ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1013-Ա
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին 2022 թվական սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը գործուղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վահրամ Դումանյանի, Ալֆրեդ Քոչարյանի և Աստղիկ Մարաբյանի՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեքսիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |