման, դեղամիջոցների շրջանառության և բժշկական արտադրատեսակների, տնտեսության և ֆինանսների, արդյունաբերության և գյուղատնտեսության, առևտրային քաղաքականության որոշ հայեցակետերի, մրցակցային քաղաքականության ոլորտներում, ինչպես նաև Միության գործունեության այլ ուղղություններով, Եվրամիության այն պետությունների հետ փոխգործակցության խորացման, որոնց կառավարությունների հետ Հանձնաժողովը ձևայնացրել է իր փոխգործակցությունը, ինչպես նաև Եվրամիության այն պետությունների հետ, որոնք հետաքրքրվածություն են ցուցաբերում Հանձնաժողովի հետ փոխգործակցության զարգացման հարցում.
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ՝ ավելի սերտ գործնական համագործակցության սահմանման մասով փոխըմբռնման հուշագիր ստորագրելու միջոցով, ինչպես նաև ՇՀԿ թեմատիկային նվիրված՝ անդամ պետությունների հանրային միջոցառումների հարթակների ներուժն օգտագործելու միջոցով՝ պաշտոնական և գործարար շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև անդամ պետությունների և ՇՀԿ երկրների փորձագիտական համայնքների մասնակցությամբ.
ԲՐԻԿՍ երկրների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հեռանկարում փոխգործակցության սահմանման նպատակով.
«Քսանի խմբի» (G-20)-ի հետ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ճգնաժամային երևույթների հետևանքների հաղթահարման մեխանիզմի մշակման նպատակով.
«Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի, Ինտեգրման լատինամերիկյան ասոցիացիայի (ԻԼԱ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Աֆրիկայի ենթատարածաշրջանային միավորումների և այլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հաստատման և փոխգործակցության զարգացման նպատակով.
միջազգային կազմակերպությունների հետ՝
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համակարգի կազմակերպությունների հետ՝ այդ թվում՝ անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ այն միջոցառումների իրագործման միջոցով, որոնք ուղղված են Միության կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին (ՄԱԿ ԳՎ) առընթեր (առանց ներկայացուցչության ստեղծման) դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին առընթեր դիտորդի կարգավիճակը Միության համար կապահովի գլոբալ մակարդակով դիրքավորման ունիվերսալ հարթակ, թույլ կտա վարել համատեղ նախագծեր և մասնակցել այն միջոցառումներին, որոնք անցկացնում են ՄԱԿ-ը և դրա մասնագիտացված ինստիտուտները:
Հանձնաժողովը կշարունակի փոխգործակցության ուղղությամբ աշխատանքը ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված ինստիտուտների հետ՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և մյուս առաջատար գլոբալ նախաձեռնությունների իրագործման համատեքստում.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ԱՀԿ-ի աշխատանքային մարմինների, աշխատանքային խմբերի և մշտական կոմիտեների գործունեությանը ՝ ԱՀԿ-ի վեճերը՝ առաջին հերթին Միության ներքին շուկայի պաշտպանության ոլորտում, Միության իրավասության շրջանակներում գտնվող միջոցներով կարգավորելու ընթացակարգերին մասնակցելու միջոցով՝ Միության շրջանակներում ազգային և ինտեգրացիոն իրավասությունների բաշխմանը համապատասխան, ինչպես նաև իրավահավասար գլոբալ առևտրի հետագա զարգացմանն աջակցելու, Միության իրավասության շրջանակներում ԱՀԿ-ի առանձին մարմիններում, Հանձնաժողովի խորհրդի որոշումներին համապատասխան, Միության կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու համար աշխատանքները շարունակելու և ԱՀԿ-ին միանալու շուրջ բանակցություններին Բելառուսի Հանրապետությանն աջակցություն ցուցաբերելու միջոցով.
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)-ի հետ՝ ՏՀԶԿ գլոբալ ֆորումների աշխատանքին և ՏՀԶԿ մասով այլ միջոցառումների, այդ թվում՝ մրցակցության ոլորտում ՏՀԶԿ գլոբալ ֆորումի ընթացքում շնորհանդեսներին և մրցակցության ոլորտում ՏՀԶԿ տարածաշրջանային կենտրոնի ուսումնական ծրագրերին մասնակցության, Հանձնաժողովի և ՏՀԶԿ համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակման և հետագա իրագործման միջոցով, մասնավորապես՝ Միության շրջանակներում ՏՀԶԿ ստանդարտների կիրարկման և օգտագործման շրջանակներում, ինչպես նաև Միությունում մրցակցության ոլորտում ՏՀԶԿ-ի կողմից իրավական կարգավորման և քաղաքականության փորձագիտական ուսումնասիրության անցկացման համատեղ միջոցառումների հիման վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրելու և փոխգործակցության ծրագրի հետագա մշակման նպատակով.
ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) հետ՝ ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման հարցերով.
Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ), Կապի ոլորտում տարածաշրջանային ընկերակցության (ԿՏԸ) և Փոստային և հեռահաղորդակցման վարչակազմերի եվրոպական համաժողովի (ՍԵՐՏ) հետ՝ ռոումինգում բջջային կապի ծառայությունների արժեքի նվազեցման համաշխարհային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների սահմանման ոլորտում պայմանների (միջոցառումների) ձևավորման նպատակով.
Կապի ոլորտում տարածաշրջանային ընկերակցության (ԿՏԸ) հետ՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերը կարգավորող կանոնների մոտարկմանն աջակցության ցուցաբերման, անդամ պետությունների շահերից ելնելով այլ համատեղ միջոցառումների ստանդարտացման և կազմակերպման նպատակով.
«Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի (ՖԱՕ-ի/ԱՀԿ-ի) հետ՝ Միության անդամ պետությունների հետ համաձայնեցված դիրքորոշումներով այն միջազգային ստանդարտների, մեթոդական ցուցումների, նորմերի և կանոնների մշակմանը մասնակցելու նպատակով, որոնք նպաստում են սննդամթերքի անվտանգության և որակի ապահովմանը, ինչպես նաև պարենային ապրանքների բարեխիղճ առևտրի համար խոչընդոտների վերացմանը.
«Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի (ԲԿՊՄԿ) քարտուղարության և դրա տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ շրջանակային փաստաթղթերի ստորագրման, ինչպես նաև Հանձնաժողովի և անդամ պետությունների հարթակների ներուժն օգտագործելու միջոցով՝ պաշտոնական և գործարար շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև անդամ պետությունների փորձագիտական համայնքների և ԲԿՊՄԿ պայմանավորվող կողմերի մասնակցությամբ.
Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության (ՊԱԻԿ) հետ՝ Հանձնաժողովի և ՊԱԻԿ-ի փոխգործակցության կազմակերպման նպատակով: Որպես փոխգործակցության հիմնական վեկտոր կքննարկվեն գյուղատնտեսության պարենային անվտանգության և կայուն զարգացման հարցերը, անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացման խթանումը, ինչպես նաև անդամ պետություններում պարենային անվտանգության մոնիթորինգի և գնահատման անցկացումը:
Հաշվի առնելով արտասահմանյան գործընկերների հետաքրքրությունը Միության վերազգային օրակարգի հարցերի նկատմամբ՝ անհրաժեշտ է Միության միջազգային օրակարգի կողմնորոշումը դեպի արդիական խնդիրների լուծումը, այն է՝ եվրասիական տարածքում առևտրի ընթացակարգերի, տեխնիկական կանոնակարգման, մաքսային վարչարարության, սերտիֆիկացման, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության և այլնի պարզեցումը, ենթակառուցվածքային նախագծերի մշակումը, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության մասով, տրանսպորտային լոգիստիկ ծայրակցման բարելավումը:
Առաջին հերթին անհրաժեշտ է ձգտել անդամ պետությունների արդյունաբերության այն ճյուղերի ներուժի իրագործմանը, որոնք ունեն առավելագույն արտահանման հնարավորությունները: Այդպիսի ճյուղեր են՝ ագրոպարենային հատվածը, մեքենաշինությունը, մետաղագործությունը, քիմիան և ցելյուլոզաթղթային արդյունաբերությունը: Նպատակահարմար է կողմնորոշվել այդ ճյուղերի ապրանքների՝ այն երկրների շուկաներում պահանջվածության վրա, որոնց հետ պլանավորվում է ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքումը կամ համագործակցության մասին հուշագրերի ստորագրումը:
Կարևորվում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը համատեղ աշխատանքային խմբերի նիստերին, որոնք ստեղծվել են Հանձնաժողովի և երրորդ երկրների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում: Անդամ պետությունների համար այդպիսի միջոցառումներն իրենց «հեռավոր» գործընկերների հետ առևտրատնտեսական կապերի խորացման լրացուցիչ հնարավորություն են, հատկապես այն գործընկերների, որոնց հետ բացակայում են երկկողմ համագործակցության մեխանիզմները:
Առավել նշանակալի է Միության՝ երրորդ կողմերի հետ միջազգային պայմանագրերին համապատասխան ստեղծվող փոխգործակցության հարթակների արդյունավետ գործունեության ապահովումը, այդպիսի հարթակներում Միության միասնական դիրքորոշման առաջխաղացումը, որն առաջին հերթին ուղղված է այդպիսի միջազգային պայմանագրերի իրագործման փոխշահավետ արդյունքներին հասնելուն:
Անհրաժեշտ է փորձարկել և զարգացնել համագործակցության (փոխգործակցության) մասին հուշագրերի շրջանակներում Հանձնաժողովի՝ երրորդ երկրների կառավարությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբերի նիստերի անցկացման գործելակերպը՝ բոլոր անդամ պետությունների տարածքներում՝ ընդունող անդամ պետություններին բիզնես առաքելություններին ներգրավելու նպատակով, ինչը կնպաստեր անդամ պետությունների և երրորդ երկրների գործարար շրջանակների անմիջական փոխգործակցության խորացմանը:
Երրորդ երկրների բիզնես համայնքների հետ երկխոսության ինտենսիվացմանը կնպաստեր Միության գործարար խորհրդի ուղիղ փոխգործակցության ուղիների ստեղծումը երրորդ երկրների բիզնես ասոցիացիաների հետ, այդ թվում՝ հուշագրերի ստորագրման, Միության՝ շահագրգիռ երկրներից և տարածաշրջանային կազմակերպություններից գործընկերների հետ միավորված հարթակների ստեղծման միջոցով: Կշարունակվի Միության միջազգային գործունեության առավել կարևոր ուղղություններով դիրքորոշումների քննարկումը Միության գործարար խորհրդի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի նիստերի շրջանակներում՝ անդամ պետությունների հետ հետագա համաձայնեցման համար:
Կարևորվում է Միության գործարար խորհրդի ներգրավումը համատեղ աշխատանքային խմբերի շրջանակներում կատարվող աշխատանքներին, բիզնես ֆորումների կազմակերպմանը:
Միությունը հետևողականորեն կզարգացնի փոխգործակցությունը միջազգային գործարար, փորձագիտական և գիտական համայնքների հետ, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատների, զարգացման տարածաշրջանային բանկերի և առանցքային միջազգային դիսկուսիոն հարթակների հետ՝ ներառյալ Համաշխարհային տնտեսական ֆորումը (Ժնև), Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտը (Լաքսենբուրգ) և այլն:
Միջազգային գործունեության շրջանակներում բիզնեսի հետ փոխգործակցությունը պետք է նպաստի առաջին հերթին արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցի շրջանակներում արտադրված ծառայությունների և ապրանքների առաջխաղացմանը արտաքին շուկաներ, համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը և ներդրումային համագործակցությանը, գլոբալ կոոպերացիայի շրջանակներում անդամ պետությունների դիրքերի ամրապնդմանը:
Սույն հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացվող՝ Միության և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցմանը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) հետ փոխգործակցությանն ուղղված քայլերը, Եվրոպական միության և մյուս ինտեգրացիոն միավորումների և մայրցամաքի պետությունների հետ երկխոսության սահմանումը կնպաստեն Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման կենտրոններից մեկի դիրքավորմանը:
Կշարունակվի Միության համաշխարհային և տարածաշրջանային դիրքավորմանն ուղղված աշխատանքը՝ Հանձնաժողովի և անդամ պետությունների՝ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների տեղեկատվական ուղեկցման ջանքերի համատեքստում:
Դրան կնպաստի Միության դիրքավորումն անդամ պետություններում անցկացվող միջազգային միջոցառումների հարթակներում, այդ թվում՝ այն միջազգային կազմակերպությունների մասով, որոնցում նախագահում են անդամ պետությունները, Անդամ պետություններում կայուն զարգացման նպատակներին հասնելու մասին զեկույցի շնորհանդեսների անցկացումը, ինչպես նաև արտասահմանյան բիզնես ասոցիացիաների և փորձագիտական համայնքների հետ երկխոսության ակտիվացումը:
Միությունը՝ ի դեմս Հանձնաժողովի, անդամ պետությունների անմիջական մասնակցությամբ, կշարունակի Միության միջազգային օրակարգի առաջխաղացման ջանքերը՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի, Աստանայի տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, Եվրասիական տնտեսական ֆորումի, Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող՝ միջազգային մակարդակի մյուս միջոցառումների հարթակներում:
Կոլեգիայի անդամները և Հանձնաժողովի պաշտոնատար անձինք միջազգային կազմակերպությունների գծով կամ արտասահմանյան միջոցառումներին (գիտաժողովներին, ֆորումներին, համաժողովներին և այլն) մասնակցելու նպատակով երրորդ երկրներ գործուղումներ իրականացնելիս կհաստատեն և կխորացնեն շփումները պրոֆիլային գերատեսչությունների, փորձագիտական և գործարար շրջանակների, ընդունող պետության զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ բրիֆինգներ շահագրգիռ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար՝ նրանց կողմից համակարգվող հարցերի շրջանակի առնչությամբ:
Կշարունակվի աշխատանքը՝ ուղղված «Միության մասին» պայմանագրով սահմանված՝ Միության խնդիրների լուծման համար միջազգային գործունեության իրականացման շրջանակներում միջոցառումների արդյունքների արդյունավետության ամրապնդմանը, այդ թվում՝ երրորդ երկրներում և միջազգային (տարածաշրջանային) կազմակերպություններում անցկացվող միջոցառումներում Կոլեգիայի անդամների և Հանձնաժողովի պաշտոնատար անձանց մասնակցության արդյունքների կիրառական նշանակության վերաբերյալ հաշվետվությունների տեղեկատվայնության բարձրացման ճանապարհով:
Միության միջազգային օրակարգի նպատակներն ու խնդիրները կիրագործվեն անդամ պետությունների արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական գերատեսչությունների և առևտրային ներկայացուցչությունների հետ սերտ փոխգործակցության միջոցով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: