Գլխավոր տեղեկություն
Համար
N 1000-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1000-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

1. Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝

 

 Արթուր Սասունի ԱՎԱԳՅԱՆԻՆ    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 116 Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 116/1 Ոսկեվանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ
 Ժիրայր Արտյոմի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության ավագ սերժանտ
 Սամվել Վարդանի ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության ավագ սերժանտ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ