Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2020 թվականի

թիվ 40

քաղ. Մինսկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »       -ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների հետ համատեղ ապահովել Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի մշակումը, որն իր մեջ կներառի տեղեկատվություն՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում խոշոր ներդրումային և նորարարական նախագծերի մասին, որոնք իրագործվում են կամ պլանավորում են իրագործել Միության անդամ պետություններում, այն ուղղությունների մասին, որոնց մասով նպատակահարմար է իրագործել նախագծեր՝ ագրոարդյունաբերական համալիրի ռեսուրսային ապահովման և ներմուծման փոխարինման նպատակներով, այն գյուղատնտեսական ապրանքների և ռեսուրսների մասին, որոնց հետ կապված Միության շուկայում նկատվում է ներմուծման մեծ մասնաբաժին, ինչպես նաև տվյալ քարտեզի տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

2. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել լիազորված մարմինների կողմից Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի արդիականացման վերաբերյալ առաջարկները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան