ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 185-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Նիդերլանդների թեմի միջոցով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղղարկված բեռի (21 պալետ և 85 ներքնակ, 6,960 կգ ընդհանուր քաշով, 369 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ու Արցախի կարիքավոր բնակիչներին անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 10.12.21 N 992-Ա)
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
| Հայաստանի Հանրապետության | Տ. ԱվինՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված ՀՀ փոխվարչապետի N 185-Ա որոշման | 
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
| NN ը/կ | Անվանումը | Չափի միավորը | Քանակը | 
| 1. | HP ստացիոնար նոր համակարգիչ | հատ | 76 | 
| 2. | Դյուրակիր նոր համակարգիչներ /Asus HP ProBook/ | հատ | 36 | 
| 3. | Անվասայլակ | հատ | 50 | 
| 4. | Քայլակ | հատ | 27 | 
| 5. | Հենակներ | հատ | 30 | 
| 6. | Քնապարկ | հատ | 30 | 
| 7. | Վրան | հատ | 35 | 
| 8. | Առաջին օգնության սանիտարական հավաքածու | տուփ | 55 | 
| 9. | Բարձ | հատ | 20 | 
| 10. | Լապտերներ | հատ | 100 | 
| 11. | Տարբեր նոր հագուստ /կանացի բլուզ/ | արկղ | 87 | 
| 12. | Տարբեր նոր հագուստ /տղամարդու բլուզ/ | արկղ | 12 | 
| 13. | Ծածկոց | հատ | 28 | 
| 14. | Տակդիրներ | տուփ | 12 | 
| 15. | Քայլակի մասեր | արկղ | 1 | 
| 16. | Վերմակներ | հատ | 4 | 
| 17. | Տղամարդու կոշիկ | զույգ | 32 | 
| 18. | Կանացի կոշիկ | զույգ | 24 | 
| 19. | Ներքնակներ | հատ | 85 | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. ԱվինՅԱՆ | 
| 11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.12.2021, N 992-Ա | 11.12.2021, N 185-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|