ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ կանոններԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ տուգանքների հաշվարկման մեթոդիկայի ԵՎ նշանակման կարգի մասին
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկան և նշանակման կարգը (կցվում է)։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի 29-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կատարման փաստն արձանագրող որոշումն ընդունելուց և կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության կարգը սահմանող ու դրա հրապարակման համար պատասխանատվություն նախատեսող համաձայնագիրը գործողության մեջ դնելուց հետո, երբ լրանում է նշված ակտերն ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթվից հաշված 10 օրացուցային օրը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ |
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկան և նշանակման կարգը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն մեթոդիկան և կարգը մշակվել են «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) 11-րդ կետին համապատասխան, և դրանցով սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքների անդրսահմանային շուկաներում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդրսահմանային շուկաներ, Պայմանագիր), ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար նախատեսված տուգանքների չափը հաշվարկելու կարգը:
(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
2. Սույն Մեթոդիկայի և կարգի կիրառման նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
«հասույթ»՝ համարժեք դրամական արտահայտմամբ և իրացված այն ապրանքի հաշվարկման հետ կապված բոլոր մուտքերը, որի շուկայում դրամային և (կամ) բնաիրային ձևով կատարվել է խախտում՝ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում կայացնելու տարվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում, կամ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում կայացնելու ամսաթվին նախորդող օրացուցային տարվա մի մասի ընթացքում, որի ընթացքում կայացվել է խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում, եթե իրավախախտն ապրանքի իրացման հետ կապված գործունեություն չի ծավալել նախորդ օրացուցային տարվա ընթացքում,
խախտում՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելը, ինչպես նաև նրանց կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը, եթե այլ բան նախատեսված չէ.
իրավախախտ՝ իրավաբանական անձ, պաշտոնատար անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ, որը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ին համապատասխան, Հանձնաժողովի կողմից ճանաչվել է մրցակցության ընդհանուր կանոնները անդրսահմանային շուկաներում խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողովին չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած անձ.
«հասույթի հանրագումար»՝ համարժեք դրամական արտահայտմամբ և իրացված այն բոլոր ապրանքների հաշվարկման հետ կապված բոլոր մուտքերը, որոնց շուկաներում դրամային և (կամ) բնաիրային ձևով գործունեություն է իրականացնում իրավախախտը՝ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննություն մասին որոշում կայացնելու տարվան նախորդող օրացուցային տարվա ընթացքում, կամ խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում կայացնելու ամսաթվին նախորդող օրացուցային տարվա մի մասի ընթացքում, որի ընթացքում խախտման մասին գործ հարուցելու և դրա քննության մասին որոշում է կայացվել, եթե իրավախախտն ապրանքի իրացման հետ կապված գործունեություն չի ծավալել նախորդ օրացուցային տարվա ընթացքում։
(2-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
3. Սույն Մեթոդիկայում և կարգում օգտագործվում են Արձանագրության 2-րդ կետում սահմանված հասկացությունները։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
II. Տուգանքների չափի հաշվարկը
4. Խախտման համար տուգանքի չափը որոշվում է բազային տուգանքի չափով՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները՝ թիվ 1 հավելվածի համաձայն։
Տեղեկատվություն չտրամադրելու համար տուգանքի չափը որոշվում է բազային տուգանքի չափով՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները՝ թիվ 2 հավելվածի համաձայն։
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
5. Տուգանքի չափը (Տ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Տ = ԲՏ + (ΣԾՀ - ΣՄՀ),
որտեղ՝
ԲՏ-ն տուգանքի բազային չափն է,
ΣԾՀ-ն այն թվային ցուցիչների գումարն է, որոնք բնութագրում են պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները,
ΣՄՀ-ն այն թվային ցուցիչների գումարն է, որոնք բնութագրում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները։
6. Տուգանքի բազային չափը (ԲՏ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԲՏ = (ԱռավՏ + ՆվազՏ) / 2,
որտեղ՝
ԱռավՏ–ն տուգանքի առավելագույն չափն է,
ՆվազՏ–ն տուգանքի նվազագույն չափն է։
7. Տուգանքի առավելագույն չափը կազմում է՝
ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 110 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի.
բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին.
գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 75 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 5 000 000 ռուսական ռուբլի.
դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի ընդհանուր գումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին.
ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 15 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 60 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի:
(7-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
8. Տուգանքի նվազագույն չափը կազմում է՝
ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 100 000 ռուսական ռուբլի.
բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հազարերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս.
գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 20 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 200 000 ռուսական ռուբլի.
դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի երեք հազարերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ուսական ռուբլուց ոչ պակաս.
ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 10 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 10 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 150 000 ռուսական ռուբլի:
(8-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
9. Տուգանքը հաշվարկելիս հաշվի են առնվում պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (ՄՀ) և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (ԾՀ), որոնք բնութագրվում են թվային ցուցիչներով։
Թվային ցուցիչը հաշվարկվում է մեղմացնող կամ ծանրացնող յուրաքանչյուր հանգամանքի համար՝ հետևյալ բանաձևով՝
ԾՀ (ՄՀ) = ((ԱռավՏ - ՆվազՏ) / 12) х k,
որտեղ k–ն պատասխանատվությունը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքի կշռային գործակիցն է։
10. Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը նվազագույն տուգանքից պակաս է, կիրառվում է նվազագույն տուգանքը։
Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը առավելագույն տուգանքից ավելի է, կիրառվում է առավելագույն տուգանքը։
III. Տուգանային պատասխանատվության միջոցների կիրառման կարգը
11. Խախտումների համար տուգանային պատասխանատվության միջոցներ կիրառելիս պահպանվում են հետևյալ ընդհանուր կանոնները՝
ա) տուգանային պատասխանատվության միջոցները կիրառվում են Արձանագրության 16-րդ կետով սահմանված սահմաններում,
բ) տուգանային պատասխանատվության միջոցների կիրառումը իրավախախտին չի ազատում այն պարտավորության կատարումից, որը չկատարելու համար կիրառվել են տուգանային պատասխանատվության միջոցները
գ) իրավախախտը չի կարող կրկին պատասխանատվություն կրել միևնույն խախտման համար,
դ) իրավախախտի կողմից երկու և ավելի խախտում կատարելու դեպքում տուգանք կիրառվում է յուրաքանչյուր կատարված խախտման համար,
ե) իրավախախտի կողմից այնպիսի մեկ գործողություն (անգործության) կատարելու դեպքում, որը պարունակում է խախտումների տարրեր, որոնց համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի երկու և ավելի ենթակետերով, տուգանքը կիրառվում է առավել բարձր տուգանային պատասխանատվության միջոցների սահմաններում, որոնք նախատեսված են նման գործողությունների (անգործության) համար։
(11-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
12. Խախտման գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 3 տարին լրանալուց հետո:
Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկատվություն) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 1 տարին լրանալուց հետո:
(12-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
13. Տևող խախտման դեպքում սույն Մեթոդիկայի և կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետը սկսվում է հաշվարկվել խախտումը հայտնաբերելու օրվանից։
Տևող խախտում համարվում է այն խախտումը (գործողությունը կամ անգործությունը), որն արտահայտվում է մրցակցության կանոնները տևական անդադար չպահպանելով կամ տեղեկատվությունը չներկայացնելով։
14. Իրավաբանական անձը, պաշտոնատար անձը, անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը համարվում են խախտման համար պատասխանատվության ենթարկված՝ գործով որոշումը կատարելու ավարտի օրվանից մեկ տարվա ընթացքում։
(14-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
15. Իրավախախտ ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում խախտման համար պահպանվում են տուգանք նշանակելու հետևյալ կանոնները՝
ա) մի քանի իրավաբանական անձանց միաձուլման դեպքում պատասխանատվության ենթարկվում է նոր առաջացած իրավաբանական անձը,
բ) մեկ իրավաբանական անձի՝ մեկ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում պատասխանատվության ենթարկվում է միացրած իրավաբանական անձը,
գ) իրավաբանական անձի բաժանման դեպքում կամ իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման դեպքում պատասխանատվության ենթարկվում է այն իրավաբանական անձը, որին ըստ բաժանիչ հաշվեկշռի փոխանցվել են այն կնքված գործարքներով կամ գույքի նկատմամբ իրավունքները և պարտականությունները, որոնց հետ կապված, կատարվել էր խախտումը,
դ) մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում պատասխանատվության ենթարկվում է նոր առաջացած իրավաբանական անձը,
ե) Արձանագրության 16-րդ կետին համապատասխան մինչև իրավաբանական անձի վերակազմակերպման ավարտը կատարած խախտումների համար իրավախախտի վրա դրված տուգանային պատասխանատվության միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն կետի «ա»-«դ» ենթակետերի դրույթները։
զ) սույն կետի «ա»-«ե» ենթակետերում նշված դեպքերում առաջանում է պատասխանատվություն ՝ անկախ այն բանից, արդյոք պատասխանատվության կանչվող իրավաբանական անձին հայտնի էր խախտման փաստի մասին՝ մինչև վերակազմակերպման ավարտը։
(15-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
16. Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկատվություն) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի նշանակման մասին որոշումն ընդունվում է սույն Մեթոդիկայի և կարգի 17–րդ կետով սահմանված կարգով։
(16-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
17. Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (Մրցակցության կանոնների խախտման գործով քննության համար հանձնաժողովի կողմից հարցման հետ կապված տեղեկատվություն) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալներ (Մրցակցության կանոնների խախտման գործով քննության համար հանձնաժողովի կողմից հարցման հետ կապված տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (Մրցակցության կանոնների խախտման գործով քննության համար հանձնաժողովի կողմից հարցման հետ կապված տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի նշանակման մասին որոշումն ընդունվում է հետևյալ կարգով՝
ա) Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասության շրջանակներում է գտնվում խախտման քննությունն անցկացնելը և նյութերը պատրաստելը, և որը հայտնաբերել է Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողով տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու փաստը, ծառայողական գրություն է նախապատրաստում Հանձնաժողովի կոլեգիայի՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման համար պատասխանատու անդամի անունով.
բ) Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի նախապատրաստումն իրականացվում է համապատասխան գործի քննությունն իրականացնող Հանձնաժողովի կողմից, որը ստեղծվում և գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ին համապատասխան՝ խախտման գործի քննությունն իրականացնող հանձնաժողովի համար սահմանված կանոններով.
գ) տեղեկատվության չներկայացման գործի քննության հարցերով հանձնաժողովը հաշվարկում է տուգանքի չափը։
(17-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
18. Կատարողական վարույթ իրականացնելու նպատակով, Միության այն անդամ պետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկվում Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված գործով որոշման վավերացված պատճենը, որի տարածքում գրանցված է իրավախախտը։
(18-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
19. Միության այն անդամ պետության դատական ակտերի, այլ մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի հարկադիր կատարման մարմինը, որի տարածքում գրանցված է իրավախախտը, Հանձնաժողով, ինչպես նաև իրավախախտին է ուղարկում կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենները՝ նշված որոշումը կայացնելու հաջորդող օրվանից ոչ ուշ։
Միության այն անդամ պետության դատական ակտերի, այլ մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի հարկադիր կատարման մարմինը, որի տարածքում գրանցված է իրավախախտը, կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման կայացման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ Հանձնաժողով է ուղարկում որոշման պատճենը։
(19-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի |
(գլխագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
ՑԱՆԿ
պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների չափը հաշվարկելիս
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
Կշռային |
Ծանոթագրություն | |
Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ | ||
1. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կամավոր դադարեցում՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որոնք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել են որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջված տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտներ) |
1,25 |
|
2. Պատճառված վնասի կամավոր |
1 |
|
3. Իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին կամավոր հայտնում Հանձնաժողով և(կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմին՝ Արձանագրությանը համապատասխան |
1 |
Համաձայնագրի՝ Պայմանագրի 76-րդ հոդվածին համապատասխան չթույլատրվող կնքման մասին կամավոր հայտնած իրավախախտը պատասխանատվությունից ազատվում է Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իրավախախտումների համար ՝ Արձանագրության 19-րդ կետով նախատեսված կարգով |
4. Իրավախախտի կողմից աջակցության տրամադրում Հանձնաժողովին խախտման գործով քննության ժամանակ |
0,5 |
|
5. Իրավախախտի կողմից խախտման վնասակար հետևանքների կանխարգելում |
0,5 |
|
6. Իրավախախտը մրցակցությունը սահմանափակող համաձայնագրի կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպիչ չէ և (կամ) դրանց մասնակցելու համար ստացել է կատարման համար պարտադիր ցուցումներ |
0,5 |
կիրառվում է միայն Համաձայնագրի 14-րդ |
7. Իրավախախտը չի անցել մրցակցությունը սահմանափակող՝ իր կողմից կնքված համաձայնագրի կատարմանը՝ հակաիրավական վարքագծից կամավոր հրաժարվելու միջոցով |
1,25 |
կիրառվում է միայն Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի համար |
8. Իրավախախտը չի անցել մրցակցությունը |
0,5 |
կիրառվում է միայն Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի համար |
Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ | ||
1. Անդրսահմանային շուկաներում ընդհանուր կանոնների կրկին խախտում, եթե առաջին խախտումը կատարելու համար իրավախախտն արդեն պատժի է ենթարկվել տուգանքի ձևով՝ պատիժը նշանակելու մասին որոշման կատարումը ավարտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում |
2,5 |
|
2. Իրավախախտի կողմից մրցակցության կանոնների՝ տևող (1 տարի և ավելի) խախտում |
1,5 |
|
3. Իրավախախտի կողմից մրցակցությունը սահմանափակող համաձայնագրերի կամ մրցակցության կանոնները խախտող համաձայնեցված գործողությունների կազմակերպում |
2 |
կիրառվում է միայն Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի համար |
(հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի |
ՑԱՆԿ
պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (նշված պայմանագրի թիվ 19 հավելված) նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Եվրասիական տնտեսական հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով նշված արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի չափը հաշվարկելիս
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
Կշռային գործակից | |
I. Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ | |
1. Առաջին անգամ տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելն այն իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել է որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտ). |
2 |
2. Իրավախախտի կողմից հակաիրավական վարքագծի կամավոր դադարեցում |
3 |
II. Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ | |
Իրավախախտի կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով կրկին չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը, եթե առաջին խախտումը կատարելու համար իրավախախտին արդեն ենթարկել են պատժի՝ տուգանքի ձևով՝ գործով որոշում ընդունվելու օրվանից մեկ տարվա ընթացքում |
5 |
(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 18.10.16 թիվ 105)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԽ 17.12.12 թիվ 105)
Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական: