ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1024-Ա
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գնել Սանոսյանինը, Արմեն Ղուլարյանինը, Հակոբ Վարդանյանինը, Լիլիթ Սարոյանինը, Արմեն Այվազյանինը, Արշակ Քերոբյանինը և Անգելինա Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մնացական Սաֆարյանինը և Հասմիկ Հասմիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
08.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1024-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Սանոսյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ) |
Հ. Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Լ. Սարոյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) |
Ա. Այվազյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ |
Ա. Քերոբյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ |
Հ. Հասմիկյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության երկկողմ հարաբերությունների բաժնի պետ |
Ա. Հովհաննիսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.09.2022, N 1039-Ա | 10.09.2022, N 1024-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|