Basic information
Number
թիվ 288-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.06.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.06.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.06.2003
Effective date
28.06.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2003 թվականի թիվ 288-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների, մարզպետների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ղեկավարների հաստիքային միավորներ սահմանելու մասին» N 100 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համար հաստատված աշխատողների առավելագույն թվի սահմաններում սահմանել աշխատակազմի ղեկավարների հաստիքային միավոր` 150000 դրամ պաշտոնային դրույքաչափով»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հունիսի 27

Երևան 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation