Գլխավոր տեղեկություն
Համար
N 1014-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2022-16.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1014-Ա

 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2022 թվականի սեպտեմբերի 11-14-ը գործուղել Իսրայելի Պետություն (Թել Ավիվ)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի կոմիտեի 72-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Անահիտ Ավանեսյանի` Իսրայելի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի՝ Իսրայելի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

05.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.09.2022, N 1059-Ա 16.09.2022, N 1014-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան